Ուոլթ Ուիթմեն
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ուոլթ Ուիթմեն (անգլ.՝ Walt Whitman, մայիսի 31, 1819[2][3][4][…], Ուեսթ Հիլզ, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[5] և Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ[6] - մարտի 26, 1892[2][3][4][…], Քեմդեն, Նյու Ջերսի, ԱՄՆ[7][6]), ամերիկացի բանաստեղծ, էսսեիստ և լրագրող, ամերիկյան ժամանակակից պոեզիայի հիմնադիրներից։
Գրել է պատմվածքներ, հոդվածներ, բանաստեղծություններ։ 1846 թ.-ին խմբագրել է «Բրուքլին Իգլ» («Brooklyn Eagle», թարգ․՝ «Բրուքլինյան արծիվ») թերթը։ 1855 թ.-ին տպագրվել է նրա «Խոտի տերևներ» գիրքը։ 1861-1865 թվականների Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ աշխատել է որպես սանիտար։ Պատերազմական իրադարձություններին են նվիրված «Թմբկահարություն» (1865) և «Երբ այս գարնանը բակում տան առջև ծաղկում էր եղրևանին» (1865) ժողովածուները։ 1873 թվականին Ուիթմենը կաթված է ստացել։
«Խոտի տերևներ» (անգլ.՝ Leaves of Grass) գրքի հիմնական գաղափարները կապված են տրանսցենդենտալիզմի ուսմունքի հետ։
Ուիթմենին հաճախ անվանում են համաշխարհային դեմոկրատիայի երգիչ։ Նրա քնարերգության մեջ կարևոր տեղ է գրավում արդյունաբերության թեման, որի մշակումով նա դարձել է այսպես կոչված ուրբանիստական պոեզիայի նախակարապետը։
Ուիթմենի որոշ բանաստեղծություններ տարբեր ժամանակներում թարգմանվել են հայերեն։ Հատկանշական են Եղիշե Չարենցի թարգմանությունները («Մեր Օրերը», «Եվրոպա»)։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads