Պարագվայ

From Wikipedia, the free encyclopedia

Պարագվայ
Remove ads

Պարագվայ (իսպաներեն՝ Paraguay, գուարանի՝ Paraguái), պետություն Հարավային Ամերիկայում։ Հարավ-արևմուտքում սահմանկցում է Արգենտինայի հետ, հյուսիս-արևմուտքում՝ Բոլիվիայի, իսկ արևելքում և հյուսիս-արևելքում՝ Բրազիլիայի հետ։ Պարագվայը ցամաքով շրջապատված երկիր է։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պարագվայ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Պարագվայի ՀանրապետությունTetã ParaguáiRepública del Paraguay, Պետական լեզուներ ...
Remove ads

Բնական պաշարներ

Ընդերքում կան ուրանի, երկաթի ոչ մեծ քանակով հանքավայրեր։ Կլիման արևադարձային է։ Գետային ցանցը խիտ է, խոշոր գետերն են Պարանան ու Պարագվայը։ Երկրի տարածքի 50%-ից ավելին զբաղեցնում են մշտադալար անտառները։ Կենդանական աշխարհը հարուստ է, բնորոշ են գետակինճը, զրահակիրը, կատվառյուծը։ Շատ են թռչունները։

Հնագույն ժամանակներից երկրի տարածքում բնակվել են հնդկացիների տարբեր ցեղեր։ 16-րդ դարի 1-ին կեսին Պարագվայի տարածքը գաղութացրել են իսպանացիները։ Երկիրն անկախություն է ձեռք բերել 1811 թվականին՝ Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պատերազմի ընթացքում։

Remove ads

Բնակչություն

Երկրի հիմնական բնակիչները պարագվայցիներն են։ Բնակվում են նաև գերմանացիներ, բրազիլացիներ, արգենտինացիներ, իտալացիներ և այլք։ Խոշոր քաղաքներն են Ասունսյոնը, Սյուդադ դել Էստեն, Էնկարնասիոնը։

Տնտեսության հիմքը անասնապահությունն ու անտառային տնտեսությունն են։ Համաշխարհային շուկայում մսի և անտառանյութի հիմնական մատակարարներից է։ Երկրագործության մեջ օգտագործվում է հողատարածքի միայն 3%-ը։

Արտադրություն

3 %-ը, հիմնականում՝ Պարագվայ և Պարանա գետերի հովիտները։ Մշակում են եգիպտացորեն, ցորեն, բատատ, ծխախոտ, թեյ։ Կան տեքստիլ, ծխախոտի, շաքարի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ձեռնարկություններ։

Պարագվայի ժողովրդական արվեստում (ժանյակներ, կավե արձանիկներ, անոթներ, արծաթե և պղնձե զարդեր) զուգորդված են իսպանացիների և հնդկացիների ազգային ավանդույթները։ Պահպանվել է նաև բուն հնդկացիների արվեստը (դրոշմազարդ անոթներ, երկրաչափական նախշերով հյուսածո պայուսակներ, փետուրներով զարդեր)։

Վարչական բաժանում

Մանրամասն տեղեկատվություն Անվանում, Վարչկենտրոն ...
Remove ads

Տես նաև

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads