Նուկզար
նախկին հայկական գյուղ Գարդմանում From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Նուկզար, գյուղ Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառում[1], իսկ ապա գյուղ Ադրբեջանական ՍՍՀ-ի Շամքորի շրջանում։ Գտնվում է Շամքոր քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք, Շամքոր գետի աջակողմյան սարավանդի վրա[2]։
Remove ads
Պատմություն
Եղել է հայաբնակ գյուղ։ 1988-1989 թվականներին Ադրբեջանում սկսված հայկական կոտորածների պատճառով բնակչությունը բռնագաղթեց։
Բնակչություն
Տնտեսություն
Բնակչության հիմնական զբաղմունքը հացահատիկային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությունն ու անասնապահությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
Գյուղն ուներ քարակոփ հայկական եկեղեցի։ Նուկզարից հարավ-արևմուտք գտնվում էր Ս. Ամենափրկիչ վանքը (XII դար)[2]։
Հասարակական կառույցներ
Նուկզարն ուներ բուժկայան։
Կրթություն
Գյուղն ուներ հայկական միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ[2]։
Տես նաև
- Ելիզավետպոլի նահանգի հայաբնակ բնակավայրեր
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads