Պարսկահայք

Մեծ Հայքի նահանգ From Wikipedia, the free encyclopedia

Պարսկահայք
Remove ads

Պարսկահայք, նահանգ Մեծ Հայքի կազմում։ Ընդգրկել է Կապուտան լճի հյուսիսային և արևմտյան առափնյա շրջանները։ Սահմանակից էր Կորճայք և Վասպուրական նահանգներին։ Արշակունիների թագավորության օրոք կազմել է Նոր Շիրական բդեշխության հիմնական մասը։

Արագ փաստեր Երկիր, Ներառում է ...
Remove ads

Պատմություն

Պարսկահայք անունը առաջին անգամ հիշատակվում է «Աշխարհացոյց»-ում, իսկ նրա Հեր և Զարևանդ գավառները հիշատակվում են հին ժամանակներից և շատ հաճախ։ Պարսկահայքը գրավել է Ուրմիա լճի արևմտյան և հյուսիսային առափնյա շրջանները[1]։ Նա շրջապատված էր Ուրմիա լճով և Կորճեք ու Վասպուրական «աշխարհ»-ներով։ Պարսկահայքում շատ էին տարածված ցիռը և այծյամը։ Պարսկահայքի Հեր և Զարեվանդ քաղաքների բնակչության ճնշող մասը կազմում էին հայերը, իսկ հարավային մնացած գավառներում բավական թիվ էին կազմում նաև ատրպատականցիները[2]։

Պարսկահայքը թե՛ Արտաշեսյանների և թե՛ Արշակունիների թագավորության շրջանում միացված էր Հայկական պետությանը։ Հայաստանի առաջին բաժանման ժամանակ (387 թվական) այն միացվեց Ատրպատականին և նրա կազմում էլ մնաց մինչև վերջ, բացառությամբ Հեր, Զարեհավան և Զարևանդ գավառների ու մի քանի այլ շրջանների, որոնք 9-11-րդ դարերում մտնում էին Վասպուրականի թագավորության մեջ։

Remove ads

Վարչական բաժանում

Ըստ «Աշխարհացոյց»-ի, Պարսկահայքը կազմված էր 9 գավառներից.

  • Այլի կոչվում էր նաև Կուռիճան- կենտրոնը՝ Այլի
  • Մարի գավառ (Մարի գաւառ)- կենտրոնը՝ Մարի
  • Թրաբի- կենտրոնը՝ Նախճավան (Նախճաւան)
  • Արասխ կոչվում էր նաև Ովեա- կենտրոնը՝ Շնավհ (Շնաւհ)
  • Առնա կոչվում էր նաև Ըռնա- կենտրոնը՝ Առնա
  • Տամբեր- կենտրոնը՝ Տամբեր
  • Զարեհավան (Զարեհաւան)- կենտրոնը՝ Զարեհավան (Զարեհաւան)
  • Զարավանդ (Զարաւանդ)- կենտրոնը՝ Զարավանդ (Զարաւանդ)
  • Հեր- կենտրոնը՝ Հեր
Remove ads

Գրականություն

  • Թադևոս (Թադիկ) Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, 2007։
  • Հայաստանի Ազգային Ատլաս, հատոր Բ, Երևան, 2008։
  • Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 1-5, Երևան, 1986-2001։

Արտաքին հղումներ

  • Հայաստանի Ազգային Ատլաս, հատոր Բ, Երևան, 2008։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads