Նիկոլայ Անդրիանով

From Wikipedia, the free encyclopedia

Նիկոլայ Անդրիանով
Remove ads

Նիկոլայ Եֆիմովիչ Անդրիանով (ռուս.՝ Николай Ефимович Андрианов, 14 հոկտեմբերի, 1952, Վլադիմիր, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ - 21 մարտի, 2011, Վլադիմիր, Ռուսաստան[3]), ռուս մարմնամարզիկ։ Օլիմպիական խաղերի 7-ակի չեմպիոն (1972, 1976)։ 1976 թվականին դարձել է օլիմպիական խաղերի բացարձակ չեմպիոն։ Ընդհանուր առմամբ նվաճել է օլիմպիական 14 մեդալ։ Եղել է նաև աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն[4]։

Արագ փաստեր Նիկոլայ Անդրիանով, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

Նիկոլայ Անդրիանովը ծնվել է 1952 թվականի հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի Վլադիմիր քաղաքում։ 1980 թվականին Մոսկվայում անցկացված Ամառային օլիմպիական խաղեր Նիկոլայ Անդրիանովին է պատիվ վերապահվել մարզիկների անունից ասել երդման տեքստը։

Նիկոլայ Անդրիանովն օլիմպիական չեմպիոն է դարձել 1972, 1976, 1980 թվականներին։ Դրանից բացի նա արժանացել է բազմաթիվ այլ մեդալների ևս. 1978 թվականին նա դարձել է բազմամարտի աշխարհի չեմպիոն (1978), երկու անգամ էլ աշխարհի չէմպիոն է դարձել օղակների վրա կատարվող վարժություններում (1974, 1978)։ 1971, 1973 և 1975 թվականներին դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Աշխարհի գավաթի առաջնության հաղթող է դարձել 1975-1977 թվականներին։ Բազմիցս հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն։ 2001 թվականին ընդգրկվել է Մարմնամարզության Փառքի սրահում, որ գտնվում է Օկլահոմա Սիթիում[5]։ Մինչ 2008 թվականի օգոստոսը Նիկոլայ Անդրիանովին էր պատկանում ողջ կարիերայի ընթացքում ձեռք բերած օլիմպիական մեդալների քանակի (15) ռեկորդը տղամարդկանց շարքում. նրա ռեկորդը գերազանցել է ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելպսը։

Remove ads

Աղբյուրներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads