Չինական օրացույց
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Չինական օրացույցը ներկայացված է երկու տեսակի օրացույցներով (գյուղատնտեսական) և արևա-լուսնային։ Նրանցից երկրորդը պատմականորեն հայտնի է երկու տարբերակով․ Սյա օրացույց («Սյա» դինաստիայի անունով, 夏), առավել հայտնի է Արևելյան Ասիայում, տարին սկսվում է գարնանը, և Չժուան օրացույց (չինարեն՝ 顓頊曆)՝ Ցին դինաստիայի նախահայր Չժուան Սյուի անունով, տարվա սկիզբը համարվում է աշունը։

Ժամանակակից Չինաստանում կիրառվում է նաև գրիգորյան օրացույցը, սակայն լուսնային օրացույցը, ինչպես նախկինում, այժմ էլ համատարած օգտագործվում է ավանդական տոների (Չինական նոր տարի) և այս կամ այն գյուղատնտեսական աշխատանքները սկսելու օրերը որոշելու համար։
«Գարնան տոնը» (Նոր տարի) լուսնային օրացույցում փոփոխական է և նշվում է ամեն տարի նորալուսնի առաջին օրը։ Սյա օրացույցը կիրառվում է մաթեմատիկական նպատակներով, օրինակ, ամուսնության կամ նոր հարաբերություններ սկսելու համար ամենաբարենպաստ օրվա որոշում և այլն։
Չինաստանում գրիգորյան օրացույցը կոչվում է «ստանդարտ» (公曆 gōnglì), «արևմտյան» (西曆 xīlì) կամ «արևային» (日曆 rìlì)։ Գրիգորյան օրացույցի ի հայտ գալով՝ այն նաև համարվեց նոր, իսկ լուսնային օրացույցը՝ հին։
Remove ads
Պատմություն
Շան դինաստիայի օրացույցի ժամանակաշրջան
Շան դինաստիայի ժամանակաշրջանի հնագույն արձանագրություններում (մ․թ․ա․ XVI—XI դարեր) տարին նկարագրվում է 12 լուսնային ամսով, որին ավելանում էր տեսական տասներեքերրորդը, երբեմն նաև տասնչորսերրորդը, որպեսզի խուսափեն իրական և օրացույցային տարվա շեղումից։ Արդեն այդ ժամանակ օգտագործվում էր հաշվարկման վաթսունական համակարգը։ Ավանդույթն ասում է, որ տարին սկսվում է ձմեռային արևադարձից հետո առաջին նորալուսնին։
Չժոու դինաստիայի օրացույցի ժամանակաշրջան
Չժոու դինաստիայի ժամանակաշրջանի հնագույն արձանագրությունները (մ․թ․ա XI—III դարեր) նախորդի օրինակով տարին ներկայացնում են 12 լուսնային ամսով, որտեղ կրկին ավելանում է տասներեքերրորդը։ Ամիսները հերթագայում են 29 և 30 օրերով, իսկ անհամապատասխանությունից խուսափելու համար երբեմն լրացուցիչ օր է ավելացվում ամսվա ավարտին։ Տարվա սկիզբը համարվում է ձմեռային արևադարձից առաջ նորալուսինը։
Ցին դինաստիայի օրացույց
Մեր թվարկությունից առաջ 221 թվականին, երբ Ցին Շի Հուանդի կայսրը միավորեց Չինաստանը, նա արեց օրացույցային բարեփոխումներ և մտցրեց մեկ ընդհանուր օրացույց։ Ցին դինաստիայի ժամանակ գործնականում մտցվեց 24 եղանակ, որոնք որոշվում էր խավարածրում արևի դիրքով, որն էլ հիմք հանդիսացավ գյուղատնտեսական օրացույցին։ Եղանակներն անմիջական կապ չունեն Լուսնի շարժի հետ։
Remove ads
Տարբերակներ
Արևելյան այլ օրացույցները կամ ամբողջությամբ նույնացվում են չինականին (կորեական), կամ շատ առումներով նման են չինական, սակայն ունեն որոշակի տարբերություն (վիետնամական՝ կենդանակերպի ցիպլում ճագարը փոխարինված է կատվով, տիբեթական՝ որոշակի փոփոխություն կենդանակերպի անուններում, ճապոնական՝ փոխված է հաշվարկման սկզբունքը)։
Չինական (չինա-ույղուրական) օրացույցի տարրերը մոնղոլների արշավանքների շնորհիվ հասան իսլամադավան աշխարհին։
Remove ads
Չինական գյուղատնտեսական օրացույց
Այս օրացույցը տարին բաժանում է 24 գյուղատնտեսական եղանակի, որոնք որոշվում են խավարածրում արևի դիրքով։ Եղանակների հերթափոխը կապ չունի լուսնի փուլերի հետ։
Remove ads
Չինական ցիկլային օրացույց
Չինական ցիկլային օրացույցը կիրառում է վաթսունական ցիկլը։ Հանդիսանում է 10 և 12 տարվա համակցված ցիկլ։ 10 և 12 թվի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը 60-ն է, ինչի հետևանքով օրացույցը կրկնվում է յուրաքանչյուր 60 տարին մեկ։
Գրիգորյան օրացույցով ցիկլի համարի հաշվում
- Ժամանակակից եղանակ․[4]
- 2006 年 − 3 = 60 × 33 + 23; 2006 ≈ 34-րդ ցիկլ, 23-րդ տարի
- Ավանդական եղանակ․[4]
- 2006 年 + 2397 = 60 × 73 + 23; 2006 ≈ 74-րդ ցիկլ, 23-րդ տարի
- Հնագույն եղանակ․[4]
- 2006 年 + 2697 = 60 × 78 + 23; 2006 ≈ 79-րդ ցիկլ, 23-րդ տարի
- Եվս մեկ եղանակ․[5]
- 2006 年 + 2637 = 60 × 77 + 23; 2006 ≈ 78-րդ ցիկլ, 23-րդ տարի
1888-2067թթ-ի պարզեցված աղյուսակ
Remove ads
Լուսնային օրացույցով տարվա ստույգ սկիզբ
(Ամսաթիվը գրված է Օր․Ամիս․Տարի ֆորմատով, տարեթվի առաջին երկու նիշը գրված չէ)[3]
Տարեթվի առաջին երկու նիշը՝ 19
31.01.00 | 19.02.01 | 08.02.02 | 29.01.03 | 16.02.04 | 04.02.05 | 25.01.06 | 13.02.07 | 02.02.08 | 22.01.09 |
10.02.10 | 30.01.11 | 18.02.12 | 06.02.13 | 26.01.14 | 14.02.15 | 03.02.16 | 23.01.17 | 11.02.18 | 01.02.19 |
20.02.20 | 08.02.21 | 28.01.22 | 16.02.23 | 05.02.24 | 24.01.25 | 13.02.26 | 02.02.27 | 23.01.28 | 10.02.29 |
30.01.30 | 17.02.31 | 06.02.32 | 26.01.33 | 14.02.34 | 04.02.35 | 24.01.36 | 11.02.37 | 31.01.38 | 19.02.39 |
08.02.40 | 27.01.41 | 15.02.42 | 05.02.43 | 25.01.44 | 13.02.45 | 02.02.46 | 22.01.47 | 10.02.48 | 29.01.49 |
17.02.50 | 06.02.51 | 27.01.52 | 14.02.53 | 03.02.54 | 24.01.55 | 12.02.56 | 31.01.57 | 18.02.58 | 08.02.59 |
28.01.60 | 15.02.61 | 05.02.62 | 25.01.63 | 13.02.64 | 02.02.65 | 21.01.66 | 09.02.67 | 30.01.68 | 17.02.69 |
06.02.70 | 27.01.71 | 15.02.72 | 03.02.73 | 23.01.74 | 11.02.75 | 31.01.76 | 18.02.77 | 07.02.78 | 28.01.79 |
16.02.80 | 05.02.81 | 25.01.82 | 13.02.83 | 02.02.84 | 20.02.85 | 09.02.86 | 29.01.87 | 17.02.88 | 06.02.89 |
27.01.90 | 15.02.91 | 04.02.92 | 23.01.93 | 10.02.94 | 31.01.95 | 19.02.96 | 07.02.97 | 28.01.98 | 16.02.99 |
Տարեթվի առաջին երկու նիշը՝ 20
05.02.00 | 24.01.01 | 12.02.02 | 01.02.03 | 22.01.04 | 09.02.05 | 29.01.06 | 18.02.07 | 07.02.08 | 26.01.09 |
14.02.10 | 03.02.11 | 23.01.12 | 10.02.13 | 31.01.14 | 19.02.15 | 08.02.16 | 28.01.17 | 16.02.18 | 05.02.19 |
25.01.20 | 12.02.21 | 01.02.22 | 22.01.23 | 10.02.24 | 29.01.25 | 17.02.26 | 06.02.27 | 26.01.28 | 13.02.29 |
03.02.30 | 23.01.31 | 11.02.32 | 31.01.33 | 19.02.34 | 08.02.35 | 28.01.36 | 15.02.37 | 04.02.38 | 24.01.39 |
12.02.40 | 01.02.41 | 22.01.42 | 10.02.43 | 30.01.44 | 17.02.45 | 06.02.46 | 26.01.47 | 14.02.48 | 02.02.49 |
23.01.50 | 11.02.51 | 01.02.52 | 19.02.53 | 08.02.54 | 28.01.55 | 15.02.56 | 04.02.57 | 24.01.58 | 12.02.59 |
02.02.60 | 21.01.61 | 09.02.62 | 29.01.63 | 17.02.64 | 05.02.65 | 26.01.66 | 14.02.67 | 03.02.68 | 23.01.69 |
11.02.70 | 31.01.71 | 19.02.72 | 07.02.73 | 27.01.74 | 15.02.75 | 05.02.76 | 24.01.77 | 12.02.78 | 02.02.79 |
22.01.80 | 09.02.81 | 29.01.82 | 17.02.83 | 06.02.84 | 26.01.85 | 14.02.86 | 03.02.87 | 24.01.88 | 10.02.89 |
30.01.90 | 18.02.91 | 07.02.92 | 27.01.93 | 15.02.94 | 05.02.95 | 25.01.96 | 12.02.97 | 01.02.98 | 21.01.99 |
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads