Յազդ

քաղաք From Wikipedia, the free encyclopedia

Յազդmap
Remove ads

Յազդ կամ Եզդ (պարս.՝ یزد), քաղաք Իրանի իսլամանական հանրապետության կենտրոնական մասում` Յազդ օսթանում, վերջինիս վարչական կենտրոնը։ Հանդիսանում է նաև համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։ Վերջին մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 529 673 մարդ (2016)[1]։

Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Remove ads

Բնակչություն

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 529 673 մարդ, որոնք կազմում էին 158 368 տնտեսություն[2]։ Քաղաքը բնակչությամբ Յազդ օսթանի ամենախոշոր[3] և Իրանի տասնհինգերորդ ամենախոշոր[4] քաղաքն է։ Յազդի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակիչ ...

Բնակիչները հիմնականում շիա իսլամ դավանող պարսիկներ են, կա նաև էական զրադաշտական համայնք։

Remove ads

Պատմություն

Մ.թ.ա 3000 թվականից ի հայտ եկան քաղաքի մասին հիշատակումներ։ Այն նշված էր, որպես Մեդիայի Իսատիս քաղաք։ Հնագիտական պեղումների ընթացքում գտնվել են նաև առարկաներ, որոնք վերագրվում են Աքեմենյանների հարստության ժամանակաշրջանին։

Յազդը գտնվում է պատմական մայրաքաղաքներից հեռու, այդ պատճառով էլ կարողացել է խուսափել վնասներից։ Քաղաքում պահպանվել են պատմական հուշարձաններ և մշակութային հին մասունքներ։

Չինգիզ խանի հարձակումների ժամանակ այստեղ թաքնվում էին նկարիչներ, գիտնականներ և պոետներ։

1272 թվականին Յազդ է այցելել Մարկո Պոլոն։ Ըստ նրա նկարագրության` քաղաքը հանդիսանում էր մետաքսի արտադրության և առևտրի կենտրոն։

Remove ads

Տեսարժան վայրեր

Յազդը Իրանի զարգացած քաղաքներից մեկն է, որտեղ պահպանվել է հին քաղաքի տեսքը, ինչպես մի քանի դար առաջ։ Քաղաքում շատ են պատմական հուշարձաններ։ 2014 թվականին Յազդը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես համաշխարհային մշակույթի ժառանգության օբյեկտ[9]։

Ամենահայտնի պատմամշակութային հուշարձաններն են՝

  • Դովազդեխ Իմամի դամբարանը, որը կառուցվել է XI դարում և հանդիսանում է ամենահին պահպանված կառույցը Յազդում։
  • Մայր մզկիթը` կառուցված XIV դար դարում, որի 52 մետր բարձրությամբ մինարեթներն ամենաբարձրն են Իրանում։ Մզկիթն իրենից ներկայացնում է միջնադարյան պարսկական խճանկարչության և ճարտարապետության հոյակապ մի օրինակ։
  • Շամսիայի մեդրեսեն` կառուցված XIV դարում[10]
  • Ամիր Չակմակի համալիրը, որի հիմնական մասը XV դարի մզկիթն է, համալիրի մաս են կազմում նաև քարվանսարան, բաղնիքը և ալյ կառույցներ
  • Ջրի թանգարան` բացված 2000 թվականին[11]
  • Զրադաշտական ատրուշանը` միակն Իրանում որտեղ պահվում է բարձրագույն աստիճանի սրբազան կրակ` Աթաշ Վահարամը։ Ատրուշանը կառուցվել է 1934 թվականին, սակայն պնդվում է, որ այստեղ պահվող անշեջ կրակը վառվում է մ. թ. 470 թվականից և մի քանի անգամ տեղափոխվել է նախքան ատրուշանում հաստատվելը[12]։
  • Զրադաշտական լռության աշտարակը, որը գտնվում է քաղաքի մոտակայքում

Յազդը հայտնի է նաև իր բազմաթիվ քամու աշտարակներով, որոնք նախատեսված են օդի սառեցման համար։

Thumb

Հայտնի բնակիչներ

  • Շարաֆ ադ-Դին Յազդի
  • Մոհամմադ Հատամ
  • Մոշե Կացավ` Իսրայելի ութերորդ նախագահը (2000 - 2007 թթ.)

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads