Չանչուն
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Չանչուն (չինարեն՝ 长春 , փինյին՝ Chángchūn), քաղաք Հյուսիս-Արևելյան Չինաստանում[1], Իթունհե գետի ափին։ Ձիլին նահանգի վարչական կենտրոնն է։ 2010 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 7 674 439 մարդ[2]։ Երկաթուղային խոշոր հանգույց է, քաղաքին ծառայում է Լոնգջիա միջազգային օդանավակայանը։ Չինաստանի մեքենաշինության գլխավոր կենտրոններից է։ Կան մետալուրգիական, քիմիական գործարաններ, փայտամշակման, թղթի, խեցեգործական, տեքստիլ, կաշվի, սննդի, ծխախոտի արդյունաբերական ձեռնարկություններ, տնայնագործություն։ Չանգչունում տեղակայված է Չինաստանի Գիտությունների ակադեմիայի մասնաճյուղը։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Քաղաքը հիմնադրվել է 19-րդ դարի սկզբին։ 1897-1903 թվականներին Արևելաչինական երկաթուղու կառուցումից հետո Չանգչունը դարձավ առևտրական տրանսպորտային խոշոր կենտրոն։ 1931 թվականին Չանգչունը գրավել են կայսերական Ճապոնիայի ուժերը՝ այն դարձնելով Մանջո Գուո (Մանջուրների երկիր) խամաճիկային պետության մայրաքաղաքը և վերանվանել Սինկին («Նոր մայրաքաղաք»)։ Ազատագրվել է 1945 թվականի օգոստոսին։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads