Ոսկանապատ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ոսկանապատ[1] (այժմ կոչվում է Զուռնաբադ ադրբ.՝ Zurnabad), գյուղ ներկայումս՝ Ադրբեջանի Հանրապետության Խանլարի շրջանում[2], պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգի Կողթ գավառում[3]։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ոսկանապատ (այլ կիրառումներ)
Remove ads
Տեղադրություն
Գտնվում է Մհակ սարի ստորոտում[4], Գանձակ քաղաքից 17 կմ հարավ (ուղիղ գծով)՝ Գանձակ կամ Ոսկանապատ գետի ձախ կողմում[5], շրջապատված թավ անտառ լեռներով։ Գանձակ գետի ձախ ափի երկարությամբ ունի շուրջ 1,4 կմ երկարություն, բայց հազիվ 200 մ լայնություն։ Գյուղը տարածված է լեռնալանջի հարավարևելահայաց թեքադիր մակերեսին։ Համարյա գետափից սկիզբ առնող գյուղի շինությունները ձգվում են լանջն ի վեր, շուրջ 80 մ։ Ունի ծովի մակերևույթից 870-950 մ բարձրություն։ Ամենաբարձրադիրը Սբ. Հակոբ ծխական եկեղեցուն հարող թաղամասն է` գյուղի հարավային եզրին։
Remove ads
Հիշատակություն
Ոսկանապատն առաջին անգամ գրավոր աղբյուրներում հիշատակվում է 1314 թվականին՝ Շամքորի ձորում գտնվող Ծաղկոց վանքում պահպանված մի սահմանախաչի արձանագրության մեջ[6].
![]() |
Ցքուռ գետ ի Տաւուշ ձորոյ մինչև Ոսկանապատ, թուին ՉԿԳ (1314)... տ(եառ)ն Ս(ա)րգիս[7] | ![]() |
Կրոն
- Ոսկանապատի սուրբ Հակոբ եկեղեցի
- Ոսկանապատի Կուսանաց անապատ
- Ոսկանապատի սուրբ Սարգիս եկեղեցի
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads