Ջուսի Ջեյ

From Wikipedia, the free encyclopedia

Ջուսի Ջեյ
Remove ads

Ջորդան Մայքլ Հյուսթոն (անգլերեն՝ Jordan Michael Houston, ապրիլի 5, 1975(1975-04-05)[1], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[1]), ավելի հայտնի է որպես Ջուսի Ջեյ (Juicy J), ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր և երգահան։ Նախկինում հանդիսացել է 1991 թվականին ձևավորված Three 6 Mafia հիփ հոփ խմբի անդամ։ Մինչև այժմ նա իր սոլո կարիերայի ընթացքում թողարկել է 3 ստուդիական ալբոմ։

Արագ փաստեր Ջուսի Ջեյ, Հիմնական տվյալներ ...
Remove ads

Կարիերա

1991-2009: Three 6 Mafia և սոլո կարիերայի սկիզբ

Thumb
2004
Thumb
2009

1991 թվականին Ջուսի Ջեյը DJ Փոլի և Լորդ Ինֆեմսի հետ հիմնադրում է Three 6 Mafia հիփ հոփ խումբը։ Որոշ ժամանակ հետո նրանց են միանում նաև ռեփերներ Կրանչի Բլեքը, Գանգստա Բուն և Քապստա Նիկան։ Խմբի ստեղծման տարում, Ջուսի Ջեյը DJ Փոլի հետ հիմնադրում է նաև Prophet Entertainment ձայնագրման ստուդիան։ 1994 թվականին նրանք թողնում են լեյբլը իրենց բիզնես գործընկեր Նիկ Սկարֆոին, և հետագայում հիմնադրում են Hypnotize Minds ձայնագրման ստուդիան։ 2002 թվականի հուլիսի 2-ին Ջուսի Ջեյը North North Records լեյբլի միջոցով թողարկում է իր «Chronicles of the Juice Man» կոչվող սոլո դեբյուտային ալբոմը։ 2006 թվականին DJ Փոլի և Ֆրայզեր Բոյի հետ, նա ստանում է Օսկար մրցանակ «Լավագույն օրգինալ երգ» անվանակարգում իրենց «It's Hard out Here for a Pimp» կատարման համար։ 2009 թվականի հունիսի 16-ին Hypnotize Minds և Select-O-Hits լեյբլների միջոցով Ջուսի Ջեյը թողարկում է իր երկրորդ սոլո ալբոմը, որը կոչվում է «Hustle Till I Die»[3]։

2010-2014: Taylor Gang, «Stay Trippy»

2009-ից 2011 թվականը, նա կենտրոնանում է իր սոլո կարիերայի վրա և այս ընթացքում համագործակցում է ամերիկացի ռեփեր Վիզ Խալիֆայի հետ։ 2011-ի դեկտեմբերին Ջուսի Ջեյը հաստատում է այն լուրերը որ նա հանդիսանում է Վիզ Խալիֆայի Taylor Gang Records ձայնագրման ստուդիայի սեփականատերերից մեկը[4]։ 2012-ի նա իր ձայնագրման ստուդիայի սեփականատերերից մեկի հետ հայտնվում է The Source ամսագրի մայիսյան համարի շապիկին։ 2012 թվականին Ջուսի Ջեյը թողարկում է իր «Bandz A Make Her Dance» երգը, որը իր «Stay Trippy» կոչվող երրորդ ստուդիական ալբոմի գլխավոր սինգլն է։ Երգը համագործակցությամբ նա կատարում է ամերիկացի ռեփերներ Լիլ Ուեյնի և Թու Չեյնսի հետ։ Billboard Hot 100 հիթ շքերթում երգը զբաղեցրել է 29-րդ հորիզոնականը[5]։

2012-ի սեպտեմբերին Ջուսի Ջեյը ստորագրում է պայմանագիր Columbia Records և Kemosabe Records լեյբլների հետ[6][7]։ Նույն տարվա նոյեմբերին նա իր հարցազրույցներից մեկում հայտարարում է իր «Stay Trippy» անվանումը կրող թվով երրորդ ալբոմը թողարկվելու է 2013-ին։ 2013 թվականի հունվարի 25-ին նա թողարկում է իր «Show Out» երգը համագործակցությամբ ամերիկացի ռեփերներ Բիգ Շոնի և Յանգ Ջիզիի հետ, որպես իր «Stay Trippy» ալբոմի երկրորդ սինգլ։ Մարտի 30-ին նա հանդես է գալիս կատարումով Paid Dues հիփ հոփ փառատոնի ընթացքում[8]։ Նույն տարվա հունիս ամսին թողարկվում է «Stay Trippy» ալբոմի երրորդ սինգլը, որը կոչվում է «Bounce It»: 2013 թվականի օգոստոսի 23-ին «Stay Trippy» ալբոմը թողարկվում է։ Այն Billboard 200 ալբոմների հիթ շքերթ է մտնում 4-րդ հորիզոնականով և առաջին շաբաթում ունենում է 64,000 օրինակի վաճառք Միացյալ Նահանգներում[9]։

2013 թվականի սեպտեմբերին ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Mike Will Made It-ը թողարկում է իր «23» կոչվող երգը համագործակցությամբ Ջուսի Ջեյի, Մայլի Սայրուսի և Վիզ Խալիֆայի հետ։ Նույն տարվա դեկտեմբերին ամերիկացի երգչուհի Քեյթի Փերրին համագործակցությամբ Ջուսի Ջեյի հետ թողարկում է իր «Dark Horse» երգը, որը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ 2014 թվականի օգոստոսի 7-ին Ջուսի Ջեյը թողարկում է «Low» singly, որը համագործակցություն է ամերիկացի ռեփերներ Նիքի Մինաժի, Լիլ Բիբիի և Յանգ Թագի հետ[10]։

Remove ads

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

Մրցանակներ և առաջադրումներ

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Մրցանակաբաշխություն ...

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads