Նիդերլանդների ֆուտբոլի ազգային հավաքական
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Հոլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքական (հոլ.՝ Nederlands nationaal voetbalelftal), հիմնվել է 1905 թվականին, մասնակցել է Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին։
1988 թվականին Հոլանդիայի ազգային հավաքականը դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Հոլանդիայի հավաքականը 3 անգամ դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակչում՝ 1974, 1978 և 2010 թվականներին բայց պարտություն է կրել՝ զիջելով Արևմտյան Գերմանիայի, Արգենտինայի և Իսպանիայի հավաքականներին։ 2008 թվականին Եվրոպայի առաջնությանը Հոլանդիայի հավաքականը պարտություն կրեց Ռուսաստանից և դուրս մնաց պայքարից։ 2010 թվականին՝ Աշխարհի առաջնությանը, հասավ մինչև եզրափակիչ՝ պարտության մատնելով Բրազիլիայի և Ուրուգվայի հզոր հավաքականներին, բայց եզրափակիչ խաղում պարտվեց Իսպանիայի հավաքականին։ 2012 թվականի Եվրոպայի առաջնությանը Հոլանդիայի հավաքականը դուրս մնաց խմբային փուլից։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիդերլանդների ֆուտբոլի ազգային հավաքական» հոդվածին։ |
Remove ads
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads