Ջեյն Ֆոնդա

From Wikipedia, the free encyclopedia

Ջեյն Ֆոնդա
Remove ads

Ջեյն Ֆոնդա (անգլ.՝ Lady Jayne Seymour Fonda, դեկտեմբերի 21, 1937(1937-12-21)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, մոդել, գրող և հասարակական գործիչ։ Ամերիկացի հայտնի դերասան Հենրի Ֆոնդայի աղջիկը, դերասան Պիտեր Ֆոնդայի քույրը։

Արագ փաստեր Ջեյն Ֆոնդաանգլ.՝ Jane Fonda, Ծնվել է ...
Remove ads

Կենսագրություն

Ջեյն Ֆոնդան ծնվել է 1937 թ. դերասան Հենրի Ֆոնդայի ընտանիքում։ Նրան Ջեյն անվանել են ի պատիվ Հենրիխ VIII արքայի երրորդ կնոջ՝ լեդի Ջեյն Սեյմուրի։ Դերասանական կրթությունը ստացել է Նյու Յորքի դերասական ստուդիայում։ Այնուհետև սկսել է իր դերասանական կարիերան թատրոնում, միաժամանակ աշխատելով որպես մոդել։ Սկսած 1959 թվականից սկսել է նկարահանվել կինոյում։

Ջեյն Ֆոնդայի խաղացած գրեթե բոլոր դերերը կարելի է բաժանել երկու խմբի, առաջինը սեքսուալ կնոջ կերպար, և երկրորդը դրամատիկ դերեր։

1960-ական թթ. Ջեյն Ֆոնդան բնակվում է Ֆրանսիայում, որտեղ հանդիպում է ռեժիսոր Ռոժե Վադիմի հետ։ Նրանք ամուսնանում են 1965 թ.։ Ֆոնդան նկարահանվում է Վադիմի «Բարբարելլա» էրոտիկ ֆիլմում։ Նրանք ամուսնալուծվում են 1973 թվականին։

Երկրորդ անգամ ամուսնանում է քաղաքական գործիչ Թոմ Հեյդենի հետ։ Այդ տարիներին Ֆոնդան զբաղվում է նաև քաղաքականությամբ, մասնավորապես նա մասնակցում հակապատերազմյան ցույցերին։ Թոմ Հեյդենի հետ ամուսնությունը տևում է 27 տարի՝ 1973-1990 թվականներին։

Ջեյն Ֆոնդայի երրորդ ամուսինը կինոմագնատ Թեդ Թըրներն էր, որի հետ ամուսնացել էր 1991 թվականին։ Թեդը նաև սեփական կաբելային հեռուստաալիք ուներ։ 2001 թ. նրանք նույնպես բաժանվում են, որի պատճառը Թըրների դավաճանությունն էր կնոջ նկատմամբ։

Ջեյնը երկու երեխա ունի, աղջիկը՝ Վանեսսա Վադիմ (28.09.1968) Ռոժե Վադիմից, և որդի՝ Թրոյ Օ'Դոնովան Հեյդեն (07.07.1973) Թոմ Հեյդենից։

Remove ads

Ֆիլմագրություն

Խաղացել է մոտ 40 ֆիլմում, առավել նշանավոր ֆիլմերն են՝

Մանրամասն տեղեկատվություն տարի, ֆիլմ ...
Remove ads

Մրցանակներ

Ջեյն Ֆոնդան մոտ 40 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 30-ի, որոնց թվում.

Գրականություն

  • Andersen, Christopher. Citizen Jane. 1990։ Henry Holt and Company. ISBN 0-8050-0959-0.
  • Collier, Peter (1991). The Fondas։ A Hollywood Dynasty. Putnam. ISBN 0-399-13592-8.
  • Davidson, Bill. Jane Fonda։ An Intimate Biography. 1991։ New American Library. ISBN 0-451-17028-8.
  • Fine, Carla and Jane Fonda. Strong, Smart, and Bold։ Empowering Girls for Life. 2001։ Collins. ISBN 0-06-019771-4.
  • Fonda, Jane. My Life So Far. 2005։ Random House. ISBN 0-375-50710-8.
  • Fonda, Jane. Jane Fonda's Workout Book. 1986։ Random House Value Publishing. ISBN 0-517-40908-9.
  • Fonda, Jane, with Mignon McCarthy. Women Coming of Age. 1987։ Random House Value Publishing. ISBN 5-550-36643-6.
  • Fox, Mary Virginia and Mary Molina. Jane Fonda։ Something to Fight for. 1980։ Dillon Press. ISBN 0-87518-189-9.
  • Freedland, Michael. Jane Fonda։ The Many Lives of One of Hollywood's Greatest Stars. 1989։ HarperCollins Publishers. ISBN 0-00-637390-9.
  • French, Sean. Jane Fonda։ A Biography. 1998։ Trafalgar Square Publishing. ISBN 1-85793-658-2.
  • Gilmore, John. Laid Bare։ A Memoir of Wrecked Lives and the Hollywood Death Trip. Amok Books, 1997. ISBN 1-878923-08-0.
  • Hershberger, Mary. Peace work, war myths։ Jane Fonda and the antiwar movement. Peace & Change, Vol. 29, No. 3&4, July 2004.
  • Hershberger, Mary. Jane Fonda's War։ A Political Biography of an Antiwar Icon. 2005։ New Press. ISBN 1-56584-988-4.
  • Kiernan, Thomas. Jane։ an intimate biography of Jane Fonda. 1973։ Putnam. ISBN 0-399-11207-3.
Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads