Յուլիա Սավիչևա

ռուս էստրադային երգչուհի From Wikipedia, the free encyclopedia

Յուլիա Սավիչևա
Remove ads

Յուլիա Ստանիսլավի Սավիչևա (ռուս.՝ Ю́лия Станисла́вовна Са́вичева, փետրվարի 14, 1987(1987-02-14)[1], Կուրգան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս էստրադային երգչուհի, «Աստղերի ֆաբրիկա» հեռուստանախագծի շրջանավարտ, 2004 թվականի «Եվրատեսիլ» մրցույթի մասնակից, դերասանուհի։

Արագ փաստեր Յուլիա Սավիչևա, Հիմնական տվյալներ ...
Remove ads

Կենսագրություն

1987-2002 թվականներ. Մանկություն և պատանեկություն

Յուլիա Սավիչևան ծնվել է 1987 թվականի փետրվարի 14-ին, երաժիշտի ընտանիքում։ Մայրը՝ Սվետլանա Անատոլիի Սավիչևան, ավարտել է երաժշտական ուսումնարանը դաշնամուրի դասարանում և տասներկու տարի դասավանդել է երաժշտական դպրոցում։ 5 տարեկանից Յուլիան որպես մենակատարուհի ելույթ է ունենում «Սվետլյաչոկ» պարարվեստի համույթում։ Նրա առաջին ելույթը տեղի է ունենում 4 տարեկան հասակում, երբ նա Կուրգանում, բեմի վրա, հանդես է գալիս Մաքսիմ Ֆադևի «Կոնվոյ» ռոք-խմբի հետ միասին, որտեղ, որպես հարվածային գործիքների երաժիշտ, հանդես էր գալիս նրա հայրը՝ Ստանիսլավ Բորիսի Սավիչևը[2]։

Հետագայում խումբը, որում ելույթ էր ունենում նրա հայրը, հրավիրվում է Մոսկվա և Սավիչևների ընտանիքը 1994 թվականի տեղափոխվում է ապրելու մայրաքաղաք։ Մոսկվայում երաժիշտների փորձերի դահլիճ է հանդիսանում «ՄԱԻ» (Մոսկվայի Ավիացիոն Ինստիտուտ) Մշակույթի տանը։ Յուլիայի մայրը աշխատանքի է տեղավորվում նույն մշակույթի տանը, որպես մանկական բաժանմունքի վարիչ։

«ՄԱԻ» Մշակույթի տանը Յուլիան գլխավոր դերն է կատարում Մշակույթի տան ամանորյա ներկայացումներում և մեծահասակ դերասաններին հավասար ստանում է իր առաջին աշխատավարձը։ Յաթամյա երեխան զուգակցում էր փորձերը թատրոնում, ուսումը դպրոցում, պարապմունքները «Ժուրավուշկա» պարարվեստի խմբում։ Պարահանդեսային պարերի դասավանդող Լ. Ազադանովայի հրավերով Յուլիան տեղափոխվում է նրա խումբ։ Պարընկերոջ հետ զույգով նրանք երկու անգամ դառնում են Մոսկվայի չեմպիոն իրենց դասակարգում։

Ռեժիսոր Ռ. Ա. Պոլեյկոն առաջարկություն է անում Յուլիային խաղալու գլխավոր դերը Քրիստոս Փրկիչ տաճարի ամանորյա ներկայացումներին։ Հաջորդ տարի նրան կրկին առաջարկում են մասնակցություն ուենալ Քրիստոս Փրկիչ տաճարի ամանորյա ներկայացումներին, նա խաղում է գլխավոր դերը «Ձյունամրրիկ» ներկայացման մեջ և մասնակցություն է ունենում 40 բեմադրությունների։ Փոքրիկ Յուլիային, ում հայրը հարվածային գործիքներ էր նվագում Մաքսիմ Ֆադեևի «Կոնվոյ» խմբում, հրավիրում են երգչուհի Լինդայի առաջին ալբոմի ձայնագրություններին։ Յուլիան արտասանում է ներածական տեքստը Լինդայի «Այդպես արա» երգում[3]։ Բացի այդ, փոքրիկ դերասանուհին երգչուհու հետ նկարահանվում է նույն երգի տեսահոլովակում։ Նաև Սավիչևային կարելի է նշմարել Լինդայի «Մարիխուանա» երգի տեսահոլովակում։ 8 տարեկան հասակում Յուլիան աշխատում էր Լինդայի հետ մանկական բեկ-վոկալում, նկարահանվում է նրա մի քանի հոլովակներում։

Հանրակթական դպրոցը Յուլիան ավարտում է համարյա գերազանցությամբ, ընդամենը երեք «չորսով»՝ հանրահաշվից, ֆիզիկայից և երկրաչափությունից[4]։

2003 թվական. Աստղերի ֆաբրիկա

2003 թվականին Յուլիայի մոտ սկսվում է նոր շրջան ստեղծագործական կյանքում, նա դառնում է «Աստղերի ֆաբրիկա 2» հեռուստատեսային նախագծի մասնակից, Սավիչևայի հայրենակից՝ կուրգանցի, Մաքսիմ Ֆադեևի ղեկավարությամբ։ Սավիչևան անցնում է ընտրական բոլոր փուլերը և ընկնում է եզրափակիչի հինգ մասնակիցների մեջ (Յուլիա Սավիչևա, Մարիա Ռժևսկայա, Պոլինա Գագարինա, Ելենա Տերլեևա, Ելենա Տեմնիկովա)։ Յուլիան չի զբաղեցնում առաջին հորիզոնականը և նույնիսկ չի ընկնում առաջատար եռյակի մեջ։ Հեռուստանախագծից հետո Սավիչևայի կարիերան դասավորվում է բավականին հաջող։ Նրա «Նավեր» («Корабли») և «Բարձր» («Высоко») երգերը՝ երգված նախագծի ընթացքում և հաջորդ «Ներիր սիրո համար» («Прости за любовь») երգը մեծ ժողովրդականություն են վայելում և դա Յուլիային բերում է հանրաճանաչություն և նրա արվեստի առաջին երկրպագուներ։ «Բարձր» երգով նա առաջին անգամ ընկնում է «Տարվա երգ 2003» փառատոնի եզրափակիչի մասնակիցների մեջ։

2004-2005 թվականներ. Կարիերայի սկնզբ և «Բարձր» նորամուտային ալբոմը

2004 թվականը Սավիչևայի համար դառնում է մեկնարկային միջազգային բեմահարթակներում։ Սկյբում Յուլիան մասնակցում է «World Best» մրցույթին, որտաղ նա ներկայացնում էր Ռուսաստանը և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, իսկ 2004 թվականի մայիսին նա դառնում է Ռուսաստանի ներկայացուցիչը Թուրքիայում կայացած «Եվրատեսիլ 2004» մրցույթում՝ անգլալեզու «Believe me» («Հավատա ինձ») երգով։ «Եվրատեսիլ»-ում Սավիչևան բարձր արդյունքներ ցույց չի տալիս՝ 11-րդ հորիզոնական, սակայն դա չի խանգարում նրան շարունակելու աշխատանքները նորամուտային ալբոմի վրա։

«Եվրատեսիլ»-ից հատո Յուլիայի մոտ սկսվում է համերգային շրջագայություն Ռուսաստանով՝ «Փոթորիկ Ձեր քաղաքում» («Ураган в вашем городе!») անվանումով։ Սավիչևան շրջագայում է Ռուսաստանի շատ քաղաքներով և նրա մոտ հայտնվում են շատ երկրվագուներ ոչ միայն խոշոր քաղաքներում, այլ նաև գավառում։ Մրցույթը Սավիչևային ոչ միայն հնարավորություն է տալիս մասնակցելու համաշխարհային նշանակության մրցույթում, այլ նաև դառնում է հզոր խթան նրա տաղանդի զարգացման համար։

2005 թվականի մարտի 29-ին Յուլիան թողարկում է «Բարձր» նորամուտային ալբոմը «Մոնոլիտ» լեյբլի տակ։ Նրա մեջ ընդգրկվում են 11 ստեղծագործություն՝ տարբեր ըստ տրամադրության, ոճի, ռիթմի։ Տրեկների մեծամասնությունը ձայնագրվում է «Total» խմբի (Մաքս Ֆադևեի խնամակալներ) նախկին երաժիշտների հետ։ «Եվրատեսիլ»-ում ձաքողման պատճառով տեղի է ունենում երգչուհու հանրաճանաչության անկում։ Սակայն «Կանգ» («Стоп») երգի տեսահոլովակը վերականգնում է Յուլիայի հեղինակությունը։

Արդեն 2005 թվականի աշնանը Սավիչևան թողարկում է «Եթե սրտում է ապրում է սերը» («Если в сердце живёт любовь») երգը՝ «Մի ծնվիր գեղեցիկ» («Не родись красивой») սերիալի սաունդտրեկը։ Երգի թողարկումից անմիջապես հետո նա ընկնում է «Ռուսկոյե ռադիո»-յի «Զոլոտոյ Գրամոֆոն» հիթ-շքերթը, որտեղ արժանանում է ոսկե մրցանակների և մասնակցություն է ունենում Կրեմլում կայացած մրցանակների հանձնման տասներորդ հոբելյանական արարողությանը։ Շուտով թողարկվում է տվյալ ստեղծագործության տեսահոլովակը, ընդ որում չորս տարբեր մեկնաբանությամբ։

Դրան զոււգահեռ երգչուհին ակտիվորեն շրջագայում է ԱՊՀ երկրներով։ Աշխատանքի արդյունք է հանդիսանում «Եթե սրտում է ապրում է սերը» մաքսի-սինգլը, որի մեջ են ներառվում նույնանուն երգը և «Բարձր» ալբոմի երգերի «կենդանի» տարբերակները։ Իսկ Ամանորին մոտ, նույն սերիալում, կայանում է Սավիչևայի նոր երգի պրեմիերան՝ «Ինչպես են քո գործերը» («Как твои дела?»), որի համար Յուլիան հետագայում արժանանում է «Զոլոտոյ Գրամոֆոն» մրցանակի։

2006-2007 թվականներ. «Մագնիտ» ալբոմ

2006 թվականի ապրիլին Յուլիան ներկայացնում է նոր երգ՝ «Ողջույն» («Привет»), որից հետո թողարկվում է «Մագնիտ» («Магнит») երկրորդ ալբոմը, թողարկված 2006 թվականի հունիսին։ Սավիչևայի համար երգերի մեծամասնությունը գրել է Անաստասիա Մաքսիմովան։ Ալբոմը դրականորեն է ընդունվում ինչպես հանդիսատեսի, այնպես էլ քննադատների կողմից և դառնում է 2006 թվականի բեսթսելերներից մեկը։ «Ողջույն» սինգլը դառնում է ռուսական ռադիո հիթ-շքերթների պատմության մեջ ամենամեծ ռադիո-հիթը, որը առաջին հորոզոնականում պահպանում է իր դիրքերը 10 շաբաթվա ընթացքում[5]։ Սավիչևան շարունակում է թողարկել տեսահոլովակներ և շատ շրջագայել։

Դրան զուգահեռ պատրաստվում է նոր ալբոմի ձայնագրությունը։ 2006 թվականի սեպտեմբերի 21-ին Յուլիան հաղթանակ է տանում «MTV Russia Music Awards 2006» մրցանակաբաշխությունում, «Տարվա կատարող» անվանակարգում։ Նույն թվականի դեկտեմբերին Սավիչևան արժանանում է «Նոր երգեր գլխավորի մասին» («Новые песни о главном») հեռուստափառատոնի մրցանակին, նրա «Ողջույն» երգը լավագույնն է համարվում անցնող տարում։

2007 թվականին թողարկվում է «Ոչ մի կերպ» («Никак») սինգլը, որը դառնում է Սավիչևայի կողմից հերթական հիթը, որ մասնակցում է «Տարվա երգ» փառատոնի եզրափակիչ։

2008-2010 թվականներ. «Օրիգամի» երրորդ ալբոմը

2008 թվականի փետրվարի 14-ին, իր ծննդյան 21-րդ տարեդարձին, Յուլիան ներկայացնում է «Օրիգամի» («Оригами») նոր ալբոմը։ Ալբոմի մեջ ընդգրկվում են 10 նոր երգեր և մեկ ռեմիքս։ Վաճառքի առաջին իսկ օրերից ալբոմը հանրաճանաչություն է ձեռք բերում ունկնդիրների մոտ։ «Ձմեռ» («Зима»), «Սեր-Մոսկվա» («Любовь-Москва») և «Ատոմային պայթյուն» («Ядерный взрыв») երգերը մտնում են բոլոր հնարավոր հիթ-շքերթները և զբաղեցնում են բարձր դիրքեր[6]։

Այդ տարուկմ երգչուհին նորամուտն է նշում որպես հեղինակ, գրելով տեքստ «Օրիգամի» ալբոմի երկու երգի համար՝ «Աստղերից բարձր» («Выше звезд») և «Մյուս օրը» («Послезавтра»)։ Նաև Սավիչևան կատարում է Ա. Ուկուպնիկի երաժշտությամբ «Նետ» («Стрела») երգը, որըа մտնում է «Ինդիգո» (2008 թվական) ֆիլմի սաունդտրեկների մեջ։

Հուլիս 25-ին ավարտվում են «Առաջին սեր. ահա այսպիսի երաժշտուըթյուն» երիտասարդական մյուզիքլի նկարահանումները, որտեղ Յուլիան խաղում է գլխավոր դերը (Տանյա)։ Մյուզիքլի արտադրությամբ զբաղվում էր СТС հեռուստաալիքը, ամերիկյան պրոդյուսեր Բարի Ռոզենբուշի (High School Musical, «Շատ վախենալու կինո 2») հետ համագործակցությամբ։ Ֆիլմի առաջնախաղը նշանակվում է 2009 թվականի մարտի 3-ին։

2008 թվականի եթերաշրջանում Սավիչևան դառնում է «Ռոսիա» հեռուստաալիքի «Աստղային սառույց» նախագծի մասնակից, որտեղ գեղասահքի նրա զուգընկերն է դառնում Ֆրանսիայի չեմպիոն Ժերոմ Բլանշարը։ Գեղասահքի նրա մակարդակը նախագծի ավարտին մոտ սկսում է բավականին լավանալ և Յուլիան սկսում է կատարել ավելիբարդ հնարքներ։ Մակայն մարզումների ժամանակ Յուլիան ձգում է որովայնի ստորին մկանները և չի կարողանում շարունակել մասնակցությունը նախագծում՝ գեղեցիկ հրաժեշտ տալով հանդիսականներին։ Շոուի գալա-համերգին Յուլիա Սավիչևա-Ժերոմ Բլանշար զույգը արժանանում է Ալլա Պուգաչովայի հատուկ մրցանակին։

2009 թվականի մարտի 5-ին վարձույթ է դուրս գալիս «Առաջին սեր» ֆիլմը՝ Սավիչևայի հետ գլխավոր դերում։

2009 թվականի գարնանը երգչուհին սկսոմւ է մասնակցել «Պարեր աստղերի հետ» նոր պարային նախագծին։ Դրանք պարեր են մանրահատակի վրա և Յուլիան, քանի որ ամբողջ մանկությունը զբաղվել էր պարերով, հաջող ելույթներ է ունենում և առաջին իսկ ծրագրերից զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2009 թվականի հունիսին Սավիչևան, իր պարընկեր Եվգենի Պապունաիշվիլու հետ, հաղթանակ են տանում «Պարեր աստղերի հետ» նախագծում։

Դեկտեմբերին «Goodbye, սեր» («Goodbye, любовь») սինգլը, գրված Սավիչևայի կողմից, արժանանում է «Տարվա երգ 2009» մրցանակին։

2010 թվականի փետրվարի վերջին, «Т9» խմբի հետ համատեղ, տեղի է ունենում «Նավեր» երգի տեսահոլովակի ներկայացումը։ Ըստ որոշ գնահատականների, հոլովակը հանդիսանում է լավագույնը Սավիչևայի երաժշտական կարիերայի ընթացքում։

2010 թվականի մայիսի վերջին երգչուհին հանդիսատեսին է ներկայացնում «Մոսկվա-Վլադիվոստոկ» («Москва-Владивосток») նոոր տրեկը, որի հեղինակներն են հանդիսանում Մաքսիմ Ֆադեևը և Օլգա Սերյաբկինան։ Այդ երգը տարբերվում է Յուլիայի նախորդ երգերից նոր, մեր ժամանակներում հանրահայտ, «էլեկտրոնային» հնչողությամբ։

Շուտով «Մոսկվա-Վլադիվոստոկ» երգը հայտնվում է էկրաններին, որպես հոլովակ, որը օգնում է նրան դառնալու 2010 թվական ամռան ռուսական հիթը և, որպես արդյունք, զբաղեցնում է առաջատար դիրքեր երկրի հիթ-շքերթներում։

2010 թվականի նոյեմբերին Սավիչևան ներկայացնում է իր նոր աշխատանքը՝ «Ասա ինձ, ինչ է սերը» («Скажи мне, что такое любовь») անվանումով։ Տրեկը շարունակում է երգչուհու արվեստում պարային ուղղվածությունը և դառնում է «Մոսկվա-Վլադիվոստոկ» երգի յուրօրինակ զարգացումը։

2011-2013 թվականներ. «Սրտի բաբախյուն» ալբոմը

2011 թվականի փետրվարին երկրի երաժշտական հեռուստաալիքներում հայտնվում է Յուլիայի հոլովակը «Ասա ինձ, ինչ է սերը» երգի հիման վրա։ Հոլովակի նկարահանումները զբաղեցնում են չորս օր և դառնում են ոչ միայն ամենամասշտաբայինը և երկարատևը, այլ նաև, ամենաանկեղծը երգչուհու կարիերայում։ Քանի որ երգչուհին խաղում է պրոֆեսիոնալ պարուհու, հատուկ նկարահանումների համար նա ստիպված էր զբաղվել պարուսույցի հետ։ Մարտին, ռեփեռ Ջիգանի հետ, թողարկում են «Բաց թող» («Отпусти») սինգլը, որը համապատասխանում է երկրպագուների և ունկնդիրների ճաշակին, իսկ մարտի 20-ին, ELLO ալիքում, կայանում է հոլովակի պրեմիերան։ Հոլովակը հանրաճանաչություն է ձեռք բերում համացանցում, ընդամենը մի քանի ամսվա ընթացքում այն հավաքում է մեկ միլիոն դիտում Youtube-ում և դառնում է Ռուսաստանի երաժշտական տեսագրությունների առաջատարը։ Յուլիայի և Ջիգանի համատեղ աշխատանքը արդյունք է տալիս։ Չորս շաբաթ երգը զբաղեցնում էր առաջին հորիզոնականը «Ռուսկոյե Ռադիո»-ի երկրի գլխավոր հիթ-շքերթներում, երգիչները դառնում են «Զոլոտոյ Գրամոֆոն» մրցանակի դափնեկիրներ, որը կայանում է նոյեմբերի 26-ին, Կրեմլում։ 2012 թվականի մարտին կայանում է «Յուլիա» («Юлия») նոր երգի պրեմիերան, իսկ հունիսին թողարկվում է այդ երգի հոլովակը։ Իոսիֆ Կոբզոնի հետ միասին ձայնագրում է «Անհավասար ամուսնություն» ֆիլմի սաունդտրեկը։

2012 թվականին Սավիչևան մասնակցություն է ունենում «Ռոսիա» հեռուստաալիքի «Երգչախմբերի մարտ» նախագծում, աշխատելով Վոլգոգրադի թիմի հետ[7]։

2013 թվականին Սավիչևան մասնակցություն է ունենում «Առաջին Ալիք»-ի «Մեկը մեկի» («Один в один») նախագծում։ 2013 թվականի մայիսի 26-ի եզրափակիչում զբաղեցնում է երկրորդ տեղը, առաջնությունը զիջելով Ալեքսեյ Չումակովին։

2014-2015 թվականներ. «Անձնական…» ալբոմը

2014 թվականի հունվարի 1-ին կայանում է Սավիչևայի նոր սինգլի պրեմիերան՝ «Հարսնացուն» («Невеста») անվանումով, իսկ հոլովակի պրեմիերան՝ մայիսի 14-ին։

2014 թվականի սեպտեմբերի 16-ին կայանում է «Սիրել այլևս ոչնչով» («Любить больше нечем») երգի պրեմիերան, որը Յուլիան ձայնագրում է ռեփեր Ջիգանի հետ համատեղ։ Հոլովակը թողարկվում է սեպտեմբերի 26-ին։ Նոյեմբերի 4-ին Սավիչոան ներկայացնում է «Անձնական…» («Личное…») անվանումով նոր ստուդիական ալբոմը։

Remove ads

Անձնական կյանք

2014 թվականի հոկտեմբերի 23-ին Յուլիա Սավիչևան ամուսնանում է երգահան Ալեքսանդր Արշավինի հետ, ում հետ նրան կապում են երկար տարիների հարաբերություններ[8]։

Փաստեր

  • Առաջին կազմը, ով ձայնակցել է Սավիչևային, եղել են «Total» խմբի երաժիշտները։ Երրորդ կազմում եղել են թմբկահար Միխայիլ Կոզոդաևը («Шашки», «7Б», «Амели», «Червона Рута», «Аризона», «Фарс», «Алкоголь», «Йод» խմբեր), ստեղնաշարային Ալեքսանդր Սումբաևը (Ժաննա Ագուզարովա, «Фиеста», «Чичерина» խմբեր) և բաս-կիթառահար Անդրեյ Լեբեդև («БухтаРадости» խումբ)։ 2008-2009 թվականներին Սավիչևայի հետ նվագում էին «Xudoznik» խմբի երաժիշտները։ Ըստ 2014 թվականի վերջի դրությամբ, Յուլիայի մոտ փոխվել են հինգ կազմ։ Դա բացատրվում է բավականին խիտ շրջագայությունների գրաֆիկով և խմբի անդամների բնական հոգնածությամբ։ 2009 թվականից մինչ այժմ Սավիչևայի խմբում աշխատում են Ալեքսանդր Գորյաչիխը (կիթառ), Մաքսիմ Գվոզդևը (բաս-կիթառ), Յուրի Կոնդրաշովը (հարվածային գործիքներ
  • 2007 թվականին նա միակն էր հրավիրված ներկայացնելքու իր հայրենիքը Ճապոնիայում տեղի ունեցող Ռուսական մշակույթի օրերին։

Սկավառակագրություն

Ալբոմներ

Բարձր (Высоко) (2005 թվական)

  1. Բարձր (Высоко) (4:54)
  2. Նավեր (Корабли) (4:09) korablijon
  3. Բաց թող ինձ (Отпусти меня) (3:26)
  4. Կանգ (Стоп) (3:45)
  5. Հաջողություն, իմ սեր (Прощай, моя любовь) (4:43)
  6. Առայժմ (Пока) (3:40)
  7. Ամեն ինչ քեզ համար (Всё для тебя) (3:38)
  8. Վազել, թռչել (Бежать, лететь) (4:12)
  9. Ներիր սիրո համար (Прости за любовь) (4:07)
  10. Ես քեզ հետ եմ (Я с тобой) (3:53)
  11. Believe me (2:45)

Եթե սրտում ապրում է սերը (Если в сердце живёт любовь) (2005 թվական)

  1. Եթե սրտում ապրում է սերը (Если в сердце живёт любовь) (3:07)
  2. Կանգ (Стоп [Live]) (3:49)
  3. Բաց թող ինձ (Отпусти меня [Live]) (4:32)
  4. Ես քեզ հետ եմ (Я с тобой [Live]) (4:51)
  5. Վազել, թռչել (Бежать, лететь [Live]) (3:54)
  6. Առայժմ (Пока [Live]) (5:46)
  7. Նավեր (Корабли [Live]) (6:33)
  8. Բարձր (Высоко [Live]) (5:02)
  9. Հաջողություն, իմ սեր (Прощай, моя любовь [Live]) (5:15)
  10. Ամեն ինչ քեզ համար (Всё для тебя [Live]) (4:24)
  11. Ներիր սիրո համար (Прости за любовь [Live]) (6:43)
  12. Believe me [Live] (3:31)

Մագնիտ (Магнит) (2006 թվական)

  1. Ողջույն (Привет) (3:35)
  2. Բաց թող (Отпусти) (3:45)
  3. Եթե սրտում ապրում է սերը (Если в сердце живёт любовь) (3:09)
  4. Բարև, ես եմ (Здравствуй, это я) (3:20)
  5. Թեթև (Лёгкие) (4:03)
  6. Քիչ է (Мало) (3:57)
  7. Խաղող (Виноград) (3:42)
  8. Ինչպե՞ս են քո գործերը (Как твои дела?) (3:24)
  9. Ես ույում եմ քո աչքերի մեջ (Я хочу в твои глаза) (4:15)
  10. Յոթերորդ երկինք (Седьмое небо) (3:48)
  11. Եթե սրտում ապրում է սերը (Если в сердце живёт любовь) (NeoMaster remix) (2:59)
  12. Թեթև (Лёгкие) (Navigator remix) (4:17)
  13. Յոթերորդ երկինք (Седьмое небо) (Andrei Harchenko remake) (3:52)

Օրիգամի (Оригами) (2008 թվական)

  1. Սեր-Մոսկվա (Любовь-Москва) (3:23)
  2. Աստղերից բարձր (Выше звезд) (3:26)
  3. Ոչ մի կերպ (Никак) (3:49)
  4. Ատոմային պայթյուն (Ядерный взрыв) (3:57)
  5. Երկարատև ձմեռ (Долгая зима) (3:38)
  6. Կես (Половинка) (2:53)
  7. Դա ճակատագիր է (Это судьба) (զուգերգ Ա. Մակարսկու հետ) (3:32)
  8. Հաջորդ օրը (Послезавтра) (3:34)
  9. Ինչ-որ մեկը հորինել է սերը (Кто-то придумал любовь) (3:17)
  10. Մոխիր (Пепел) (3:52)
  11. Ոչ մի կերպ (Никак) (Alex Astero remix) (3:09)

Առաջին սեր (Первая любовь) (2009 թվական)

  1. Իմ երաժշտություն (Музыка моя) (3:36)
  2. Պարիր ինձ հետ (Танцуй со мной) (2:40)
  3. Կիտրված սիրտ (Разбитое сердце) (4:37)
  4. Մեկ ճակատագրով (Одной судьбой) (4:05)
  5. Այդ ձայնը (Этот голос) (4:24)
  6. Մի զիջիր (Не отставай) (2:09)
  7. Երաժշտությունը գիշերում (Музыка в ночи) (4:01)
  8. Կլուծվեմ քո մեջ (Растворюсь в тебе) (3:43)
  9. Դե, խաղա (Давай! играй!) (3:12)
  10. Շնորհավոր տարեդարձդ (С днём рождения!) (3:47)

Սրտի բաբախյուն (Сердцебиение) (2012 թվական)

  1. Մոսկվա-Վլադիվոստոկ (Москва-Владивосток) (3:43)
  2. Ես այնպես եմ քեզ սպասում (Я так тебя жду) (4:39)
  3. Յուլիա (Юлия) (3:25)
  4. Սրտի բաբախյուն (Сердцебиение) (3:29)
  5. Մթնշաղ (Сумерки) (2:53)
  6. Ողջույն, իմ սեր (Привет, любовь моя) (3:31)
  7. Բաց թող (Отпусти) (Ջիգանի հետ միասին) (3:21)
  8. Ասա ինձ, ինչ է սերը (Скажи мне, что такое любовь) (3:48)
  9. Goodbye, Սեր (Goodbye, Любовь) (3:33)
  10. Նաստյա (Настя) (4:12)
  11. Ես քեզ հետ եմ (DJ Feel-ի հետ միասին) (3:49)
  12. Մի հեռացիր (Не уходи) (3:59)
  13. Նավեր (Корабли) (T9-ի հետ միասին) (4:25)
  14. Աստղ (Звезда) (feat. Մաքսիմ Ֆադեև, Սերեբրո) (5:38)
  15. Մոսկվա-Վլադիվոստոկ (Москва-Владивосток) (Harisma REMIX) (3:40)
  16. Սրտի բաբախյուն (Сердцебиение) (Hacker & Moriss REMIX) (8:44)

Անձնական… (Личное…) (2014 թվական)

  1. Դու իմ ներշնչանք (Моё ты вдохновение) (1:23)
  2. Քամելիաներ (Камелии) (5:31)
  3. Ի՞նչ է սերը (Что есть любовь?) (1:38)
  4. Սպիտակ ինքնաթիռ (Белый самолёт) (3:34)
  5. Նստած եմ բաց դռան առջև (Сижу у распахнутой двери) (0:50)
  6. Փարոսներ (Маяки) (3:40)
  7. Մենք ապրած հույսերի ստվերներն ենք (Мы - тени прожитых надежд) (1:04)
  8. Ռոմանս կնոջ մասին (Романс о женщине) (4:46)
  9. Արթնացիր և երգիր (Проснись и пой) (1:57)
  10. Մեծ քաղաքի կրակները (Огни большого города) (3:23)
  11. Իսկ պատուհանից այն կողմ մրրիկ է (А за окном кружит метель) (1:04)
  12. Հալվիր ինչպես ձյունը (Тай как снег) (4:00)
  13. Պատրաստվում եմ կատարել առաջին քայլը (Готовлюсь сделать первый шаг) (1:06)

Սինգլներ

  1. Believe me (2:47)
  2. Believe me (playback) (2:46)
  3. Believe me (DJ mix) (4:56)
  4. Believe me (radio mix) (4:31)
  5. Believe me (trance mix) (6:10)
  6. Հարսնացու (Невеста) (3:27)
  7. Ներիր (Прости) (4:27)
Remove ads

Տեսագրություններ

Մանրամասն տեղեկատվություն Թվական, Հոլովակ ...
Remove ads

Հիթ-շքերթներ

Մանրամասն տեղեկատվություն Թվական, Անվանում ...
Remove ads

Մրցանակներ և անվանակարգումներ

Մանրամասն տեղեկատվություն Թվական, Մրցանակ ...
Remove ads

Ֆիլմագրություն

  • 2009 թվական - Առաջին սեր - Տանյա
  • 2013 թվական - Ինչպես բռնել Հուր-թռչունի փետուրը - Ելենա Գեղեցկուհի (ձայնավորում)
  • 2015 թվական - Հորթուկ Դոլին չար էր և վաղ մահացավ - Մաշա (գլխավոր դեր)

Կրկնօրինակում

  • 2013 թվական - Էպիկ - Մերի Քաթրին (Ամանդա Սեյֆրիդ)

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads