Նանե (աստվածուհի)

աստվածուհի From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Նանե, իմաստության և ողջախոհության դիցուհին հայոց հեթանոսական կրոնում։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նանե (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Նանե, Տեսակ ...

Համարվել է Արամազդի դուստրը։ Նույնացվել է հունական Աթենաս դիցուհուն։ Նանեի տաճարը, որը եղել է Թիլ ավանում, ավերել է Գրիգոր Լուսավորիչը՝ Հայաստանում քրիստոնեություն տարածելու ժամանակ։ Հունական դիցաբանությյունում կա Նանեի անվամբ հավերժահարս (համարվել է Սանգարիս գետի դուստրը և ծննդաբերության ոգին)։

Remove ads

Անվան ծագումնաբանություն

Ըստ ներկայիս առավել իրատեսական համարվող տեսակետների․ կարծիքներ կան այն մասին, որ Հայկական լեռնաշխարհում և նրա հարակից շրջաններում տարածված Նանե աստվածուհու նախատիպ կարող էր հանդիսանալ՝ հին շումերական «Դումուզի և Ինաննա» դիցավեպի գլխավոր դիցուհի Ինաննան։[2]Հավանաբար նմանատիպ ծագում ունեն նաև նշված շումերական դիցավեպում հիշատակված և հայոց մեջ պահպանված՝ Դեմետր և Գիսանե/Գիսաննա աստվածությունները, որոնք Միջագետքի տիրուհի Ինաննայի հետ համատեղ հիշատակվում են, որպես Արատտայի գլխավոր դիցեր՝ Դումուզի և Գեշտինաննա /եղբայր և քույր/ անվանումներով։

Remove ads

Պաշտամունք

Հայոց դիցարանի ազդեցիկ դիցուհիներից է Արամազդի դուստրը՝ Նանեն՝ ընտանիքի պահապանը, իմաստության, ողջախոհության և ռազմի աստվածուհին։ Նանեի պաշտամունքը սերտորեն կապված էր Անահիտի պաշտամունքի հետ։ Նանեի տաճարը Եկեղյաց գավառի Թիլ ավանում էր՝ Անահիտի տաճարի մոտակայքում։ Հիմա էլ հաճախ մեծ մորը՝ տատին, ասում են նաև նանե, նան, որը վկայում է Նանե դիցուհու՝ մարդաստվածության հետ կապի և ժողովրդի մեջ նրա անվան ու պաշտամունքի տարածվածության մասին։

Remove ads

Ծանոթագրություններ

Տես նաև

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads