Պետրոս Մելքոնյան
կուսակցական և պետական աշխատող, մանկավարժ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Պետրոս Գրիգորի Մելքոնյան (դեկտեմբերի 20, 1905[1], Ղարաքիլիսա, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 4, 1965[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), կուսակցական և պետական աշխատող, մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ (1965)։ ԽՄԿԿ անդամ 1938 թվականից։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Կենսագրություն

1927 թվականին ավարտել է Կիրովականի աշխատանքային դպրոցը, 1936 թվականին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, աշխատել է ԽՍՀՄ ծանր արդյունաբերության ժողկոմատի ուսումնական հաստատությունների վարչության ուսմասվար՝ Հայաստանի գծով, ինժեներատաեխնիկական և տնտեսական աշխատողների որակավորման ինստիտուտի տնօրեն (1937), ՀԿԿ Երքաղկոմի քարտուղար (1941)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941-1945), եղել է ավիացիոն դիվիզիայի քաղբաժնի պետի տեղակալ, 1946-1965 թվականին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռեկտոր։ ՀԿԿ Կենտկոմի անդամ (1964-1965), ՀԽՍՀ 6-րդ գումարման Գերագույն սովետի դեպուտատ։
Remove ads
Հիշատակ
Մելքոնյանի անունով է կոչվել Կիրովականի շինարարական տեխնիկումը։ Նրա անվամբ է կոչվում ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղը։
Պարգևներ
- Կարմիր աստղի շքանշան
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads