Շոն Փեն
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Շոն Փեն (անգլ.՝ Sean Justin Penn, օգոստոսի 17, 1960[4][5][6][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]), ամերիկացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Ամուսնացած է եղել հայտնի երգչուհի Մադոննայի ու դերասանուհի Ռոբին Ռայթի հետ։
Remove ads
Կենսագրություն
Շոն Փենը ծնվել է 1960 թվականի օգոստոսի 17-ին Սանտա Մոնիկա քաղաքում (Կալիֆորնիայի նահանգ)՝ ռեժիսոր Լեո Փենի և դերասանուհի Այլին Ռայանի ընտանիքում։ Նրա հոր՝ Լեո Փենի (Leo Z. Penn, 1921-1998) ծնողները հրեա ներգաղթյալներ էին Լիտվայից և Ռուսաստանից[8], ովքեր ԱՄՆ էին եկել 1898 և 1914 թվականներին[9][10][11]։ Շոնի մայրը՝ Այլին Ռայան (Eileen Ryan, ծննդյան անունը՝ Անուչի, ծնվ․ 1928), իտալական և իռլանդական ծագմամբ կաթոլիկ է։ Փենը մեծացել է աշխարհիկ ընտանիքում և համարվում է ագնոստիկ[12][13]։ Դպրոցում Փենը սովորել է Էմիլիո Էստևեզի, Չառլի Շինի և Ռոբ Լոուի հետ, ովքեր հետագայում դարձան դերասաններ։ Նրա փոքր եղբայրը՝ Քրիս Փենը, նույնպես դարձավ դերասան։
19 տարեկանում Փենը տեղափոխվում է Նյու Յորք։ 1985 թվականին ԶԼՄ-ների ուշադրությունը գրավեց նրա ամուսնությունը փոփ երգչուհի Մադոննայի հետ։ 1989 թվականին նրանք ամուսնալուծվեցին։ 1996 թվականին Փենն ամուսնանում է դերասանուհի Ռոբին Ռայթի հետ։ 2010 թվականին լրագրողի ծեծելու համար 3 տարի պայմանական ազատազրկման է դատապարտվել։
Remove ads
Ֆիլմագրություն
Իր կինոկարիերան սկսել է հեռուստասերիալներում նկարահանվելով։ 1991 թվականին Փենը հանդես է գալիս որպես ռեժիսոր՝ իր իսկ սցենարի հիման վրա նկարահանելով «Վազող հնդկացի» ֆիլմը։ 1995 թվականին նա Սյուզան Սարանդոնի հետ խաղում է Թիմ Ռոբբինսի «Մեռյալն է գալիս» դրամայում, և այդ դերի համար արժանանում է «Օսկար» մրցանակի։ Նրա ռեժիսորական հաջորդ ֆիլմը եղել է «Դիրքապահը խաչմերուկում»-ը, որում գլխավոր դերը կատարել է Ջեք Նիկոլսոնը։ 1997 թվականին Փենը Կաննի կինոփառատոնում մրցանակ է ստանում լավագույն դերասան անվանակարգում Նիկ Կասսավետեսի «Նա հիասքանչ է» ֆիլմում խաղացած դերի համար։ Այդ ֆիլմում նրա հետ խաղում էին կինը՝ Ռոբին Ռայթը, և Ջեն Տրավոլտան։ 1999 թվականին Փենը ստանում է երկրորդ Օսկարը Վուդի Ալենի «Քաղցր և զզվելի» ֆիլմի դերի համար։ 2003 թվականին Վենետիկյան կինոփառատոնի Վոլպի գավաթ մրցանակն է ստանում տղամարդու լավագույն դեր անվանակարգում՝ «21 գրամ» ֆիլմում խաղացած դերի համար։ Նա իր կինոկարիերայի ընթացքում 54 տարբեր կինոմրցանակ է ստացել։
Խաղացել է մոտ 50 ֆիլմում, 8-ական ֆիլմերի ռեժիսոր և պրոդյուսեր է, 4 ֆիլմի սցենարի հեղինակ։
Առավել նշանավոր ֆիլմերից են՝
- 1988 - «Գույներ»
- 1989 - «Մենք հրեշտակներ չենք»
- 1993 - «Կառլիտոյի ուղին»
- 1995 - «Մեռյալն է գալիս»
- 1997 - «Խաղը»
- 1997 - «Շրջադարձ»
- 1998 - «Բարակ կարմիր գիծ»
- 2001 - «Ես Սեմն եմ»
- 2003 - «21 գրամ»
- 2003 - «Խորհրդավոր գետը»
- 2005 - «Թարգմանչուհին»
- 2006 - «Ողջ թագավորական շքախումբը»
- 2008 - «Միլք»
- 2010 - «Արդար խաղ»
- 2011 - «Կենաց ծառը»
54 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 57-ի, որոնց թվում՝
- 5 անգամ ներկայացվել է Օսկարի, ստացել 2-ը, 1-ը Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում։
- 5 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 1-ը
- 2-ական անգամ ներկայացվել է BAFTA-ի և Սեզարի
- մեկական անգամ ստացել է Կաննի և Բեռլինի կինոփառատոնի մրցանակ
- 3 անգամ ստացել է Վենետիկի կինոփառատոնի մրցանակ
- 1 անգամ ներկայացվել է նաև Ոսկե Ազնվամորի հակամրցանակին։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads