Ջայնիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ջայնիզմ (սանսկրիտ՝ जैन, jaina IAST от սանսկրիտ՝ जिन, jina IAST, «հաղթող») — դհարմայական հին կրոն, որ ի հայտ է եկել Հնդկաստանում մեր թվականությունից առաջ մոտավորապես 9-6-րդ դարերում[2][3]։ Ինչպես հենց ինքը՝ այդ ուսմունքն է պնդում, ջայնիզմը միշտ է գոյություն ունեցել[4][5][6]։ Ուսմունքի հիմնադիրը, կամ՝ ըստ այլ տարբերակների՝ հնագույն ավանդույթների մասին ամենահայտնի պատմողը[7][8]) համարվում է քշաթրի Վարդհամանան կամ Ջինա Մահավիրան։ Ջայնիզմի փիլիսոփայությունն ու գործնական կիրառումը առաջին հերթին հիմնված են հոգու ինքնակատարելագործման վրա, ինքնակատարելագործում՝ հանուն ամենատեսության, ամենազորության և հավիտենական երանության (նիրվանայի)։ Հին կյանքերից մնացած մարմնական թաղանթը հաղթահարած և նիրվանայի հասած յուրաքանչյուր հոգի կոչվում է ջիվա։ Հնագույն տեքստերում ջայնիզմը հավասարեցված է ջայն դհարմային և շրաման դհարմային։ Արդի աշխարհում ջայնիզմ դավանողները թեև ոչ մեծ, սակայն ազդեցիկ կրոնական համայնք են կազմում։ Նրանց թիվը Հնդկաստանում հասնում է 5-6 միլիոնի[9][10]։ Ջայնիզմ դավանող ներգաղթյալների շարունակաբար աճող ընկերակցություններ կան նաև Հյուսիսային Ամերիկայում, Արևմտյան Եվրոպայում, Հեռավոր Արևելքում, Ավստրալիայում և աշխարհի այլ մասերում[11]։
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |















Ջայնիստների գրադարանները հնագույնն են Հնդկաստանում[12]։
Remove ads
Ընդհանուր տեղեկատվություն
Ջայնիզմը պնդում է, որ յուրաքանչյուր էակ անհատ և հավերժական հոգի է։ Երբ հոգին դառնում է ամբողջովին զերծ սանսարայից, այն կարող է հասնել աստվածային գիտակցության։
Ջայնիզմի հետևորդները կոչվում են Ջայներ։ Ջայնիզմում ամենաբարձր աստիճանն է Ջինան «հաղթող»։ Այս տիտղոսը շնորհվում է կրոնական ուսուցիչներին, որոնք հասել են Դհարմային և զերծ են սանսարայից։ Ջաիները հետևում են 24 հատուկ Ջինաների ուսմունքներին, որոնք հայտնի են որպես տիրտհանկարներ (հատման ստեղծողներ», «Նրանք, ովքեր հայտնաբերել և մատնանշել են ճանապարհը դեպի փրկություն »)։ Ավանդաբար ենթադրվում է, որ 24-րդ և վերջին տիրտհանկարն էր Շրի Մահավիրը («մեծ հերոս», ով համարվում է ժամանակակից Ջաինիզմի հիմնադիրը), ով ապրել է 599 մինչև 527 մ.թ.ա.։ Իսկ առաջինը՝ մեծ արքա Ռիշաբհան, ով ապրել է այն օրերում, երբ մարդիկ չգիտեին գրել ու հաշվել։
Ջայնիզմը խրախուսում է հոգևոր զարգացումը իմաստության ու ինքնակառավարման միջոցով։ Ջաինիզմի նպատակն է մարդկային հոգու իրական բացահայտումը։ Կատարյալ ընկալումը, կատարյալ գիտելիքը և կատարյալ վարքագիծը, որոնք հայտնի են որպես «Ջաինիզմի երեք գանձեր» ճանապարհն են դեպի մարդու հոգու ազատում սանսարայից։
Ջայնիզմը պնդում է, որ տիեզերքը և Դհարման անսահմանափակ են, առանց վերջի և սկզբի։ Սակայն, տիեզերքում տեղի են ունենում որոշ փոփոխություններ։ Սանսարինայի հոգին (աշխարհիկ մարդ), տարբեր ձևերով է հանդես գալիս կյանքի ընթացքում ժամանակի ճանապարհորդության մեջ։ Մարդը, «ոչ մարդը» (կենդանիներ, միջատներ, բույսերի և այլն), գերմարդը (աստվածները և կիսաստվածները) և Դժոխքի էակները - Սանսարինայի հոգու չորս մակրոտեսակներն են։
Ջայնիզմի ուսմունքի մեկ այլ կարևոր բնորոշ գծերից է հոգեկան վարքագծի նորմերը։ Գոյություն ունեն հինգ հիմնարար բարոյական սկզբունքներ որոնք պետք է կատարեն Ջաիները։ Սկզբունքների կատարման խստությունը, կախված է նրանից, թե ով է Ջաին - հոգևորական թե աշխարհիկ մարդ։ Դրանք են.
- Չվնասել կենդանի էակներին ԱՀԻՄՍԱ
- լինել անկեղծ և բարեսիրտ ՍԱՏՅԱ
- գողություն չանել ԱՍՏԵՅԱ
- չդավաճանել ԲՐԱՀՄԱՉԱՐՅԱ
- ժլատ չլինել ԱՊԱՐԻԳՐԱՀԱ
Ջայները հավատում են, որ ճշմարիտ գիտելիքը (Դհարման), հանգեց և նորից հայտնվեց ողջ պատմության ընթացքում։ Նրանք, ովքեր նորից են բացում Դհարման կոչվում են տիրտհանկարներ։ Տիրտհանկար բառացիորեն նշանակում է «հատման ստեղծող»։ Ջիաները, ինչպես Բուդդիստները անձի զտման գործընթացը համեմատում են կատաղի գետը անցնելու հետ - որը պահանջում է համբերություն ու զգուշություն։ «Հատում ստեղծողները» արդեն անցել են գետը, և կարող են ուղղորդել ուրիշներին։ Նրանք նաև կոչվում են «հաղթողներ», քանի որ նրանք ձեռք են բերել ազատությունը սեփական ջանքերով։
Ինչպես բուդդայականության մեջ, այնպես էլ այստեղ Ջաինական Դհարմայի հիմնական նպատակն է ազատվել կարմայի բացասական ազդեցությունից մտավորը ու ֆիզիկականը մաքրելու միջոցով։ Այս գործընթացը, հանգեցնելով ազատությանը, ուղեկցվում է ներքին խաղաղության ձեռքբերմամբ։
Հոգին մաքրվելուց հետո, տիտհանկարները դառնում են ամենագետ և օրինակելի նմուշ։ Նրանք դասվում են աստվածների շարքին, և կոչվել են Բհագավաններ (օրինակ Բհագավան Ռիշաբհա, Բհագավան Պառշվա, և այլն)։
Գոյություն ունեին 24 Տիտհանկարաներ է, ովքեր ապրել են այսպես կոչված, «մեր դարում»։ Վերջին երկու տիտհանկարաները- Պառշվան և Մահավիրան - իրական պատմական գործիչներ էին՝ նրանց գոյության փաստերը արձանագրվել են գրավոր։
Մահավիրան ստեղծել է համայնք բաղկացած չորս մասից՝ ճգնավորներից, միանձնուհիներից, հասարակ տղամարդկանցից և կանանցից։
Ջաինիզմի էթիկական չափանիշները ասում են նրա հետևորդներին լինել ճշմարտացի, ազնիվ, ժուժկալ գործերի բառերի ու մտքերի մեջ, մոռանալ երկրային հետաքրքրությունները և առաջին հերթին՝ խստորեն պահպանել ահիմսան - չվնասել կենդանի էակներին։
Մահավիրը պահանջում էր, իր աշակերտներից հետևել երեք սկզբունքների (տրիրանտայի երեք գանձերի) առաջին՝ - հավատք դեպի Վարդհաման-Մահավիրա, երկրորդը՝ - ներթափանցումը ուսմունքի իմաստի մեջ, և Երրորդ սկզբունքը՝ - ճիշտ վարքագիծն է։ Աշխարհիկ մարդիկ պարտավոր են հետևել միայն բարոյականության նորմերին։ Վարդապետները նաև ձգտում էին հասնել ասկետիզմի խիստ իդեալին։ Ջաինիզնի ասկետիզմը ավելի խիստ է քան Հնդկաստանի մյուս կրոններում։ Ջաինական Վարդապետը չպետք է երկար ապրի մի տեղում։ Կուսակրոնը պետք է թափառի ամբողջ երկրով պարզ հագուստով կամ ամբողջովին մերկ։ Վարդապետներին արգելվում էր մազեր ունենալ, և նրանք պետք է ոչ թե պարզապես կտրեին, այլև արմատախիլ անեին։
Ջաինի համար ամենամեծ մեղքը - Հինսան է կենդանի էակներին վնասելը։ Ուղղափառ Ջաինը քամում է խմելու ջուրը, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չհայտնվի, հատուկ ցախավելով ավլում է իր ճանապարհը, որ ոչ մի մրջյունի կամ ճիճվի չճզմի։ Ջաինին խստիվ արգելվում է տեղափոխել կամ անել մի բան գիշերը, որովհետև մթության մեջ նա կարող է անզգուշորեն վնաս հասցնել կենդանի արարածին։ Այսպիսի չափազանց խստակյաց պրակտիկան պատճառներից մեկն էր այս կրոնի թույլ տարածմանը իր գոյության առաջին դարում։
Ջայնիզմի գրականության հիմքն է Շվետամբարների կանոնը, որը Ջաինիզմի ուղղություններից մեկն էր, կազմվել է 4-րդ դարի վերջում մ.թ.ա., և ձեռք է բերել վերջնական տեսք 10 - 11 դդ։
Ավելի ուղղափառ Դիգամբարաները ընդունում են կանոնի միայն հնագույն մասը։ Ոչ կանոնական գրականության մեջ կարևորագույն աշխատանքները պատկանում են Ումաշվատիին (4 - 5 դդ) նրա ամենահայտնի ուսմունքն է "Յոգաշաստրան"։
Թամիլական Ջաինները որպես սուրբ գիրք համարում են Տիրուկուլարը, սակայն հեղինակի կրոնական պատկանելիություն հարցը մնում է վեճի թեմա։
Remove ads
Տես նաև
Գրականություն
- T. T. Anuruddha (= Rudolf Petri): Grundlagen des Jainismus, Religion der Gewaltlosigkeit. Bodhisattva Csoma Inst. für Buddhologie, Vũng Tâu 1972, Կաղապար:DNB.
- Franz Bätz: Heilige Berge, Tempelstädte und Asketen. Der Jainismus – eine lebendige Kultur Indiens. Weishaupt, Wolfsberg 1997, ISBN 3-7059-0049-8.
- Wolfgang Bohn: Die Religion des Jina und ihr Verhältnis zum Buddhismus. Oskar-Schloss Verlag, München 1921 Internet Archive
- Paul Dundas: The Jains. Routledge, Oxford 2002.
- Mircea Eliade, Ioan P. Culianu: Handbuch der Religionen. Suhrkamp, Frankfurt am Main 1995 (Suhrkamp Taschenbuch 2386), ISBN 3-518-38886-X.
- Erich Frauwallner: Geschichte der indischen Philosophie. Bd. 1. Otto Müller Verlag, Salzburg 1953.
- Paul Gäbler: Jainismus (Jinismus) in: Evangelisches Kirchenlexikon – Kirchlich-theologisches Handwörterbuch, Vandenhoeck & Ruprecht, Göttingen, 2. unveränderte Auflage 1962, Band H-O, Spalte 231.
- Helmuth von Glasenapp: Der Jainismus. Eine indische Erlösungsreligion. Georg Olms Verlag, Hildesheim 1984, ISBN 3-487-00628-6. (Suhrkamp Taschenbuch Wissenschaft, 26)
- Phyllis Granoff (Hrsg.): Victorious Ones. Jain Images of Perfection. Mapin Publishing, Ahmedabad 2009, ISBN 978-81-89995-29-4. (Katalog zur Ausstellung im Rubin Museum of Art, New York, 18. September 2009 bis 15. Februar 2010).
- Julia A. B. Hegewald: Jaina Temple Architecture in India. The Development of a Distinct Language in Space and Ritual. G+H Verlag, Berlin 2009, ISBN 978-3-940939-09-8.
- Gabriele Rosalie Helmer: Geschichten aus dem Jainismus. AVM, München 2010, ISBN 978-3-89975-369-1.
- Adelheid Mette: Die Erlösungslehre der Jaina: Legenden, Parabeln, Erzählungen. Verlag der Weltreligionen, Berlin 2010, ISBN 978-3-458-70023-4.
- Vilas Adinath Sangave: Le Jaïnisme. Maisnie, Tredaniel 1999, ISBN 2-84445-078-4.
- Walther Schubring: Worte Mahaviras. Kritische Übersetzung aus dem Kanon der Jaina. Verlag Vandenhoeck & Ruprecht, Göttingen 1926. (Hrsg. Religionsgeschichtliche Kommission bei der Gesellschaft der Wissenschaft zu Göttingen, Quellen der Religionsgeschichte Gruppe 7, Band 14)
- N. Shanta: La Voie jaina. Œil, 1990, ISBN 2-86839-026-9.
- Nicole Tiffen: Le Jaïnisme en Inde. Weber, Genf 1990, ISBN 7-04-744063-1.
- Kristi L. Wiley: The A to Z of Jainism. Orient Paperbacks, New Delhi 2014, ISBN 978-81-7094-690-8.
- Heinrich Zimmer: Philosophie und Religion Indiens. Suhrkamp, [Frankfurt am Main ?] 1973, ISBN 3-518-27626-3.
- Robert J. Zydenbos: Jainism Today and Its Future. Manya, München 2006, . (englisch)
- Beversluis | nombre = Joel Diederik | año=2000 | título=Sourcebook of the world's religions: an interfaith guide to religion and spirituality | ubicación=Novato (California) | editorial = New World Library | isbn = 1-57731-121-3 }}
- Carrithers | nombre = Michael | nombre2=Caroline | apellidos2=Humphrey | año=1991 | título=The assembly of listeners: jains in society | editorial = Cambridge University Press | isbn = 0521365058 }}
- Chidanand Murthy | nombre = H. | año=1975 | título=The Concept of War and Ahimsa in Jainism in Karnataka | fechaacceso = 8 de noviembre de 2014 }}
- Díez de Velasco | nombre = Francisco | título=Introducción a la historia de las religiones | url = http://books.google.es/books?id=UuwQAQAAIAAJ | año=1995/2002 (tercera edición revisada y aumentada). | editorial = Madrid: Trotta | isbn = 978-84-8164-564-4 }}
- Dundas | nombre = Paul | título=The jains | editorial = Routledge | año=2002 | isbn = 0415266068, 9780415266062 | página=354 | página=271 | url = https://books.google.am/?id=5ialKAbIyV4C&pg=PA299&dq=jains+britain#v=onepage&q=jains%20britain&f=false }}
- Flood | nombre = Gavin | título=El hinduismo | url = http://books.google.es/books?id=1_kX6VNdDWoC | año-original=1998| año = 2003 | editorial = Madrid: Akal Cambridge | isbn = 978-84-8323-032-9 }}
- Helmuth von | apellidos = Glasenapp| nombre2 = Shridhar B. | apellidos2 = Shrotri | año = 1999| editorial = Mitilal Barnarsidass| isbn = 9788120813762| título = Jainism: an indian religion of salvation| url = https://books.google.es/books/about/Jainism.html?id=WzEzXDk0v6sC&redir_esc=y }}
- Helmuth von | apellidos = Glasenapp| máscaraautor = 1 | título = The Doctrine of Karman in Jain Philosophy| nombre2 = G. Barry | apellidos2 = Gifford| nombre2 = Hiralal Rasikdas | apellidos2 = Kapadia| otros = Traducido por G. Barry Gifford| editorial = Jain Publishing Company| año = 2003| isbn = 9780895819710 | url = https://books.google.es/books?id=bd-5sKkV1XQC}}(չաշխատող+հղում)
- Jaini | nombre = Padmanabh | título=Collected papers on jaina studies | editorial = Motilal Banarsidass Publ. | año=2000 | ubicación=Delhi | isbn = 81-208-1691-9 }}
- Larson | nombre = Gerald James | año=1995 | título=India’s agony over religion | editorial = SUNY Press | isbn = 0-7914-2412-X }}
- Mahapragya | nombre = Acharya | título=Jain Yog | editorial = Aadarsh Saahitya Sangh | capítulo=Foreword | año=2004 | fechaacceso = 24 de agosto de 2010 }}
- Pániker| enlaceautor = Agustín Pániker| nombre = Agustín| título=El jainismo: historia, sociedad, filosofía y práctica| url=http://books.google.es/books?id=MWuPkkgH5l4C%7C(չաշխատող+հղում) año=2001| editorial=Barcelona: Kairós| isbn=978-84-7245-484-2}}
- Tulsi | nombre = Acharya | título=Sambodhi | editorial = Aadarsh Saahitya Sangh | capítulo=blessings | año=2004 | fechaacceso = 28 de julio de 2010 }}
- Jainism: an introduction | editorial = I. B. Tauris | apellidos = Long| nombre = Jeffrey D. | año=2009 | ubicación=Nueva York | páginas=45-56 | isbn = 978-1-84511-626-2 }}
- Гусева Н. Р. Джайнизм. М., 1968.
- Костюченко В. С. Диалектические идеи в философии джайнизма. // Философские науки. — 1975. — № 6. — С. 90-98.
- Бонгард-Левин. Г. М. Древнеиндийская цивилизация. Философия, наука, религия. М.,Главная редакция восточной литературы издательства «Наука», 1980.
- Терентьев А. А. Джайнские представления о сущности человека. — Новосибирск, 1983.
- Лысенко В. Г., Терентьев А. А., Шохин В. К. Ранняя буддийская философия. Философия джайнизма. — М., 1994. — 383 с. ISBN 5-02-017770-9
- Железнова Н. А. Учение Кундакунды в философско-религиозной традиции джайнизма. М., 2005.-343 с. ISBN 5-02-018454-3
- Железнова Н. А. Дигамбарская философия от Умасвати до Немичаидры : историко-философские очерки. — М.: Восточная литература, 2012. — 431 с. — 500 экз. — ISBN 978-5-02-036516-2
- Сингх А. Корпус знания, разработанный в джайнских науках о жизни, как основание морального комплекса.// Проблема знания в истории науки и культуры. — СПб., 2001. — С. 227—234. ISBN 5-89329-412-2
- Сингх Н. Джайнская теория измерения и теория трансфинитных чисел // Проблема знания в истории науки и культуры. — СПб., 2001. — С.235-252
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads