Յասունարի Կավաբատա
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Յասունարի Կավաբատա (ճապ.՝ 川端 康成, հունիսի 11, 1899[1][2][3][…], Օսակա, Ճապոնական կայսրություն - ապրիլի 16, 1972[2][4][5][…], Ձուսի, Կանագավա, Ճապոնիա[6]), ճապոնացի գրող, 1968 թվականի Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Ճապոնիայի արվեստների ակադեմիայի անդամ (1953)։
Remove ads
Կենսագրություն
Յասունարի Կավաբատան ծնվել է 1899 թվականին բժշկի ընտանիքում։ Վաղ հասակում կորցնելով ծնողներին՝ Յասունարի Կավաբատան ապրում է պապի հետ։ Երբ տասնվեց տարեկան է դառնում, մահանում է նաև պապը։ Այդ նույն տարում տպագրում է իր առաջին ստեղծագործությունը, որը կոչվում էր «Տասնվեցամյա պատանու օրագիրը»։ 1920 թվականին Կավաբատան ընդունվում է Տոկիոյի համալսարանի անգլիական բաժանմունքը, սակայն մեկ տարի անց տեղափոխվում է անգլիական գրականության բաժանմումք։ Նույն ժամանակ էլ «Սինտյո» («Նոր հոսանք») ամսագրում տպագրվում է նրա «Պատերազմում ընկած հիշատակի պատկերներ» պատմվածքը։ 1924 թվականին՝ համալսարանն ավարտելուց հետո, Կավաբատան մասնակցում է «Բունգեյ ձիդայ» («Գրական դարաշրջան») ամսագրի ստեղծմանը, որն իր շուրջն էր համախմբել, այսպես կոչված, նեոսենսուալիստներին։
Remove ads
Ստեղծագործություններ
Յասունարի Կավաբատան հայերեն
- Յասունարի Կավաբատա, Հազարաթև կռունկը, Երևան, «Սովետական գրող» հրատարակչություն, 1978, 368 էջ (գրքում զետեղված է «Հազարաթև կռունկը» և «Ձյունոտ երկիրը» վիպակները, «Ճապոնիայի գեղեցկությամբ ծնված» նոբելյան բանախոսությունը)։ Գիրքը ռուսերենից թարգմանել է Մանե Զարեյանը։
- Յասունարի Կավաբատա, Լեռան հառաչանքը (վեպ), Երևան, «Սովետական գրող» հրատարակչություն, 1981, 265 էջ։ Գիրքը ռուսերենից թարգմանել է Անժելա Ստեփանյանը։
- Յասունարի Կավաբատա, Էլեգիա։ Տպագրվել է 1977 թվականին «Սովետական գրականություն» ամսագրի 3-րդ համարում։ Ռուսերենից թարգմանել է Մանե Զարեյանը։
- Յասունարի Կավաբատա, Պարուհին Իձուից։ Տպագրվել է 2005 թվականին «Նորք» հանդեսի 4-րդ համարում։ Ռուսերենից թարգմանել է Սեթ Կուրազյանը։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads