Շահդաղ

From Wikipedia, the free encyclopedia

Շահդաղmap
Remove ads

Շահդաղ (ադրբ.՝ Şahdağ` շահ (արքա), դաղ (լեռ)), բառացիորեն՝ արքայաց լեռ, լեռնագագաթ Մեծ Կովկասի լեռնաշղթայի արևելքում՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքում։

Արագ փաստեր Շահդաղ, Տեսակ ...

Համարվում է Ադրբեջանի և Մեծ Կովկասի ամենաբարձր լեռնագագաթը, որն ունի 4243 մետր բարձրություն։

Շանդաղ լեռը գտնվում է Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի սահմանի վրա։ Ըստ որոշ աղբյուրների՝ Շահդաղը առաջացել է շուրջ 9000 տարի առաջ։

Remove ads

Աշխարհագրություն

Շահդաղ լեռը գտնվում է Ադրբեջանի ծայր հյուսիսում։ Լեռնագագաթի բարձրությունը կազմում է 4243 մետր և այն համարվում է Ադրբեջանի ամենաբարձր լեռնագագաթներից մեկը[2]։

Առանց ձյունածածկի գագաթները նման են «հսկայական ամրոցների»։ Ընդերքը հիմնականում կազմված է կրաքարային զանգվածից։ Տեղանքում կան ջրվեժներ և ալպյան մարգագետիններ։

Շահդաղ լեռան վրա՝ 3700-3800 մետր բարձրություններում գոյացել են երկու ոչ մեծ լճեր, որոնք հոսում են արևմուտքից արևելք։ Անձրևներային տեղումները տարվա ընթացքում լինում են շատ անգամներ։

3700 մետրից ավելի բարձրություններում կան սառցադաշտեր։ Ընդհանուր տարածքը կազմում է 1.1 կմ²։ Ամենացուրտ ջերմաստիճանը նկատվում է հունվարին, իսկ ամենատաքը՝ հուլիսին։ Բարձրության աճելուն զուգընթաց ջերմաստիճանը նվազում է[3]։

Remove ads

Տես նաև

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads