Որդորու

From Wikipedia, the free encyclopedia

Որդորուmap
Remove ads

Որդորու, գյուղ (ավան) պատմական Հայաստանի Այրարատ նահանգի Բասեն գավառում, իսկ ապա Դու Փոքր անունով գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում։ Գտնվում էր Բասեն գավառի արևելյան մասում, Դու գյուղի մոտակայքում։ Հայաստանի 387 թվականի բաժանման ժամանակ սահմանն անցել է գյուղի մոտակայքով։

Արագ փաստեր Գյուղ, Վարչական տարածք ...
Remove ads

Անվանումներ

Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Դու Փոքր, Թյու Փոքր, Թույա, Հորդրու, Որդրու, Որդու, Որդունոց, Տուի Ներքին, Տուի Սագիր, Տույ Փոքր, Օրդորու, Օրդրո, Օրդրու, Օրդունիր, Օրտու։

Պատմություն

Որդորուն հանդիսացել է Որդունի նախարական տան ոստանը։ Այստեղ էր նստում նաև Բասենի եպիսկոպոսը։ 4-րդ դարում, Խոսրով Կոտակի օրոք Որդորուն, Որդունի նախարարության մյուս կալվածքների հետ միասին, ամբողջությամբ անցնում է Բասենի եպիսկոպոսական թեմին[1]։

Բնակչություն

XX դարի սկզբին գյուղն արդեն ուներ մի քանի տուն թուրք բնակիչ և կոչվում էր Թյու Փոքր[2]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads