Յուսուֆ Քարշ

հայ լուսանկարիչ From Wikipedia, the free encyclopedia

Յուսուֆ Քարշ
Remove ads

Յուսուֆ Քարշ (անգլ.՝ Yousuf Karsh, դեկտեմբերի 23, 1908(1908-12-23)[1][2][3][…], Մարդին, Թուրքիա[4] - հուլիսի 13, 2002(2002-07-13)[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ), կանադահայ հայտնի լուսանկարիչ։ Լուսանկարված անձանց թվում են Եղիսաբեթ II-ը, Կաստրոն, Խրուշչովը, Բեռնարդ Շոուն, Ալբերտ Էյնշտեյնը և Հեմինգուեյը։ Հատկապես հայտնի է նրա՝ Չերչիլին պատկերող լուսանկարը։

Արագ փաստեր Յուսուֆ Քարշ, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

Յուսուֆը (հայկական անունը Հովսեփ էր) ծնվել է Մարդին քաղաքում, Օսմանյան կայսրության հարավարևելյան շրջանում[6]։ Ցեղասպանության ժամանակ 14 տարեկան տղա է եղել, ընտանիքը ենթարկվել է հալածանքի, իսկ քույրը սովից մահացել է։ 1922 թվականին ընտանիքով փախել են Հալեպ։ Շուտով ծնողները Յուսուֆին ուղարկել են Կանադա՝ քեռի Նաղաշի մոտ ապրելու ու նոր կյանք սկսելու։ Վերջինս հմուտ լուսանկարիչ էր[7]։ Այստեղ Քարշը կրթություն է ստացել և աշխատել Նաղաշի ստուդիայում։ Նաղաշը, տեսնելով Յուսուֆի լուսանկարչական տաղանդը, նրան ուղարկում է Բոսթոն՝ լուսանկարիչ Ջոն Գարոյի մոտ սովորելու։

4 տարի անց վերադարձել է Կանադա և Օտտավայի կենտրոնում ստեղծել սեփական ստուդիան։ Շուտով նրա աշխատանքները գրավել են բազմաթիվ հայտնի մարդկանց, սակայն նա էլ ավելի հայտնի է դարձել Ուինսթոն Չերչիլին Օտտավա կատարած այցի ժամանակ լուսանկարելուց հետո։ Միջազգային Who’s Who («Ով ով է») ցանկում ընդգրկված 100 ամենանշանավոր մարդկանցից Յուսուֆը լուսանկարել է 51-ին։

Remove ads

Ամուսնություններ

Քարշի առաջին կինը եղել է Սոլանժ Գոթիեն (1902−1961), ում հետ ամուսնացել է 1939 թվականին[8][9]։ Նրանք առաջին անգամ հանդիպել են 1933 թվականին Օտտավայի Լիթըլ թատրոնում, որտեղ Սոլանժը հայտնի դերսանուհի էր։ Գոթիեն ծնվել է Ֆրանսիայի Տուր քաղաքում և մանուկ հասակում Կանադա արտագաղթել[10]։ Նա մահացել է 1961 թվականին քաղցկեղից[10]։

Երկրորդ անգամ ամուսնացել է Էստրելիտա Մարիա Նախբարի հետ, ով բժշկական հոդվածների հեղինակ էր[11]։ Հարսանիքի ժամանակ նրանց պսակադրել է Նյու Յորքի կաթոլիկ արքեպիսկոպոսական թեմի եպիսկոպոսի օգնական Ֆուլթոն Ջոն Շին։ 1972 թվականից մինչև 1992 թվականը նրանք ապրել են Օտտավայի Շատո Լորիե հյուրանոցի երրորդ հարկի լյուքս համարում[12][13]։ Երեխաներ չեն ունեցել[8][14]։

Remove ads

Պաշտոնաթողություն և մահ

1992 թվականի հունիսին, 83 տարեկան հասակում փակել է Շատո Լորիեում գտնվող իր արվեստանոցը[15] և 1997 թվականին մեկնել Բոսթոն[16]։ Մահացել է 2002 թվականի հունիսի 13-ին Բոսթոնի Բրիգամ և կանանց հիվանդանոցում՝ վիրահատությանը հաջորդած բարդացումների պատճառով[17][18]։ Հուղարկավարութոյւնը տեղի է ունեցել Օտտավայում[18], տեղի Նոտր Դամ գերեզմանոցում[19]։

Պատկերասրահ

Հրատարակություններ

Thumb
Յուսուֆ Քարշի կիսանդրին Օտտավայում
  • Faces of destiny; portraits by Karsh (1946)
  • Canada: as seen by the camera of Yousuf Karsh and described in words by John Fisher (1960)
  • This is the Holy Land: A Pilgrimage in Words and Pictures (1960)
  • This is Rome: A Pilgrimage in Words and Pictures (1960)
  • In search of greatness; reflections of Yousuf Karsh (1962)
  • These are the Sacraments (1962)
  • This is the Mass (1965)
  • Karsh portfolio (1967)
  • Portraits by Karsh (1968)
  • Faces of Our Time (1971)
  • Karsh portraits (1976)
  • Karsh Canadians (1978)
  • Karsh: a fifty-year retrospective (1983)
  • Karsh: l'art du portrait (1989)
  • Karsh: American legends (1992)
  • Portrait in Light and Shadow: the Life of Yousuf Karsh (2007)
  • Karsh 100: A Biography in Images[20] (MFA Publications, 2004)
Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads