Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկի

From Wikipedia, the free encyclopedia

Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկի
Remove ads

Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկի (ռուս.՝ Пётр Петрович Семёнов-Тян-Шанский, հունվարի 2 (14), 1827[1][2][3][…], Ռյազանկա, Ranenburg Uyezd, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 26 (մարտի 11), 1914[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս աշխարհագրագետ, վիճակագիր, հասարակական գործիչ, Պետերբուրգի ակադեմիայի պատվավոր անդամ (1873 թվական), ռուսական աշխարհագրական ընկերության փոխնախագահ (1873-1914 թվականներ), պետական խորհրդի անդամ (1897 թվական)։

Արագ փաստեր Պյոտր Սեմյոնով-Տյան-ՇանսկիПётр Семёнов-Тян-Шанский, Ծնվել է ...

Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1848 թվական)։ 1849 թվականից արշավախմբային աշխատանքներ է կատարել Արևելաեվրոպական (Ռուսական) հարթավայրում։ 1853-1855 թվականներին Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում և Իտալիայում ուսումնասիրել է աշխարհագրություն, երկրաբանություն։ Թարգմանել է Կ․ Ռիտտերի «Ասիայի երկրագիտությունը»՝ լրացնելով այն Ռուսաստանի ասիական մասի վերաբերյալ եղած նորագույն նյութերով։ 1856-1857 թվականներին ուսումնասիրել է Տյան Շանը, կազմել Տյան Շանի լեռնագրական և բարձունքային գոտիականության առաջին սխեման, հայտնաբերել սառցադաշտեր։ 1906 թվականին այդ ուսումնասիրությունների 50-ամյակի առթիվ նրան իրավունք տրվեց ագգանվանն ավելացնել «Տյան-Շանսկի»։ 1864-1874 թվականներին ղեկավարել է Կենտրոն վիճակագրական կոմիտեն, 1874-1897 թվականներին՝ Վիճակագրական խորհուրդը։ Վիճակագիրների առաջին համագումարի (1870 թվական) և առաջին ընդհանուր մարդահամարի (1897 թվական) կազմակերպիչն է։ Տվել է Եվրոպական Ռուսաստանի տնտեսական շրջանացման սխեման (12 շրջան)։ Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկին կազմել է «Ռուսական կայսրության աշխարհագրական վիճակագրական բառարանը», 5 հատորով (1863-1885 թվականներ), «Ռուսաստան» բազմահատոր աշխարհագրական հրատարակությունը 11 հատորով (1899-1914 թվականներ), գրել Աշխարհագրական ընկերության 50-ամյակին նվիրված եռահատոր աշխատությունը (1896 թվական)։ Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկի անվամբ են կոչվել մի շարք աշխարհագրական օբյեկտներ Միջին և Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Ալյասկայում, Շպիցբերգենում և բուսական ու կենդանական մոտ 100 նոր տեսակներ։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads