Նիկոլայ Շատսկի
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Նիկոլայ Սերգեևիչ Շատսկի (ռուս.՝ Шатский, Николай Сергеевич, օգոստոսի 16 (28), 1895, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 1, 1960[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային երկրաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953)։
Remove ads
Կենսագրություն
1929 թվականին ավարտել է Մոսկվայի լեռնային ակադեմիան։ 1932 թվականից՝ Մոսկվայի երկրաբանահետախուզական ինստիտուտի պրոֆեսոր։ 1934 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ երկրաբանական ինստիտուտում։ 1956 թվականից՝ տնօրեն։ Շատսկին տեկտոնական նոր ուղղությունների և ուսումնասիրության մեթոդների հիմնադիրն է։ 1933 թվականին Ա․ Դ․ Արխանգելսկու հետ կազմել է ԽՍՀՄ տարածքի տեկտոնական կառուցվածքի ընդհանուր սխեման, ուսումնասիրել է պլատֆորմների տեկտոնական կառուցվածքները և մշակել նրանց դասակարգման հիմունքները։ Շատսկու ղեկավարությամբ կազմվել են Եվրասիայի երկրաբանական և ԽՍՀՄ տեկտոնական առաջին քարտեզները (1952, 1956)։ ԽՍՀՄ պետական (1946) և լենինյան (1958) մրցանակներ։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads