Ուկրաինացիներ

From Wikipedia, the free encyclopedia

Ուկրաինացիներ
Remove ads

Ուկրաինացիներ (ուկր. українці, ռուս. украинцы), ազգ, որի մայրենի լեզուն համարվում է ուկրաիներենը, որը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին։ Հիմնականում բնակվում են Ուկրաինայի տարածքում, ինչպես նաև մեծ սփյուռքի կազմում Ռուսաստանում, Կանադայում, Բրազիլիայում և այլ երկրներում։ Սլավոնական ժողովուրդների շարքում թվաքանակով երրորդն են՝ ռուսներից և լեհերից հետո։ Ուկրաիներենը ուկրաինացիների ազգային լեզուն է, նրանց մայրենի և հիմնական լեզուն։ Ուկրաինացիների թիվը աշխարհում կազմում է ավելի քան 45 մլն.։

Արագ փաստեր Ուկրաինացիներ, Ընդհանուր քանակ ...
Thumb
Ուկրաինայի ազգային հագուստ, Գիորգի Նարբուտի (1907)
Remove ads

Ինքնանվանում

Կիևյան Ռուսի միջնադարյան փաստաթղթերում «ռուսին» էթնոնիմը օգտագործվել է արևելյան սլավոնների՝ ուկրաինացիների, ռուսների և բելառուսների նախնիների համար այդ էթնոնիմը։ Ավելի ուշ, XIII—XVIII դարերում, «ռուսին» էթնոնիմը հանդիպում է լիտվական և լեհական փաստաթղթերում՝ արևելյան սլավոնական հողերի բնակիչներին նկարագրելու համար։ «Ռուսիններ» հոգնակի ձևը, ի տարբերություն ավանդական «ռուս»-ի, առաջին անգամ արձանագրվել է 1501 թվականին Բելզի վոևոդության (Վոլին) կանոնադրական հրովարտակում[3]։ Միջնադարյան աղբյուրներում Ռուսի բնակիչներին, որպես էթնոնիմ, հաճախ անվանում էին «ռուսկի նարոդ» և «ռուսկի լյուդի»։ XVI-XVII դարերում Զապորոժյան Սիչի և Հեթմանության տարածքներում «русский» կամ «ռուսկի» տերմինները օգտագործվում էին լեզվին, հավատքին և ազգային պատկանելությանը բնութագրելու համար։ Ուկրաինացիներին նաև անվանում էին մալոռոսներ բայց դա շատ տարածված չէր։

Remove ads

Ծանոթագրություններ

Գրականություն

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads