Նոա ՖԱ
ֆուտբոլային ակումբ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Նոա ՖԱ, հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Երևանից, որը հանդես է գալիս Հայաստանի Պրեմիեր լիգայում։ Հիմնադրման օրվանից մինչև 2019 թվականի հունիս ակումբն ունեցել է «Արցախ» անվանումը, այնուհետև անվանափոխվել է Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբ[2]։
Remove ads
Հիմնում
Ակումբը հիմնադրվել է 2017 թվականի մայիսին[3] Երևանում։ Ակումբի ֆուտբոլային ակադեմիան գտնվում է Վաղարշապատում։ Ակումբի պաշտոնական շնորհանդեսը կայացել է 2017 թվականի օգոստոսի 1-ին «Միկա» մարզահամալիրում, որտեղ ներկայացվեց թիմի տնային և արտագնա խաղերի մարզահագուստը, ինչպես նաև ակումբի հիմնը[4]։
Առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 2017 թվականի օգոստոսի 7֊ին՝ «Ալաշկերտ 2»-ի հետ, որն ավարտվել է 1-1 հաշվով[5]։ Գոլի հեղինակ է դարձել Դավիթ Բաբայանը։
2018-19 մրցաշրջանում 8-րդ տեղը գրավելուց հետո ակումբը վաճառվեց Կարեն Աբրահամյանին, որը 2019 թվականին վերաբրենդավորեց «Նոա» ակումբը: Անվանումը վերաբերում է աստվածաշնչյան Նոյ նահապետի հետ, որի տապանը հանգրվանել է Արարատյան լեռներում, ինչն էլ ավանդաբար նույնականացվում է Հայաստանի Արարատ լեռան հետ[6]։
Նոան 2019-20 մրցաշրջնում հաղթել է Հայաստանի գավաթը՝ եզրափակչում 11 մետրանոցներով հաղթելով Արարատ-Արմենիային[7]։
2023 թվականի օգոստոսին Վարդգես Վարդանյանը դարձավ ակումբի նախագահ և սկսեց նոր փուլ ակումբի զարգացման մեջ: ՖԱ «Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյանը, հայտնի հայ ձեռներեց և տեխնոլոգիական մագնատ է: Նա Digitain ընկերության հիմնադիրն ու նախագահն է:
2024 թվականին ՖԱ «Նոան» պատմություն գրեց՝ որակավորվելով ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլ: ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլից սկսած՝ ՖԱ «Նոան» դարձավ միակ թիմը ամբողջ մրցաշարում, որը հաջողությամբ անցավ բոլոր չորս որակավորման փուլերն ու հասավ Լիգայի փուլ, հաղթելով ԱԵԿ–ին 3-րդ որակավորման փուլում։
2024/25 մրցաշրջանը ոսկե տառերով գրվեց ակումբի պատմության մեջ։ «Նոա» ՖԱ–ն նույն մրցաշրջանում նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև դարձավ երկրի գավաթակիր։
Remove ads
Ներկա կազմ
Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:
Remove ads
Անձնակազմ
Նախագահ՝
- Վարդգես Վարդանյան։
Գործառնական տնօրեն՝
- Գուրգեն Օհանյան
Զարգացման տնօրեն՝
- Աննա Օհանյան
Գլխավոր մարզիչ՝
- Սանդրո Պերկովիչ
Տիտղոսներ
Հայաստանի Գավաթ 2020
2020 թ-ի Հուլիսի 10-ին Նոան ՀՖՖ Գավաթի եզրափակչում իր հարկի տակ ընդունեց Արարատ-Արմենիային:Նոան պարտվում էր 1:4 հաշվով, սակայն Երևանյան թիմը իր մեջ ուժեր գտավ և հավասարացնելով հաշիվը, դարձնելով 4:4 խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:Սակայն լրացուցիչ ժամանակն էլ չբավականացրեց թմերին որոշելու հաղթողին:Ի վերջո Նոան հաղթեց տասնմեկ մետրանոց հարվածներով։
Հայաստանի Գավաթ 2024/25
2025 թ–ի մայիսի 13-ին «Նոան» Հայաստանի Գավաթի եզրափակչում հանդիպեց «Արարատ–Արմենիայի» հետ։ Հանդիպումն ավարտվեց «Նոայի» հաղթանակով՝ 3:1:
Fastex Պրեմիեր լիգայի չեմպիոն 2024/25
«Նոան» 2024/25 մրցաշրջանը ոսկե տառերով գրեց իր պատմության մեջ նվաճելով ոսկե դուբլ։
Remove ads
Ծանոթագրություններ։
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads