Պատմական Հայաստան
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Պատմական Հայաստան կամ պարզապես Հայաստան, պատմաաշխարհագրական տարածաշրջան Առաջավոր Ասիայի հյուսիսային հատվածում, որն ընդգրկում է Փոքր Ասիան, Հայկական լեռնաշխարհը և Հարավային Կովկասը[1][2][3]։ Պատմական Հայաստանը հանդիսանում է հայ ազգի ձևավորման և բնակեցման վայրը։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստան (այլ կիրառումներ)

Ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է պատմական Հայաստանի տարածքի մոտավորապես տասներորդ մասը։ Համաձայն բազմաթիվ գնահատականների, Պատմական Հայաստանը զբաղեցնում է 290 000[3]/300 000[1], 360 000 կմ²[4] և մինչև 400 000 կմ²-ից 520 000 կմ² տարածք[5][6][7][8][9][10][11] Պատմական հանգամանքների պատճառով, տարածաշրջանը բաժանված է Արևմտյան (երբեմն անվանում է՝ Բյուզանդական, Թուրքական) և Արևելյան (Պարսկական, Անդրկովկասյան, Ռուսական) մասերի։ Հայաստանի ողջ պատմության ընթացքում տարածաշրջանը մեծ թվով պետությունների կազմի մեջ է մտել և ամբողջությամբ եղել է միայն մեկ պետության կազմում շատ կարճ ժամանակի ընթացքում[4]։
Ընդհանուր առմամբ, ողջ Պատմական Հայաստանի (և Արևմտյան, և Արևելյան) սահմանները համընկանում են երեք պատմական պետության ընդհանրական սահմանների և տարածքի հետ՝ Մեծ Հայքի[12], Փոքր Հայքի[13] և Կիլիկիայի հայկական թագավորության[14]։
Remove ads
Սահմանների պարզաբանում
Հայաստանի պատմական սահմաններին է անդրադառնում հնդկահայ հասարակական-քաղաքական գործիչ Շահամիր Շահամիրյանը, ով 1783 հրատարակած իր Որոգայթ փառաց գրքում գրում է[15].
Ճանաչեցինք ու մեր ճանաչածը հաստատեցինք, որ մեր Աղվանից աշխարհից, որտեղից արևն է ծագում, և Ալանաց դռնից դեպի հարավի կողմը, մինչև Կորճկահայք աշխարհը՝ Տավրոս լեռան ստորոտում, այնտեղից էլ դեպի արևմուտք, մինչև մեծ Անտիոքը՝ Միջերկրական ծովի ափին, այնուհետև այստեղից հյուսիս, մինչև Մամեստիա, և այդտեղից դեպի արևմուտք, մինչև Կիլիկիա ու մեր Երրորդ Հայք աշխարհը, Կիլիկիայից էլ դեպի հյուսիս, մինչև Լենոպոնտոս՝ Սև ծովի ափին, ապա այդտեղից դեպի արևելահյուսիս, մինչև Տայք աշխարհը, իսկ Տայքից էլ դեպի արևելք, մինչև Աղվանք աշխարհը և Ալանաց դուռը՝ դարձյալ արևմտյան կողմից, Միջերկրական ծովի ափից՝ Մեծ Անտիոքից դեպի արևելք, այնտեղ, ուր ավարտվում է Տավրոս լեռը, մինչև Կասպից ծովի ափը, Գիլանի սահմանը, իսկ հարավային կողմից՝ Տավրոս լեռան ստորոտից դեպի հյուսիս, այն տարածքը, որ ընկած է Սուլթանիայի արևելյան կողմում, մինչև Ալանաց դուռը, և այն տարածքը, որ հարավային կողմից Փոքր Աղբակից տարածվում է մինչև Տայք աշխարհը, նաև այն, որ արևմտյան կողմում Մեծ Անտիոքից դեպի արևմտահյուսիս՝ մինչև Լենոպոնտոս և Լենոպոնտոսից էլ արևելահյուսիս՝ մինչև Տայք աշխարհը, իսկ Տայքից էլ դեպի արևելք, մինչև Ալանաց դուռը, մինչև Կասպից ծովի ափը, այս ամբողջ աշխարհի տարածքը... պիտի լինի ու մնա անունով Հայաստան երկիր, իսկ այնտեղ բնակվողներն իրենց մարդկային վիճակով՝ հայեր։
Remove ads
Աշխարհագրություն
Գոյություն ունի Պատմական Հայաստանի աշխարհագրական բաժանման մի քանի դասակարգում։
Վարչական բաժանում
Մեծ Հայք
Հիմնական հոդված՝ Մեծ Հայքի վարչական բաժանում

Մեծ Հայքի թագավորության մակերեսը կազմում էր 280,968 քառ. կմ-ից մինչև 330/350 հազար քառակուսի կիլոմետր մակերես[16]։
Փոքր Հայք
Հիմնական հոդված՝ Փոքր Հայքի վարչական բաժանում
Փոքր Հայքի տարածքը ժամանակ առ ժամանակ տատանվել է 70-130 հազար քառակուսի կիլոմետրի սահմաններում[16]։
Հայոց Միջագետք
Հիմնական հոդված՝ Հայոց Միջագետքի վարչական բաժանում
Տարածքը կազմել է մոտ 27 հազար քառակուսի կիլոմետր[16]։
Կիլիկյան Հայաստան
Հիմնական հոդված՝ Կիլիկյան Հայաստանի վարչական բաժանում

Կիլիկյան Հայաստանի տարածքը կազմել է մոտ 40 հազար քառակուսի կիլոմետր[17]։
Remove ads
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին Հղումներ
Աղբյուրներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads