Ջի Չանգ Ուկ

From Wikipedia, the free encyclopedia

Ջի Չանգ Ուկ
Remove ads

Ջի Չան Ուկ (հանգըլ՝ 지창욱, հուլիսի 5, 1987(1987-07-05), Անյանգ, Գյոնգի, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան։ Հանրաճանաչություն է ձեռք բերել «Ժպտա կրկին» դորամայում Դոնգ Հեի դերով[1], որին հաջորդել են «Ռազմիկ Բեկը» (2011), «Կայսրուհի Կին» (2013-2014) և Հիլեր (2014-2015) դորամաները։

Արագ փաստեր Ջի Չանգ Ուկկորեերեն՝ 지창욱, Հասակը ...
Արագ փաստեր
Remove ads

Կարիերա

Ջի Չան Ուկն իր կարիերան սկսել է որպես թատրոնի դերասան։ 2009 թվականին նկարահանվել է «Sons of Sol Pharmacy House» ընտանեկան դորամայում, որտեղ խաղացել է Սոնգ Մի Փունգի դերը, ով «մայրիկի տղա» է և հայր 20 տարեկանում։ Այս հեռուստասերիալում նա խնամում է իր լավագույն ընկերոջ երեխային[2][3]։

Դորաման ստացել է 40% վարկանիշ և դրանով իսկ հանրաճանաչություն բերել դերասանին։ Մեկ տարի անց Չան Ուկը ստացավ իր առաջին գլխավոր դերը «Ժպիտ» դորամայի 159-րդ դրվագում։ Հեռուստասերիալը 15 շաբաթվա ընթացքում պահել է իր բարձր վարկանիշը։ 2011 թվականին Ուկը նկարահանվել է «Ռազմիկ Բեկ Տոն Սուն» պատմական դորամայում[4][5]։ Այս հեռուստասերիալը պատմում է Տոն Սուի՝ 18-րդ դարի Չոնջո Չոսոնի թիկնազորի մասին, ով պաշտպանում է թագավորին սպանությունից։ Այս դորաման ևս ունեցավ բարձր վարկանիշ[6][7]։

Նույն թվականին Ջին ստացել է գլխավոր դեր «Ամուրու բուսական խանութը» դորամայում[8]։ Հեռուստասերիալը հիմնված է երիտասարդ Լի Յան Սոկի իրական կյանքի հիման վրա։ Նա առևտրով սկսել է զբաղվել 1998 թվականին և այժմ ունի ավելի քան 33 խանութ։

Իր առաջին բացասական դերը Չան Ուկը խաղացել է «5 մատներ» դորամայում՝ դաշնակահար Յու Ին Նայի դերով, ով նախանձում է իր ավագ եղբոր տաղանդին և մրցակցում նրա հետ բոլոր և՛ բիզնեսում, և՛ սիրային գործերում[9][10][11]։ Հաջորդ նախագիծը, որին մասնակցել է դերասանը, «Կայսրուհի Կի» դորաման է, որտեղ խաղացել է 5 գլխավոր դերերից մեկը՝ հոգով թույլ Տոգոն-Տեմուր անունով մոնղոլ կայսր, ով սիրահարվում է Կորյոյի հարճին և շուտով ամուսնանում է նրա հետ[12][13][14][15]։

2014 թվականին սկսել է նկարահանվել Հիլեր մարտական ֆիլմում, որտեղ խաղացել է Սո Ջունգ Հուի դերը։ Մարտական հմտությունները նրան դարձնում է լավագույն գործակալը, ով կարող է կատարել ցանկացած առաջադրանք։ Նրա վերջնական նպատակը Խաղաղ օվկիանոսի հարավային մասում գտնվող կղզին գնելն ու այնտեղ միայնակ ապրելն է։ Սակայն Յոնգ Շինի հետ հանդիպումից հետո նրա կյանքը սկսում է փոխվել։ Նա սկսում է հետաքրքրություն տածել դեպի արտաքին աշխարհը և ի վերջո զգալ այն զգացմունքը, որը մարդիկ սեր են կոչում։ Բայց բացահայտվում են նախկինում կատարված սպանության իրական մանրամասնությունները, և այդ սերը դառնում է վտանգավոր[16][17]։

Remove ads

Ֆիլմագրություն

Հեռուստասերիալներ

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Վերնագիր ...

Ֆիլմեր

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Վերնագիր ...

Տարբեր շոուներ

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Վերնագիր ...

Տեսահոլովակներ

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Երգի անուն ...
Remove ads

Սկավառակագրություն

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Վերնագիր ...

Մրցանակներ և առաջադրումներ

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Մրցանակաբաշխություն ...
Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads