Յամբլիքոս
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Յամբլիխոս կամ Յամբլիքոս (հին հունարեն՝ Ἰάμβλιχος , մոտ 245[1][2], Խալկիս, Սիրիա - մոտ 325[3][1][4]), անտիկ դարաշրջանի հույն փիլիսոփա, նորպլատոնականության սիրիական դպրոցի հիմնադիր։ Ծագումով ասորի է, աշակերտել է Պորփյուրին։ Յամբլիխոսի փիլիսոփայության մեջ մեծ տեղ են զբաղեցնում աստվածաբանությունը և միստիկան։ Ձգտել է փիլիսոփայորեն հիմնավորել բազմաստվածությունը, հին դիցաբանությունը։
Remove ads
Կենսագրություն
Կենսագրական տվյալները բավականին քիչ են։ Միակ տեղեկությունները Յամբլիքոսի մասին մեզ են հասել շնորհիվ կեսագիր Եւնապիոսի «Սոփեստների և փիլիսոփաների կյանքը» աշխատության։ Համաձայն այդ գրքի, Յամբլքոսը եղել է հարուստ ունևոր ընտանիքից։ Ծնվել է Ասորիքում՝ Հալքիդա քաղաքում, որի տեղորոշումն առ այսօր հստակ հայտնի չէ[7]։ Նրա հայացքները զգալի ազդեցություն են ունեցել Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի աշխարհայացքի ձևավորման վրա։
Յամբլիքոսի մասին կենսագրական որոշ անհայտ տվյալներ պահպանվել են Դավիթ Անհաղթի աշակերտ՝ ալեքսանդիրական դպրոցի վերջին նեոպլատոնական ներկայացուցիչ Օլիմպիոդորոս Կրտսերի աշխատություններում։
Գրել է մի շարք փիլիսոփայական, այդ թվում տրամաբանական աշխատություններ։ Հայերեն լեզվով պահպանված «Ստորոգութեանց» և «Յաղագս մեկնութեան» անանուն աշխատությունները Հակոբ Մանանդյանի կարծիքով պատկանում են Յամբլիքոսին[8]։ «Սոփեստների և փիլիսոփաների կյանքը» աշխատությունից պարզվում է նաև, որ Յամբլիքոսի կյանքի և գործունեության մասին ոչինչ չեն գրել նրա բազմաթիվ աշակերտները։ Եվնապիոսն այս կապակցությամբ վկայակոչում է նաև Յամբլիքոսի ամենահայտնի աշակերտներից մեկին՝ Էդիսիոսին, ով նույնպես խոստովանում է, որ ոչ մի աշխատությունում չի անդրադառնում իր ուսուցչի կենսագործունեությանը։
Ուսուցչական գործունեություն
Համաձայն նույն Եվնապիոսի վկայության՝ վերջինիս ուսուցիչն եղել է Յամբլիքոսի ամենահայտնի աշակերտներից մեկի՝ Եդիսիոսի աշակերտը։ Միաժամանակ նա վկայում է, որ Յամբլիքոսն ունեցել է աշակերտների այն ժամանակ հայտնի գրեթե բոլոր երկրներից։ Յամբլիքոսի աշակերտների թվում են եղել նաև Սոպատր ավագը, Էլլադայից Ֆեոդորը, Եվստափիոսը Կապադովկիայից[9]։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads