Նապաստակներ
կաթնասունների ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Նապաստակներ (լատ. Lepus), ճագարանմանների ընտանիքի ցեղ, որն ունի 30 տեսակ։ Տարածված է ամենուր, բացի Ավստրալիայից և Անտարկտիդայից։ Նապաստակները տարբերվում են երկար ականջներով, կարճ բարձրացրած պոչով, չզարգացած վերջույթներով, երկար հետևի թաթերով, որը թույլ է տալիս շարժվել թռչկոտելով։ Ռուսակի արագությունը կարող է հասնել առավելագույնը 70կմ/ժ արագություն։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նապաստակների ընտանիք
Նապաստակները ապրում են մենակ կամ զույգերով։ Իտարբերություն ճագարների, նապաստակները բույն չեն փորում, այլ փոքրիկ փոսերում բույն են սարքում։ Նապաստակները ծնվում են արդեն զարգացած՝ բրդով և բաց աչքերով։ Մայրը նրանց հետ է մնում ընդամենը 5-6 օր, իսկ հետո ընդամենը մի քանի անգամ իրենց մոտ է գնում։ Այդ իսկ պատճառով շատ նապաստակներ մահանում են գիշատիչներին։ Նապաստակների տեսողությունը թույլ է, իսկ հոտառությունն ու լսողությունը՝ զարգացած։ Բազմաթիվ թշնամիների (մարդ, գիշատիչ կաթնասուններ և թռչուններ) նկատմամբ անպաշպանությունը դարձնում է նրանց ուշադիր և աննկատ։
Սնվում է տարբեր խոտաբույսերով. խոտով, հացազգի բույսերով, բանջարեղենով, ծառի կեղևով և կարող է նշանակալի գյուղատենտեսական վնաս հասցնել; հատկապես սիրում է մաղադանոս, կաղամբ, բողկ և այլն։
Գարնանը, զուգավորման շրջանից հետո, արուները պայքարում են էգերի համար. կանգնում են հետևի թաթերի վրա և մեկը մյուսին հարվածում է դիմացիններով։
Remove ads
Տեսակներ
Նապաստակների ցեղի մեջ ներառվում են հետևյալ տեսակները.
- ենթացեղ Macrotolagus
- այծքաղային կամ Ալենի նապաստակ, Lepus alleni
- ենթացեղ Poecilolagus
- ամերիկյան բելյակ, Lepus americanus
- ենթացեղ Lepus
- արկտիկական բելյակ, Lepus arcticus
- ալյասկյան նապաստակ, Lepus othus
- նապաստակ-բելյակ կամ իռլանդական նապաստակ, Lepus timidus
- ենթացեղ Proeulagus
- սևապոչ կամ կալիֆոռնիական նապաստակ, Lepus californicus
- սպիտակակող նապաստակ, Lepus callotis
- կապյան նապաստակ, Lepus capensis
- դեղնավուն նապաստակ, Lepus flavigularis
- սևագորշ նապաստակ, Lepus insularis
- մացառուտային նապաստակ, Lepus saxatilis
- նապաստակ-ավազամուկ կամ տիբեթական նապաստակ, Lepus tibetanus
- նապաստակ-տոլայ, Lepus tolai
- ենթացեղ Eulagos
- ջրուռային նապաստակ, Lepus castroviejoi
- յուննանյան նապաստակ, Lepus comus
- կորեական նապաստակ, Lepus coreanus
- կորսիկական նապաստակ, Lepus corsicanus
- գորշ նապաստակ կամ նապաստակ-ռուսակ, Lepus europaeus
- իբերական նապաստակ, Lepus granatensis
- մանչժուրյան նապաստակ, Lepus mandschuricus
- գանգրամազ նապաստակ, Lepus oiostolus
- Շտարկի կամ եթովպական բարձրալեռնային նապաստակ, Lepus starcki
- սպիտակապոչ կամ պրերիային նապաստակ, Lepus townsendii
- ենթացեղ Sabanalagus
- եթովպական նապաստակ, Lepus fagani
- սավաննային կամ մոզամբիկյան նապաստակ, Lepus microtis
- ենթացեղ Indolagus
- հայնանյան նապաստակ, Lepus hainanus
- սևավիզ կամ հնդկական նապաստակ, Lepus nigricollis
- բիրմայան նապաստակ, Lepus peguensis
- ենթացեղ Sinolagus
- չինական նապաստակ, Lepus sinensis
- ենթացեղ Tarimolagus
- յարքենդյան նապաստակ, Lepus yarkandensis
- անորոշ ենթացեղ
- ճապոնական նապաստակ, Lepus brachyurus
- հաբեշական նապաստակ, Lepus habessinicus
Remove ads
Գրականություն
- «Зайцы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նապաստակներ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նապաստակներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 181)։ ![]() |
Remove ads
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads