Շավարշ Սիմոնյան
հայ հասարակական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Շավարշ Ստեփանի Սիմոնյան (հունվարի 25 (փետրվարի 7), 1912, Ղազախ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1974[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ակադեմիկոս, մանկավարժ, հասարակական և պետական գործիչ։
Շավարշ Սիմոնյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 25 (փետրվարի 7), 1912 Ղազախ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1974[1] Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հասարակական գործիչ |
Ալմա մատեր | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Կոչում | ԽՍՀՄ մանկավարժական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ |
Գիտական աստիճան | Մանկավարժական գիտությունների թեկնածու |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սիմոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կենսագրություն և գործունեություն
1933-1937 թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, ապա ծառայել է խորհրդային բանակում։ 1941 թ. Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է բանակ, ծառայելով սպայական կազմում։ Պատերազմի ավարտից հետո նշանակվում է հանրապետության կառավարությանն առընթեր կուլտուր–լուսավորական հիմնարկների կենտրոնական մեթոդական կաբինետի վարիչի տեղակալ, ապա՝ վարիչ։ Աշխատել է «Սովետական դպրոց» թերթի խմբագիր, Հայաստանի կոմկուսի կենտկոմի դպրոցական բաժնի վարիչ։
1955-1973 թթ. նշանակվում է հանրապետության լուսավորության մինիստր։ 1973 թվականին նշանակվում է մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով, երկու Կարմիր դրոշի շքանշանով և այլ պարգևներով։
Երկեր
- «Սովետական Հայաստանի ժողովրդական կրթության նվաճումները 40 տարում», Հայպետուսմանկհրատ, 1961 թ. 175 էջ
- «Միքայել Նալբանդյանի հոգեբանական հայացքները», Լույս հրատարակչություն, 1969 թ., 227 էջ
Հիշատակ
Նրա անունով է կոչվում Երևանի №112 փորձարարական ավագ դպրոցը, իսկ 2012 թ. ապրիլի 18-ին Երևանի ավագանու որոշմամբ համաձայնություն է տրվել Երևան քաղաքի Թումանյան փողոց 39 շենք հասցեում տեղադրելու նրա հուշատախտակը[2]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.