Ջրառատ (Շիրակի մարզ)
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ջրառատ (նախկին անվանումը՝ Չրախլի), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 14 կմ հարավ-արևելք, Ջրառատ գետի ափին։ Ջրառատ է վերանվանվել 1946 թվականին[2]։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրառատ (այլ կիրառումներ)
Remove ads
Բնակչություն
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ջրառատի մշտական բնակչությունը կազմել է 1156, առկա բնակչությունը՝ 960 մարդ[3]։ 1831 թվականից ի վեր բնակիչները հայեր են[4], որոնց մի մասի նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Բագրևանդի, Բասենի, Խնուսի, Մուշի գավառների գյուղերից[2]։
Ջրառատի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Remove ads
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
Ջրառատից արևելյան գտնվում են Ծաղկասար գյուղատեղին (X-XX դարեր) և “Թուխ Մանուկ” եկեղեցին (X-XX դարեր)։ Գյուղում կա VI դարի Սբ. Մինաս եկեղեցի։
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads