Յուննան
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Յուննան (չին.՝ 雲南|云南|Yúnnán. «ամպամած հարավ»[2]), նահանգ Հարավարևմտյան Չինաստանում։ Տարածությունը 380 հզ․ կմ² է, բնակչությունը՝ 28 մլն (1975 թվականի տվյալներով)։ Գրավում է գլխավորապես Յուի բարձրավանդակը։ Վարչական կենտրոնը Կունմինն է։
Remove ads
Տնտեսություն
Տնտեսությունն ունի ագրարաինդուստրիալ բնույթ։ Մշակում են բրինձ, եգիպտացորեն, ցորեն, հնդկացորեն, կարտոֆիլ, կանճրակ, գետնընկույզ, ծխախոտ, թեյ, բամբակենի, շաքարեղեգ, արևադարձային այլ կուլտուրաներ։ Տարեկան ստանում են 2 բերք։
Բուծում են խոշոր եղջերավոր անասուններ (հիմնականում՝ գոմեշներ), խոզեր, կա շերամապահություն։ Արդյունահանվում է երկրի փայտանյութի 5%- ը, անագ, ցինկ, կապար, պղինձ, քարաղ, ածուխ, երկաթի հանքաքար։ Կա սննդի, տեքստիլ, անտառային, քիմական, ցեմենտի արդյունաբերություն, մետալուրգիա, մեքենաշինություն։ Տարածված է տնայնագործական արտադրությունը։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads