Նաիրա Պետրոսյան
հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Նաիրա Պետրոսյան (փետրվարի 25, 1974, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ աճպարար, բեմադրիչ, կենդանավարժ։ ՌԴ և Ֆրանսիայի կրկեսային գործիչների միության անդամ։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Կենսագրություն
Նաիրա Պետրոսյանը ծնվել է 1974 թվականին Երևանում, Սոս Պետրոսյանի ընտանիքում։ 1985 թվականից սովորել է Երևանի Ալյումինագործների մշակույթի պալատի կրկեսային ստուդիայում, որի կազմում հյուրախաղերով հանդես է եկել ՀՀ մարզերում։ 1991-1995 թվականներին սովորել է Երևանի Թատերական արվեստի պետական ինստիտուտի էստրադայի և կրկեսի բաժինը, ստանալով կրկեսի և էստրադայի դերասան որակավորումը։ 1994-1995 թվականներին որպես աճպարար պրակտիկ դասընթացներ է անցել Մոսկվայում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ՝ հայտնի աճպարար՝ Հարություն Հակոբյանի մոտ։ Որպես կենդանավարժ 2000-2001 թվականներին մասնակցել է Մոսկվայում ՌԴ ժողովրդական արտիստ՝ հայտնի կենդանավարժ՝ Միքայել Բաղդասարովի ղեկավարությամբ տեղի ունեցող դասընթացներին։
1995-1998 թվականներին եղել է Մոսկվայի «Յուրի Նիկուլինի» անվան կրկեսի օրիգինալ ժանրի դերասանուհի։ Նրա խաղընկերներն են եղել եղբայրը՝ Սոս (կրտսեր) և եղբոր կինը՝ Վիկտորյա Պետրոսյանները՝ միաժամանակ ստեղծելով «Իյլուզիոն մանրապատումներ» հայտնի կրկեսային տեսլարանը[1]։ Եղել է Երևանի պետական կրկեսի մենակատար։ 1998 թվականին Մոսկվայի «Կրկեսի և էքսցենտրիկայի թատրոն» խմբի հետ հայկական կրկեսային արվեստն է ներկայացրել 15 երկրներում։ Հայաստանի ազգային կրկեսում որպես աճպարար և օրիգինալ ժանրի դերասան ելույթ է ունեցել ԱՊՀ-ի տարբեր դերասանների հետ համատեղ։
2003 թվականին աճպարարության հետ համատեղ ստեղծել է «Կենդանիների աշխարհում» հայտնի համար - տեսարանը։ 2003 թվականից Երևանի կրկեսին կից Լեոնիդ Ենգիբարյանի անվան ստուդիա-դպրոցի գեղարվեստական ղեկավարն է։
1995 թվականից բարեգործական ծրագրով ելույթ է ունեցել Հայաստանի մարզերում, ինչպես նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զորամասերում, մանկատներում, դպրոցներում և մանկապարտեզներում։
Ելույթ ունենալով աշխարհի տարբեր կրկեսներում՝ կրկեսի մասին դասախոսություններով և ելույթներով[2]։
Remove ads
Մրցանակներ
Մոսկվայի, Տոկիոյի և Փարիզի կրկեսային միջազգային փառատոների դափնեկիր
Գրականություն
- Սոս Պետրոսյան։ «Ժամանակակից Հայկական կրկես և նրա գեղարվեստական արժանիքները»
- Սոս Պետրոսյան։ «Հայկական Կրկես – Կրկեսի Սոսերը»
- Սոս Պետրոսյան։ Հայկական կրկեսը
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads