Նեպալ

From Wikipedia, the free encyclopedia

Նեպալmap
Remove ads

Նեպալ, պաշտոնապես՝ Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն (նեպալերեն नेपाल)։ Պետությունը գտնվում է Հիմալայներում, Հարավային Ասիայում։ Սահմանակից է Հնդկաստանին և Չինաստանին։

Արագ փաստեր Նեպալ संघीय लोकतान्त्रिक गणतन्त्र नेपालSanghiya Loktantrik Ganatantra Nepāl, Կարգավիճակ ...
Remove ads

Աշխարհագրություն

Տեղադրություն

Նեպալը գտնվում է Ասիայում և սեղմված է աշխարհի ամենաշատ բնակեցված երկու պետությունների միջև։ Նրանից հյուսիս գտնվում է Տիբեթը՝ ՉԺՀ-ի ինքնավար մարզը, իսկ հարավային սահմանում, արևմուտքից արևելք Նեպալը սահմանակից է Ուտտարանչալ, Ուտար Պրադեշ, Բիհար, Արևմտյան Բենգալիա, Սիկքիմ հնդկական նահանգներին։

Հյուսիսում Նեպալը սահմանակից է Մեծ Հիմալայան լեռնաշղթային, որը հայտնի է 8000 մ-ից բարձր մի քանի գագաթներով։ Նրանցից ամենաբարձրն է Էվերեստը (8848 մ)՝ ամենաբարձր լեռը աշխարհում։

Նեպալի ամենացածր կետը գտնվում է 70 մ բարձրության վրա։ Նեպալի տարածքի ավելի քան 40 %-ը գտնվում է ավելի քան 3000 մետր բարձրության վրա։ Դրա համար էլ Նեպալը համարվում է ամենաբարձրադիրը աշխարհում։

Remove ads

Բնակչություն

  • Բնակչության թիվը - 28,95 միլիոն (2010 թվականի հուլիս դրությամբ)
  • Տարեկան աճը - 1,4 % (պտղաբերությունը՝ 2,5 ծնունդ մեկ կնոջը)
  • Կյանքի միջին տևողությունը - տղամարդկանց համար՝ 64,6, կանանց համար՝ 67
  • ՄԻԱՎ վարակակիր - 0,5 % ( 2007 թվականի դրությամբ)
  • Քաղաքային բնակչությունը - 17 %
  • Գրագիտությունը - տղամարդկանց 62,7 %-ը և կանանց 34,9 %-ը (ըստ 2001 թվականի մարդահամարի)։

Մշակութա-էթնիկական Նեպալը ներկայացնում է իրենից հարյուրավոր ազգերի և կաստաների խառնուրդ։ Կաստաների սահմանները, ինչպես կանոն, թափանցիկ են և որևէ կաստային սահմանի պատկանելիությունը կախված է նաև դիտորդի ընդունված ավանդույթներից։ Նեպալի բնակչությունը խոսում է յոթանասուն տարբեր լեզուներով ու բարբառներով։

Remove ads

Ազգագրություն

Նեպալի ժողովուրդները հիմնականում պատկանում են սինո-տիբեթյան (տիբեթո-բիրմայան խումբ) և հնդեվրոպական ընտանիքների խմբերին։ Քիչ չեն այն ժողովուրդները, որոնք հանդիսանում են փախստականներ, նվաճողներ կամ վերաբնակներ։ Բնակչության 49 %-ի մայրենի լեզուն է հանդիսանում նեպալերենը։ Մյուս տարածված լեզուներից են մայթհին (12,4 %), բհոջպուրին (7,6 %), տհարուն (5,9 %), տամանգը (5,2 %), նևարին (3,6 %) և մագարին (3,4 %)։

Կրոն

Ըստ պաշտոնական տվյալների բնակչության 90 %-ը դավանում է հինդուիզմ։ Ըստ անկախ հաշվարկների, հինդուիզմի կողմնակիցներ են նրանց միայն 70 %-ը կամ ավելի քիչ։ Սա շեղում է այն պատճառով, որ կան բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ, որոնք, թեև պաշտոնապես հայտարարում են հավատարմություն հինդուիզմին, բայց իրականում ընդունում են կամ անիմիզմ, կամ բուդդայականություն։ Այնուամենայնիվ, հինդուիզմը Նեպալի գերիշխող կրոնն է։ Բնակչության 11 %-ը իրեն համարում է բուդդայական, հատկապես Մուստանգի թագավորությունում։ Գոյություն ունեն նաև փոքրամասնություններ, որոնք դավանում են իսլամ, կիրանտ և պատկանում են առանձին անիմիստական հավատալիքների։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads