Ոզնիներ

From Wikipedia, the free encyclopedia

Ոզնիներ
Remove ads

Ոզնիներ (լատին․՝ Erinaceidae), միջատակերների կարգի ընտանիք։

Մանրամասն տեղեկատվություն ՞Ոզնիներ, Գիտական դասակարգում ...

Հայտնի է ոզնիների 20 տեսակ, որոնք ընդգրկվում են 2 ենթաընտանիքներում՝ առնետանման և իսկական ոզնիներ։ Վերջիններիս բնորոշ են կարճ պոչը, մեջքի փշերի առկայությունը և ենթամաշկային երկայնական ու օղակավոր մկանները, որոնց կծկումից մարմինը վերածվում է փշապատ գնդի։

Հայաստանում հանդիպում է 2 տեսակ՝ սպիտակափոր և մեծականջ ոզնիներ։

Remove ads

Սովորական ոզնի

Սովորական ոզնիների (Erinaceus europaeus) մարմնի երկարությունը 20-25 սմ է, պոչինը՝ 2 - 3, 5 սմ։ Փորի մորթին գորշ է։ Առավել տարածված են նախկին Թումանյանի, Ստեփանավանի, Հոկտեմբերյանի, Աշտարակի և Աբովյանի շրջաններում, հիմնականում՝ անտառներում, այգիներում, թփուտներում, գետերի ափերին և կիսաանապատներում։ Ակտիվ են գիշերը։ Ձմռանը քուն են մտնում։ Սնվում են միջատներով և մանր ողնաշարավորներով (այդ թվում՝ օձերով)։ Օգտակար են, ոչնչացնում են վնասակար միջատներին։

Remove ads

Մեծականջ ոզնի

Մեծականջ ոզնիների (Hemiechinus auritis) մարմնի երկարությունը 15 - 19 սմ է, ականջները մեծ են, փորի մորթին սպիտակ է ու փափուկ։ Կենսակերպով նման են սովորական ոզնիներին։

Արագ փաստեր
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոզնիներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոզնիներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 608
Remove ads
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads