Պատվո բլուր
հուշահամալիրր Գյումրիում From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Պատվո բլուր, ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված Ռուսական կայսրության սպաների հուշահամալիր գերեզմանատուն Հայաստանում՝ Գյումրիում։
Remove ads
Պատմություն
Պատվո բլուրը զինվորական գերեզմանատուն է՝ Սբ․ Միխայիլ Արխիստրատիգի մատուռով։ Համալիրի մուտքին նախորդում է կամարը, որը խորհրդանշում է հայ-ռուսական բարեկամությունը և կառուցվել է 1856 թվականին Գյումրիում (այդ ժամանակ Ալեքսանդրապոլ) կովկասյան կորպուսի զորահրամանատար գեներալ Նիկոլայ Մուրավյովի հրամանով։ Ըստ տարբեր տվյալների՝ այստեղ հանգչում են ռուսական բանակի 156[1]-240[2] սպաներ՝ զոհված ռուս-թուրքական 1853-1856 և 1877-1878 թվականների պատերազմների ժամանակ, այդ թվում նաև՝ գեներալներ Պյոտր Կովալյովսկին, Միխայիլ Գրաբեն, Իլյա Չելոկաևը, իշխան Ալեքսանդր Գագարինը[1] և այլք։
1956-1975 թվականներին հուշահամալիր գերեզմանատունը քանդվել է, տապանաքարերը ոչնչացվել են կամ օգտագործվել շինարարական կարիքների համար։ Գերեզմանատան տարածքում կառուցվել է երկու մասնաշենք, որտեղ տեղակայվել են մանկական առողջարանն ու լողավազանը։ Հայաստանի անկախացումից հետո բազմիցս բարձրացվել է հուշահամալիրի վերականգնման հարցը։ «Պատվո բլուրը» վերականգնելու հարցի վրա հասարակության ուշադրությունը գրավելու նպատակով ԶԼՄ-ներով կազմակերպվել են բազմաթիվ ելույթներ[2]։
2010 թվականի օգոստոսի 20-ին տեղի ունեցավ վերականգնված «Պատվո բլուր» հուշահամալիրի բացումը և Սբ․ Միխայիլ Արխիստրատիգի մատուռի լուսավորման արարողությունը։ Բացմանը ներկա էր Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Աշխատանքները տարվում էին «Պատվո գործ» կազմակերպության ղեկավարությամբ, որի համանախագահներն էին Անդրանիկ Նիկողոսյանն ու Վիկտոր Կրիվոպուսկովը։
Remove ads
Կարծիքներ
![]() |
Ռուսաստանի ողջ բնակչության կողմից կուզենայի շնորհակալություն հայտնել եղբայրական Հայաստանի ղեկավարությանը և ժողովրդին՝ մեր համատեղ պատմության և մեր մարտիկների հիշատակի նկատմամբ նման հոգատար վերաբերմունքի համար, և որ երևի այսօր ամենակարևորն է պատմական ճշմարտությունը՝ Կովկասի համար մղված մարտերի մասին։ - Դմիտրի Մեդվեդևի խոսքերը համալիրի բացմանը[3] |
![]() |
![]() |
Սովետական ժամանակաշրջանում գաղափարական պատճառներով բախտի քմահաճույքին թողնված զինվորական գերեզմանատան՝ «Պատվո բլուրի» վերականգնումը դարձել է պատվո գործ՝ ռուս-հայկական հարաբերությունների մակարդակին արժանի։ - Սերժ Սարգսյանի ելույթը համալիրի բացմանը[3] |
![]() |
![]() |
Գյումրիում գտնվող «Պատվո բլուրը» և ձեր երկրում գտնվող այլ հուշարձաններ հայ ժողովրդի՝ ռուս ուղղափառ եղբայրներին երախտագիտության վկայությունն են։ - Պատրիարք Կիրիլի խոսքերը Հայաստան այցի ժամանակ[4] |
![]() |
Remove ads
Պատկերասրահ
Տես նաև
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads