Նելսոն Ստեփանյան
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Նելսոն Գևորգի Ստեփանյան՝ (մարտի 15 (28), 1913[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2][1] - դեկտեմբերի 14, 1944[2][1], Լիեպայա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ օդաչու։ Խորհրդային Միության կրկնակի հերոս[3]։ Կատարել է 259 մարտական թռիչք, անձամբ և խմբի կազմում խորտակել է հակառակորդի 53 նավ (անձամբ՝ 13), ոչնչացրել է 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 ինքնաթիռ (2 Ju-88 ռմբակոծիչ օդային մարտում, 25 տարբեր տեսակի ինքնաթիռներ իրենց օդանավակայաններում), 105 հակառակորդի հրանոթ, 130 գնդացրային կետ, 5000 զինվոր։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Մինչև պատերազմը
Ծնվել է 1913 թվական մարտի 28-ին, Ելիզավետպոլի նահանգի Շուշի քաղաքում։ Ծնողների հետ տեղափոխվել է Երևան, որտեղ սովորել է Գորկու անվան դպրոցում։ Հինգերորդ դասարանից սկսած հետաքրքրվել է ավիացիայով և ավիամոդելավորմամբ։ Հաղթել է Մոսկվայում, Կիևում, Թբիլիսիում և Բաքվում անցկացվող ավիամոդելավորման մրցույթներում։
1932 թվականին ավարտել է Սերգո Օրջոնիկիձեի անվան Բաքվի ռազմական ուսումնարանը։ 1935 թվականին ավարտել է Բատայսկի քաղավիացիայի օդաչուական դպրոցը, որտեղ էլ աշխատել է մինչև 1938 թվականը որպես հրահանգավորող օդաչու։ 1938-1941 թվականներին ծառայությունը շարունակել է Միներալնիե վոդի քաղաքում։
Remove ads
Արևելյան ռազմաճակատի (1941-1945) տարիներին
Սևծովյան նավատորմ
Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) երկրորդ օրը զորակոչվել է ԽՍՀՄ Սևծովյան նավատորմի գրոհային ավիացիա։ 46-րդ գրոհային էսկադրիլիայի կազմում սովորել է «Ил-2» գրոհիչի հետ աշխատանքը և մասնակցել է Պոլտավայի, Զապորոժիեյի, Օդեսայի մատույցներում տեղի ունեցող պաշտպանական մարտերին։ 20-րդ թռիչքի ժամանակ Ստեփանյանը վիրավորվել է զենիթային արկի բեկորից։
Լենինգրադի պաշտպանություն
1941 թվականի օգոստոսից, Բալթյան նավատորմի ՌԾՈՒ-ի 57-րդ գրոհային ավիագնդի կազմում, պաշտպանել է Լենինգրադը։ Կազդուրվելուց և շարք վերադառնալուց մեկ ամիս անց Ստեփանյանը նշանակվում է օղակի հրամանատար։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության՝ 1942 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, իսկ նույն տարվա նոյեմբերին կապիտան Ստեփանյանը նշանակվում է 57-րդ գրոհային գնդի էսկադրիլիայի հրամանատար։ Լենինգրադի մատույցներում իրականացրել է մոտ 60 մարտական թռիչք, իր օղակի հետ միասին ոչնչացրել և շարքից հանել է 8 տանկ, մոտ 90 ավտոմեքենա, ավելի քան 60 զենիթային հրանոթ և գնդացիր։
Ղրիմի օպերացիա
1944 թվականի ապրիլին Ստեփանյանը նշանակվում է 47-րդ (հետագայում «Թեոդոսիական») գրոհային ավիագնդի հրամանատար։ Այդ ավիագունդը մարտեր էր մղում Ղրիմի և Կուբանի օդային շրջանում։ Նրա հրամանատարությամբ գունդը մասնակցել է Թեոդոսիայի, Սևաստոպոլի, Սուդակի մոտ մղվող մարտերին։ 1944 թվականի ապրիլի 16-ին Ստեփանյանը, որ մարտի էր տարել 12 «Ил-2» ինքնաթիռներից կազմված խումբը, անձամբ խորտակում է 3 դեսանտային բարժա։ Մայիսի 22-ին մասնակցում է հակառակորդի շարասյան կործանմանը։ Այդ մարտում Ստեփանյանի ինքնաթիռը լուրջ վնասվածքներ է ստանում։
Ղրիմի օպերացիայի ընթացքում Նելսոն Ստեփանյանը ոչնչացրել է 8 տրանսպորտային նավ, 12 արագընթաց դեսանտային բարժա, 9 պահակային կատեր, ավելի քան 3000 հակառակորդի զինվոր և սպա։
Բալթյան ռազմաճակատ
Ղրիմի ազատագրումից հետո, 1944 թվականի մայիսին, Ստեփանյանն իր 47-րդ գրոհային ավիագնդի հետ վերադառնում է Բալթյան ռազմաճակատ, մասնակցում է Ֆիննական ծոցի մարտերին։ 1944 թվականի օգոստոսի 20-ին երկրորդ անգամ ներկայացվում է հերոսի կոչման՝ Մերձբալթիկայի օդային մարտերում «ցուցաբերած խիզախության համար»։
1944 թվականի դեկտեմբերի 14-ին Ստեփանյանը ուղևորվում է Լիեպայայի նավահանգստի ռմբակոծմանը։ Գրոհային խումբը հարձակման է ենթարկվում 30 գերմանական կործանիչների կողմից։ Ստեփանյանն անցնում է հակահարձակման, սակայն նրա ինքնաթիռը խփվում է և նա վնասված ինքնաթիռն ուղղում է դեպի հակառակորդի նավը։
Remove ads
Հերոսի հիշատակը
Նելսոն Ստեփանյանի հիշատակին 4 արձան է կանգնեցվել՝ Երևանում, Ստեփանակերտում, Լիեպայայում և հերոսի ծննդավայր Շուշիում, որը հետագայում ավերվել է ադրբեջանական կողմից։ Լիեպայայի արձանը 1990 ականների տեղափոխվել է Կալինինգրադ։
1954 թվականից Երևանի թիվ 71 դպրոցը կրում է նրա անունը։
- Նելսոն Ստեփանյանի կիսանդրին Ստեփանակերտում
- Նելսոն Ստեփանյանի հուշատատախտակը Երևանի թիվ 71 դպրոցի պատին
- Նելսոն Ստեփանյանի հուշատախտակը Երևանում
Փաստա-գեղարվեստական գրքեր Նելսոն Ստեփանյանի մասին
- Զարյան Նաիրի «Ցասման զավակը», Երևան, 1942, 76 էջ։
- Զարյան Նաիրի «Սովետական Միության հերոս, կապիտան Նելսոն Ստեփանյան», Երևան, 1943, 48 էջ։
- Իսակով Իվան «ՍՍՀՄ ռազմածովային նավատորմը Հայրենական Մեծ պատերազմում», Երևան, 1946, 181 էջ։
- Պողոսյան Զավեն «Կապույտ անհունի բազեները», Երևան, 1967, 139 էջ։
- Վարդանյան Նիկոլայ «Այրվող հորիզոններ», Երևան, 1969, 148 էջ։
- Վարդանյան Նիկոլայ «Թռիչք դեպի անմահություն», Երևան, 1986, 244 էջ։
- Բալայան Զորի «Թևեր (վիպակ)», Երևան, 1988, 352 էջ։
Remove ads
Ծանոթագրություններ
Գրականություն
Տես նաև
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads