Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում

From Wikipedia, the free encyclopedia

Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում
Remove ads

«Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» (անգլ.՝ Saturday Night Live), ամերիկյան երաժշտական հումորային հեռուստաշոու, որը հեռարձակվում է NBC հեռուստաընկերությամբ։ Այն ստեղծվել է Լորն Մայքլզի կողմից և առաջին անգամ հեռարձակվել է 1975 թվականի հոկտեմբերի 11-ին։ Յուրաքանչյուր թողարկում վարում է մեկ հյուր աստղ (ով սովորաբար հանդես է գալիս հումորային համարներում), ինչպես նաև ունենում է հյուր երաժիշտ, ով կատարում է երգեր։

Thumb
Հեռուստաշոուի լոգոն

Հեռուստաշոուն ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ 36 Primetime Emmy Award։ «TV Guide» ամսագրի կազմած «Բոլոր ժամանակների 50 ամենահեղինակավոր հեռուստաշոուների» վարկանշային աղյուսակում այն զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը[1]։ Հեռուստաշոուն նաև ընդգրկվել է «Time» ամսագրի «Բոլոր ժամանակների 100 լավագույն հեռուստաշոուներ» ցանկում[2][3]։

Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads