Նիկոլայ I
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Նիկոլայ I Պավլովիչ (ռուս.՝ Николай I Павлович, հունիսի 25 (հուլիսի 6), 1796[1][9], Gatchina Palace, Գատչինա, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 18 (մարտի 2), 1855[1][9], Ձմեռային պալատ, Dvortsovy Municipal Okrug, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[10]), Ռուսական կայսրության կայսր, Ֆինլանդիայի մեծ իշխան, Լեհաստանի թագավոր։ Ռոմանովների հարստության ներկայացուցիչ։ Պավել I-ի և Մարիա Ֆյոդորովնայի երրորդ զավակը, Ալեքսանդր I ցարի հարազատ եղբայրը, Ալեքսանդր II-ի հայրը։
19-րդ դարը կայսրության պատմության մեջ նշանավորվում է նրանով, որ Ռուսաստանում գահ են բարձրանում գերմանացի կայսրեր։ Դեռ 1762 թվականին գահ բարձրացած Պետրոս III-ը արդեն հոր կողմից գերմանացի էր, իսկ նրա կինը՝ Եկատերինա II Մեծը, բնիկ գերմանացի էր։ Վերջինիս մահից հետո գահ է բարձրանում Պավել I-ը (1796–1801)։ Հաջորդ կես դարը իշխում են իր որդիները՝ Ալեքսանդր I-ը (1801–1825) և Նիկոլայ I-ը (1825–1855)։
Remove ads
Կենսագրություն
Դեկաբրիստների ապստամբություն
1825 թվականի դեկտեմբերին հանկարծամահ է լինում Ալեքսանդր կայսրը, և նրան փոխարինում է 30-ամյա եղբայրը՝ Նիկոլայը։ Ռուս զինվորականության մի մասը ապստամբում է և չի ճանաչում նրա իշխանությունը։ Պատմության մեջ այս ընդվզումը հայտնի է «Դեկաբրիստների ապստամբություն» անունով։ Այն ավարտվում է ապստամբների պարտությամբ, որոնք աքսորի են ենթարկվում։ Նիկոլայ I-ը ժառանգում է ոչ միայն Ռուսաստանի կայսերական, այլև Լեհաստանի թագավորական ու Ֆինլանդիայի իշխանական թագը։
Remove ads
Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)
Աբբաս-Միրզայի արշավանքը
1826 թվականին, օգտվելով Ռուսաստանում ստեղծված իրավիճակից, պարսից գահաժառանգ Աբբաս-Միրզան հարձակվում է կայսրության հողերի վրա՝ ձգտելով վերանվաճել կորցրած տարածքները։ Պարսիկներին դիմադրություն է ցույց տալիս Շուշիի բերդը։
Արևելյան Հայաստանի նվաճում
Ռուսական բանակը արագ ուշքի է գալիս և անցնում հարձակման։ Հաջորդ տարում նրանք գրավում են Երևանը, ապա՝ Նախիջևանը։ Ռուսներին մեծ օգնություն են ցույց տալիս հայ կամավորական ջոկատները և տեղի հայ բնակչությունը։ Ռուսները գրավում են Արևելյան Հայաստանի մյուս քաղաքները՝ Խոյը, Ուրմիան, Մակուն և մոտենում Թավրիզի մատույցներին։ Պարսիկները հաշտություն են խնդրում։
Թուրքմենչայի պայմանագիր
1828 թվականին կնքվում է Թուրքմենչայի հաշտությունը, որով պարսկական կողմը ճանաչում է Ռուսաստանի իրավունքները ամբողջ Անդրկովկասի, այդ թվում՝ Արևելյան Հայաստանի հյուսիսային գավառների վրա։ Հարավային հատվածում Մակուի, Ուրմիայի, Խոյի խանությունները հետ են վրադարձվոււմ Իրանին։ Երկու պետությունների միջև հաստատվում են բարիդրացիական դիվանագիտական հարաբերություններ։
Remove ads
Ռուս-թուրքական պատերազմ (1828-1829)
Թուրքական հարձակում
1828 թվականին սկսվում է ռուս-թուրքական հհրթական պատերազմը։ Այն մղվում էր 2 ճակատներով՝ բալկանյան և կովկասյան։
Ռուսական զորքերի հաղթանակներ
Բալկանյան թերակղզում ռուսական զորքերն ազաատագրում են Ռումինիայի և Բուլղարիայի տարածքը, գրավում Ադրիանապոլիսը և մոտենում մայրաքաղաք Կոստանդնուպոլսին։ Կովկասյան ճակատում ռուսները գրավում են Սև ծովի արևելյան ափերը՝ Աբխազիան, Իմերեթիան և Քութայիսը, ինչպես նաև՝ Ախալցխան և Ախալքալաքը։ Ազատագրվում, բայց պատերազմի ավարտից հետո Թուրքիային է վերադարձվում Արևմտյան Հայաստանի զգալի մասը՝ Կարսը, Էրզրումը, Մուշը և Բայազետը։
Ադրիանապոլսի պայմանագիր
1829 թվականին կնքված Ադրիանապոլսի պայմնագրով Ռուսաստանը հաստատում է իր տիրապետությունը վերոնշյալ տարածքներում։
Ղրիմի պատերազմ

Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads