Շահեն Երիցյան
վինագործ-վարպետ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Շահեն Տիգրանի Երիցյան (1902[1], Տրապիզոն, Օսմանյան կայսրություն[1] - հոկտեմբերի 27, 1975[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), աղեղնավոր երաժշտական գործիքների հայ վարպետ, Խորհրդային Հայաստանում ջութակաշինության հիմնադիրը։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Երիցյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Գործունեություն
Մասնագիտացել է 1920-1925 թվականներին Կորֆուում (ուսանել է հույն վարպետների)։ 1925 թվականին Երևանում Եղիշե Չարենցի աջակցությամբ հիմնել է արհեստանոց, պատրաստել աղեղնավոր ու կսմիթվող գործիքներ, նպաստել նաև ժողովրդական երաժշտական գործիքաշինությանը։
Մասնակցել է ջութակի վարպետների համամիութենական մրցույթներին, (1956, 1966, 1970) և լարային գործիքների համամիութենական ցուցահանդեսներին (1975, 1976), արժանացել պարգնների։ Երիցյանի պատրաստած ջութակները գործածվում էին ԽՍՀՄ-ում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլուր, աչքի էին ընկնում տեմբրի գեղեցկությամբ, տեխնիկապես բարձրորակ էին, կրում էին «Պատրաստված է Երևանում, Շահեն Երիցյան» (լատին․՝ Fecit Erevan․ Shahen Ericjan) պիտակ։ Առանձին նմուշներ պահվում են ունիկալ գործիքների Հայկական պետական հավաքածուում։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads