Շլեֆ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Շլեֆ[2][3], նախկինում՝ Ալ-Ասնամ[4] (արաբ․՝ الشلف), մինչև 1962 թվականը՝ Օռլեանվիլ[5] կամ Օռլեանսվիլ[6] (ֆր.՝ Orléansville), քաղաք Ալժիրի հյուսիսային մասում. նույնանուն վիլայեթի վարչական կենտրոնը։ 2008 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 178 616[7] (ըստ որոշ աղբյուրների՝ 2005 թվականին այդ ցուցանիշը կազմել է մոտավորապես 235 000)։ 1954 և 1980 թթ. ավերիչ երկրաշարժերի հետևանքով քաղաքում հազարավոր մարդիկ են զոհվել[8]։
Remove ads
Աշխարհագրական դիրքը
Քաղաքի կենտրոնը գտնվում է ծովի մակերևույթից 133 մետր միջին բարձրության վրա[9]։ Ընկած է երկրի մայրաքաղաք Ալժիրից մոտավորապես 200 կիլոմետր դեպի հյուսիս։
Պատմություն
Հիմնադրվել է 1843 թվականին, հինհռոմեական Կաստելլում Տինգիտանում (Castellum Tingitanum) ամրացված բնակավայրի ավերակների վրա։ Սկզբնապես կրել է Օռլեանսվիլ անվանումը, 1962 թվականին վերանվանվել է Ալ-Ասնամ, 1980 թվականից կոչվել է Շլեֆ՝ Ալժիրի ամենաերկար գետի անունով։ Քաղաքում գործում են Հասիբա բեն Բուալիի անվան համալսարանը, ASO Chlef ֆուտբոլային ակումբը։ Մերձակայքում գտնվում են քրիստոնեական հնագույն բազիլիկի ավերակներ, որի մի անկյունում պահպանվել է լաբիրինթոսատիպ խճանկար (դա քրիստոնյաների կողմից նմանատիպ զարդամոտիվի գործածման ամենահին նմուշն է համարվում)։
Remove ads
Կլիմա
Շլեֆին բնորոշ է միջերկրածովյան կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Csa)՝ չափազանց շոգ ու չոր ամառներով և մեղմ ու խոնավ ձմեռներով։
Ժողովրդագրություն
Բնակչության թվաքանակի փոփոխություններն ըստ տարիների[11].
1977 | 1987 | 1998 | 2008 | 2012 |
---|---|---|---|---|
76 884 | 96 794 | 145 099 | 178 616 | 203 329 |
Տրանսպորտ
Շլեֆն ունի նույնանուն միջազգային օդանավակայան և երկաթուղային կայարան Ալժիր-Օրան երկաթգծի վրա:։
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads