Պիկարդիա
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Պիկարդիա (ֆր.՝ և պիկարդ.՝ Picardie), երկրամաս Ֆրանսիայի հյուսիսում։ Գլխավոր քաղաքը Ամյենն է։ Բնակչությունը՝ 1 918 155 մարդ (12-րդ տեղը երկրամասերի մեջ)։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Remove ads
Աշխարհագրություն
Երկրամասի տարածքը 19 399 կմ² է։ Պիկարդիայով են հոսում Էնա, Ուազ և Սոմա գետերը։
Պատմություն
Միջնադարում Պիկարդիան բաժանված էր Վերմանդուա, Վալուա և Ամյենուա կոմսությունների միջև։ Սուասոնայի և Լանայի շուրջ գտնվող մարզերը ինքնուրույն քաղաքական կյանք էին վարում։ «Պիկարդիա» անվանումն առաջին անգամ նշվել է 13-րդ դարի փաստաթղթերում։ Պիկարդիայի տարածքը ֆրանսիացիներից վիճարկել են անգլիացիները և Բուրգունդյան իշխանները։ Պիկարդիայով էին անցնում գրեթե բոլոր նվաճողները, որոնք ձգտում էին գրավել Փարիզը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Պիկարդիայի շատ հին քաղաքներ՝ ներառյալ Պերոնն ու Սեն Կանտենը, ամբողջովին ավերվեցին։
Պիկարդիան գոթական ճարտարապետության հայրենիքն է․ այստեղ պահպանվել են 6 հայտնի միջնադարյան տաճարներ, որոնցից ամենամեծը գտնվում է Ամյենում։
Remove ads
Վարչական բաժանում
Երկրամասի կազմի մեջ են մտնում Էնա, Ուազ և Սոմա դեպարտամենտները։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads