Պաղտասար Դպիր
հայ բանաստեղծ, կոմպոզիտոր From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Գրիգորյան, Կեսարյան, Կոստանդնուպոլսեցի (հունիսի 7, 1683, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - հունվարի 30, 1768, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն)[1], հայ բանաստեղծ, երաժիշտ, գիտնական, հրատարակիչ, ազգային և կրթական լուսավորման շարժման գործիչ, եղել է գրականության նորոգության ժամանակաշրջանի առաջավոր գործիչներից։

Remove ads
Կենսագրություն
Շատ քիչ տվյալներ են պահպանվել Պաղտասար Դպիրի կենսագրության մասին։ Որոշ չափով տեղեկություններ է հաղորդել գրականագետ, մատենագետ Գարեգին Լևոնյանը։ Ըստ Լևոնյանի` Պաղտասար Դպիրի ծնողները՝ Գրիգորն ու Թուրվանդը, Կեսարիայից գաղթել են Կոստանդնուպոլիս, որտեղ էլ ծնվել է Պաղտասար Դպիրը։ Նախնական կրթությունը ստացել է Կոստանդնուպոլսի դպրոցներում[2]։ 1741 թվականին Հակոբ Բ Նալյանի կողմից տեսուչ է նշանակվել Գում Գափուի թաղամասի դպրոցներից մեկում, որտեղ դասավանդել է քերականություն, մայրենի լեզու, երաժշտություն և այլ առարկաներ։ 1736-1760 թվականներին կազմել և հրատարակել է հայերեն ուսուցման համար դասագրքերի շարք՝ գրաբար և աշխարհաբար լեզուներով, որոնցով շուրջ մեկ դար դասավանդել են հայկական դպրոցներում։ Դպրոցում կատարած իր գործունեության ընթացքում դպրոցը առաջխաղացում է ունեցել։ Հետագայում իր աշակերտներից շատերը դարձել են նշանավոր դեմքեր՝ Սիմեոն Ա Երևանցին, Պետրոս Ղափանցին։
XII դարից սկսած գրաբարը աստիճանաբար դուրս է եկել գործածությունից՝ զիջելով իր տեղը միջին հայերենին։ Պաղտասար Դպիրը, Սիմեոն Երևանցին, Գրիգոր Օշականցին աշխատել են վերականգնել և գործածել գրաբարը՝ որպես գրական լեզու[2][3]։
Պաղտասար Դպիրն իր բանաստեղծությունները գրել է գրաբար և չի գործածել թուրքերեն և պարսկերեն բառեր[4]։
Պաղտասար Դպիրի քնարերգության թեմաները եղել են ազատասիրությունն ու ազատամտությունը։ Նրա «Առ Մամօնայն» խորագրով տաղը գրավել է քննադատների ուշադրությունը։ Այդ տաղում հեղինակը ներկայացնում է փողի ու հարստության կործանարար ուժը։ Նա Մամոնայի մասին գրում է ժողովրդական բարոյականության տեսակետից՝ մերժելով նրա սարսափելի աստվածությունը։
Պաղտասար Դպիրը ստեղծագործական որոշակի վերաբերմունք է ցուցաբերել հայ հին գուսանական ու եկեղեցական, ինչպես նաև իր ժամանակների արևելյան երգարվեստի նկատմամբ։ Աշխարհիկ և սիրային երգերի համար օգտագործել է ազգային՝ հայկական ավանդական, ինչպես նաև արևելյան մեղեդիներ։
Նա գրել է նաև հայատառ թուրքերեն բանաստեղծություններ։
Remove ads
Աշխատություններ
- Պաղտասար Դպիր, «Քերականութիւն», հատոր Ա.-Բ., Կ. Պոլիս, 1736-1738
- Պաղտասար Դպիր, «Կրթութիւն Քրիստոնէական», Կ. Պոլիս, 1742
- Պաղտասար Դպիր, «Շահաւէտ», Կ. Պոլիս, 750, 96 էջ
- Պաղտասար Դպիր, «Ցանկ Գիրք Նոր Կտակարանի», Կ. Պոլիս, 1753, 176 էջ
- Պաղտասար Դպիր, «Քերականութիւն», Կ. Պոլիս, 1753, 176 էջ
- Պաղտասար Դպիր, Տաղարան փոքրիկ, Տաղարան սիրոյ եւ կարոտանաց, Տաղարան փոքրիկ, Կ.Պոլիս,1768, 128+136+112 էջ
- Պաղտասար Դպիր, Կրթութիւն Քրիստոնէական, Կ. Պոլիս, 1777, 192 էջ
- Պաղտասար Դպիր, Օրինակք բարեւագրաց, Կ. Պոլիս, 1786, 168 էջ
- Պաղտասար Դպիր, Քերականութիւն, հատոր Ա. - Բ., Մադրաս,, 1791, 304 էջ
- Պաղտասար Դպիր, Օրինակք բարեւագրաց, նորապէս շարադրեցեալ, Կ. Պոլիս, 1807, 148 էջ
- Պաղտասար Դպիր, Կրթութիւն քրիստոնէական պաշտօնի, Կ. Պոլիս, 1816
- Պաղտասար Դպիր, Պու գիրք օլ տուրքի Քրիստոնէական հաւատքըմըզա Իգթիզալը Կերէք օլան Պիր գաչ Էօյրէնիլէճէքլէր՝ Հայճայ պիլմէյէն քրիստոնեայ եղբայրլարըմըզ իչին Թիւրքճէ շարադրել օլունտու։ Վէ ատընը Կրթուի Քրիստոնէական տէտիք, Կ. Պոլիս, 1816, 170 էջ
- Պաղտասար Դպիր, Պու գիրք օլ տուրքի Քրիստոնէական հաւատքըմըզա Իգթիզալը Կերէք օլան Պիր գաչ Էօյրէնիլէճէքլէր՝ Հայճայ պիլմէյէն քրիստոնեայ եղբայրլարըմըզ իչին Թիւրքճէ շարադրել օլունտու։ Վէ ատընը Կրթուի Քրիստոնէական տէտիք, Կոստանդնուպոլիս, 1820, 170 էջ
- Պաղտասար Դպիր, Պու պատմութիւն գիրքի օլտուր քի, Գրիգորիոս սուրբ Լուսաւորիչին էվէլինտէն ախըրընատաք պատմութիւնունու, Կ. Պոլիս, 1820, 134 էջ
- Պաղտասար Դպիր, Օրինակք բարեւագրաց, նորապէս շարադրեցեալ, Կ. Պոլիս, 1827, 148 էջ
- Պաղտասար Դպիր, Պու պատմութիւն քիթապը։ Գրիգորիոս սուրբ Լուսաւորիչ հայրըմըզըն էվվէլինտէն ախըրընատաք օլան նագլինի, վէ պիզիմ Հայոց ազգըն նէ՛սէպէպտէն քրիստոնէական հաւատքընա կէլիպ լուսաւորել օլմասընը պէյան իտէր, Կ. Պոլիս, 1841, 132 էջ
- Պաղտասար Դպիր, Կրթութիւն քրիստոնեական։ Պու քիթապ քրիստոնէական հաւատքը մըզա Իքթիզալը օլան պիր գաչ էօյրէնիլէճէքլէ՝ Հայճա պիլմէյէն քրիստոնեայ եղբայրլարըմըզ իչին թիւրքճէ շարադրել օլունտու, Յօրթագիւղ, 1843, 160 էջ
- Պաղտասար Դպիր, Պու պատմութիւն քիթապը։ Գրիգորիոս սուրբ Լուսաւորիչ հայրըմըզըն էվվէլինտէն ախըրընատաք օլան նագլինի, վէ պիզիմ Հայոց ազգըն նէ՛սէպէպտէն քրիստոնէական հաւատքընա կէլիպ լուսաւորել օլմասընը պէյան իտէր, Կոստանդուպելիս, 1850, 147 էջ
- Պաղտասար Դպիր, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչին էվվէլինտէն ախըրընատէք օլան թարիխի վէ էրմէնի միլլէթինին տինի իսավիյէ իլէ շաֆքլանմասը պէյանընտէ, Գուստ Շերիֆ, Էրմէնի մար Եագուպ մանասթըրը թապխանէսինտէ, 1867, 112 էջ
- Պաղտասար Դպիր, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչին էվվէլինտէն ախըրընատէք օլան թարիխի վէ էրմէնի միլլէթինին տինի իսավիյէ իլէ շաֆքլանմասը պէյանընտէ, Գուստ Շերիֆ, Էրմէնի մար Եագուպ մանասթըրը թապխանէսինտէ, 1898, 112 էջ
- Պաղտասար Դպիր, Տաղիկներ սիրոյ եւ կարօտանաց - Песни любви и тоски, Ե․, ՀՍՍՌ ԳԱԱ հրատ., 1958, 284 էջ։ Հրատարակչությունը պատրաստել են Շուշանիկ Նազարյանն ու Ասատուր Մնացականյանը
- Պաղտասար Դպիր, Տաղիկներ, Երևան, Սովետական գրող, 1985, 152 էջ
- Պաղտասար Դպիր, Տաղիկներ (լիակատար ժողովածու), Երևան, Գրականության և արվեստի թանգարանի հրատ., 2007, 288 էջ
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads