Ջորջ Ֆլոյդի բողոքի ցույցեր

From Wikipedia, the free encyclopedia

Ջորջ Ֆլոյդի բողոքի ցույցեր
Remove ads

Ջորջ Ֆլոյդի բողոքի ցույցեր[1][2], ոստիկանական բռնության դեմ խռովությունների, բողոքների և անկարգությունների[3][4] շարունակական շարք, որոնք սկսվել են որպես տեղական բողոքի ցույցեր Մինեսոտա նահանգի Մինեապոլիս-Սենտ Պոլ թաղամասում, այնուհետև տարածվել ամբողջ Միացյալ Նահանգներում։ Բողոքի ակցիաները Մինեապոլիսում սկսվել են 2020 թվականի մայիսի 26-ին[5]՝ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո, որտեղ Մինեապոլիսի ոստիկանության դեպարտամենտի աշխատակից Դերեկ Շովինը ավելի քան 8 րոպե ծնկով խեղդում էր Ֆլոյդին՝ ձեռնաշղթաներով կալանման ժամանակ գետնին գամելուց հետո[6]։

Արագ փաստեր Ջորջ Ֆլոյդի բողոքի ցույցեր, Ամսաթիվ ...

Բողոքի ցույցերն արագ տարածվել են ամբողջ Միացյալ Նահանգներով[7], և ամբողջ աշխարհում սկսել են պահանջել «Ֆլոյդի համար արդարադատություն»։ Հակառակ կողմը ոստիկանությունն է[8]։ Շաբաթ օրը՝ մայիսի 30-ին[9], առնվազն 12 խոշոր քաղաքում հայտարարվել է պարետային ժամ, իսկ հունիսի 2-ին 24 նահանգապետեր զանգահարել էին Ազգային գվարդիա, Վաշինգտոնում է գտնվում ավելի քան 17,000 զինվոր[10][11]։ Ցույցերի սկզբից մինչև հունիսի 2-ն առնվազն 5,600 մարդ կալանքի են ենթարկվել։

Remove ads

Նախապատմություն

Ոստիկանության դաժանության պատմությունը Միացյալ Նահանգներում

Միացյալ Նահանգներում ոստիկանության կողմից հաճախակի դաժան վերաբերմունքի և իրավապահ մարմինների կողմից ուժի կիրառման դեպքերը վաղուց են ստիպում քաղաքացիական իրավունքների և տարբեր այլ ակտիվիստների շարժմանը բողոքել անհամաչափ ուժի կիրառման հետ կապված միջադեպերի համար ոստիկանության պատասխանատվության բացակայության դեմ։ 1965 թվականին Ուոթսի անկարգությունները ոստիկանության դաժանության պատասխանն էին քաղաքացիական իրավունքների համար պայքարի ժամանակ։ 1965 թվականի անկարգությունների ժամանակ ոստիկանության հետ բախումները հանգեցրել են 34 մարդու մահվան, որոնց մեծ մասը աֆրոամերիկացիներ էին[12]։ 1992 թվականին Լոս Անջելեսի խռովությունները պատասխան էին Ռոդնի Քինգի նկատմամբ ուժ կիրառելու համար պատասխանատու ոստիկանների արդարացմանը։ Վերջին ժամանակներս այդ միջադեպերն իրենց մեջ ներառել են Մայքլ Բրաունի գնդակահարությունը 2014 թվականին Ֆերգյուսոնում, Միսսուրի, անփութությունը, որը հանգեցրել է 2015 թվականին Բալթիմորում Ֆրեդի Գրեյի մահվանը, Ֆիլանդո Կաստիլիայի[13] գնդակահարությունը 2016 թվականին, և 2017 թվականին Ժյուստին Դեյմոնի գնդակահարությունը Մինեսոտայում։ Իսկ 2014 թվականին Նյու Յորքում Էրիկ Գառների մահը, ով ինչպես և Ջորջ Ֆլոյդն, ասում էր. «Ես չեմ կարողանում շնչել»[14]։ 2020 թվականի մարտին Կենտուկիի ոստիկանությունը գնդակահարել է Բրեոնա Թեյլորին իր սեփական բնակարանում, ինչը լայն արձագանք է ստացել[15][16]։

Remove ads

Պատկերասրահ

Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads