Ուղեծիր

From Wikipedia, the free encyclopedia

Ուղեծիր
Remove ads

Ուղեծիր, նյութական կետի շարժման հետագիծը նրա վրա ազդող ուժային դաշտերի ազդեցության տակ։ Շատ դեպքերում սա երկնային մարմնի շարժման հետագիծն է այլ մարմնի ձգողական դաշտի ներքո, որը ունի զգալիորեն ավելի մեծ զանգված (մոլորակները, գիսաստղերը, աստերոիդները աստղի ձգողության դաշտում)։ Ունենում է կոնի հատույթի ձև (շրջան, էլիպս, պարաբոլ կամ հիպերբոլ), որի կենտրոնը զանգվածային համակարգի կենտրոնն է։

Thumb
Remove ads

Կեպլերյան ուղեծրեր

Երկար ժամանակ համարվում էր, որ մոլորակները պետք է ունենան շրջանաձև ուղեծիր։ Կեպլերը երկար ժամանակ փորձում էր հաշվարկել համապատասխան շրջանաձև ուղեծիր Մարսի համար, ի վերջո նա հերքեց այս սահմանումը և, օգտագործելով Տիխո Բրագեի կողմից կատարված չափումները, սահմանեց երեք օրենք (տես. Կեպլերի օրենքներ), որոնք նկարագրում են մարմինների ուղեծրային շարժումը։

Դասակարգում

Իրենց երկրաչափական ձևով ուղեծրերը լինում են շրջանաձև և էլիպսային, այս կամ այն էքսցենտրիսիտետով։ Ինչպես նաև կա ուեծրերի բաժանում փակ կամ բաց ուղեծրերի, հատկապես, տիեզերական թռչող սարքերի համար։

Ուղեծրերը բաժանվում են ուղեծրի հարթության թեքման անկյունով մոլորակի հասարակածի նկատմամբ i - հասարակածային (i=0°), բևեռային (i=90°) և թեքված (i - ցանկացած, բացի 0° и 90°)։

Ուղեծրերը դասակարգվում են նաև մոլորակի շուրջ պտույտի ժամանակով Тուղ - սինքրոն, քվազիսինքրոն, սինքրոն-օրային (գեոսինքրոն), արեգակնային-սինքրոն։

Remove ads

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads