Նյու Հեմփշիր (հավերի ցեղ)

From Wikipedia, the free encyclopedia

Նյու Հեմփշիր (հավերի ցեղ)
Remove ads

Նյու Հեմփշիր (անգլ.՝ New Hampshire) մսաձվատու հավերի ցեղ։ Ստացվել է 20-րդ դարի սկզբին, ԱՄՆՆյու Հեմփշիր նահանգում ռոդայլենդ հավերից՝ ընտրության ուղիով։ Ձվատվությամբ, վաղահասությամբ և ճտահանությամբ գերազանցում է վերջիններիս։ Փետրածածկը բաց կարմիր է։ Աքաղաղների կենդանի զանգվածը՝ 3,5—3,6, հավերինը՝ 2,7— 2,8 կգ։ Տարեկան միջին ձվատվությունը 180—200 հատ է, ձվի միջին քաշը՝ 58— 59 գ։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նյու Հեմփշիր (այլ կիրառումներ)
Thumb
Նյուհեմփշիրյան հավը վանդակում

Հայաստանում բուծվել, բայց լայն տարածում չի ստացել։ Հայաստանի պայմաններում դրական արդյունք է տալիս այս ցեղի աքաղաղների և ռուսական սպիտակ ու Երևանյան հավերի տրամախաչումը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյու Հեմփշիր (հավերի ցեղ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 318
Remove ads
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads