Որտեղ մենք ծառայում ենք
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
«Որտեղ մենք ծառայում ենք» կամ «Այնտեղ, որտեղ ծառայում ենք» (անգլ.՝ (In Which We Serve), բրիտանական հայրենասիրական կինոնկար, որը նկարահանվել է 1942 թվականին՝ դառնալով դեբյուտային ռեժիսորներ Նոել Քաուարդի և Դևիդ Լինի համար։ Քաուարդը հանդես էր եկել նաև որպես պրոդյուսեր, սցենարիստ, դերասան և կոմպոզիտոր, իսկ Լինը պատասխանատու էր մարտական տեսարաններ նկարահանման համար։ Սյուժեն ոգեշնչված է «Քելլի» (HMS Kelly) էսկադրոնային ականակրի ճակատագրից, որը ղեկավարում էր լորդ Մաունթբեթենը[7]։ Կինոնկարն ստացել է ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակը` որպես լավագույն կինոնկար, ինչպես նաև Ակադեմիայի մրցանաk («Օսկար») երկու անվանակարգերում` «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն օրիգինալ սցենար»։ Բացի այդ, Քաուարդն ստացել է Ակադեմիայի հատուկ մրցանակ՝ կինոնկարի ստեղծման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։
Remove ads
Սյուժե
1941-ի մայիսին՝ Կրետեի ռազմագործողության ժամանակ, բրիտանական կործանիչ «Տորրինը» (HMS Torrin) նախ գիշերը խոցում է անպաշտպան գերմանա-իտալական ջոկատին, այնուհետև օրվա ընթացքում գերմանական ինքնաթիռների հետ մտնում է անհավասար կռվի մեջ, ստանում է մի քանի ճեղքվածք և կործանվում է։ Անձնակազմի փրկված անդամները հավաքվում են փչովի նավակում։ Նրանց աչքի առջևում անցնում են անցյալի պահերը՝ նավի մեկնարկը ջրում, պատերազմից առաջ խաղաղ կյանքի դրվագներ, առաջին մարտեր ու առաջին կորուստներ, մասնակցությունը Դյունկերկից բրիտանական զորքերի տարհանմանը, հազվադեպ հանդիպումներ հարազատների և ընկերների հետ...
Remove ads
Դերերում
- Նոել Կաուարդ՝ կապիտան Քինրոս
- Բերնարդ Մայլս՝ ավագ սպա Ուոլթեր Հարդի
- Ջոն Միլս՝ երիտասարդ նավաստի, կարճահասակ Բլեյք
- Սելիա Ջոնսոն՝ Ալիքս Կինրոս, կին կապիտան
- Մայքլ Ուիլդինգ՝ Ֆլեգս
- Լեսլի Դվայեր՝ Պարկինսոն
- Ջեյմս Դոնալդ՝ դոկ
- Ռիչարդ Աթենբորո՝ երիտասարդ Սթոքեր
- Ջոյս Քերի՝ Քեթ Հարդի՝ սպայի կինը
- Քեյ Ուոլշ՝ Ֆրիդա Լյուիս՝ Բլեյքի կինը
- Քեթլին Հարիսոն՝ միսիս Բլեյք՝ Բլեյքի մայր
- Դենիել Մեսի՝ Բոբի Քինրոս, կապիտանի որդին
- Ջուլիետ Միլս՝ կարճահասակ Բլեյքի երեխան
Remove ads
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads