Չանսի Բիլապս
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Չանսի Ռեյ Բիլապս (անգլ.` Chauncey Ray Billups, սեպտեմբերի 25, 1976[1][2][3], Դենվեր, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ[4], պաշտպան։ Մասնագիտական կարիերայում հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Բոստոն Սելտիքս», «Տորոնտո Ռեպտորս», «Դենվեր Նագեթս», «Նյու Յորք Նիքս», «Լոս Անջելես Կլիպերս» և «Դետրոյթ Փիստոնս» ակումբներում։ Ուսանողական տարիներին հանդես գալով Կոլորադոյի համալսարանում, Բիլապսն ընտրվել է 1997 թվականի NBA-ի դրաֆթի առաջին ռաունդի 3-րդ ընտրությամբ՝ «Բոստոն Սելտիքսի» կողմից։
Բիլապսի կարիերան առանձնահատուկ հաջողություններով է անցնել «Դետրոյթ Փիստոնսում» հանդես գալու տարիներին (2002-2008), որի կազմում 2004 թվականին հաղթել է NBA-ի առաջնությունը և ճանաչվել NBA-ի գերեզրափակչի MVP (ամենաարժեքավոր խաղացող)։ 5 անգամ ճանաչվել է աստղ (NBA All-Star) և 3 անգամ ընդգրկվել «All-NBA» խորհրդանշական հավաքականում։
Հանդես է եկել նաև Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականում։
2004 թվականին Կոլորադոյի համալսարանի կողմից արժանացել է փառաբանման և համալսաարանի մարզադահլիճում հավերժացրել իր համարով խաղաշապիկը։
Հայրենի նահանգում Բիլապսը բավականին սիրված մարզիկ է։ Դեռ պատանի ժամանակ արժանացել է «Միստր Կոլորադո» տիտղոսին։ Մասնակցում է բազմաթիվ բարեգործական ծրագրերի, ինչ համար ստացել է մի շարք մրցանակներ՝ հասարակության բարեկեցիկ զարգացման գործում ավանդ ունենալու համար։
Remove ads
Անձնական կյանքը
Ամուսնացած է և ունի 3 դուստր։ Նրա ընկեր և NBA-ի բասկետբոլիստ Քևին Գառնեթը հանդիսանում է երկրորդ դստեր՝ Սիարայի կնքահայրը։

Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads