Ռագնար Ֆրիշ

From Wikipedia, the free encyclopedia

Ռագնար Ֆրիշ
Remove ads

Ռագնար Անտոն Կիտտիլ Ֆրիշ (նորվ.՝ Ragnar Anton Kittil Frisch, մարտի 3, 1895(1895-03-03)[1][2][3][…], Քրիստիանիա, Նորվեգիա - հունվարի 31, 1973(1973-01-31)[2][3][4][…], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր տնտեսագիտության ոլորտում, մրցանակը ստացել է «Տնտեսական պրոցեսների վերլուծության նկատմամբ դինամիկ մոդելների զարգացման և կիրառության համար» (for having developed and applied dynamic models for the analysis of economic processes)[9]։

Արագ փաստեր Ռագնար Ֆրիշնորվ.՝ Ragnar Frisch, Ծնվել է ...

Նրանց ընտանիքը գաղթել է Գերմանիայից դեպի Նորվեգիա 17-րդ դարում, որտեղ նրանց մի քանի սերունդ աշխատել է Քյոինսբերգի արծաթի հանքերում[10]։ 1934 թվականի օգոստոսի 14 - ին, առաջին անգամ հենց Ֆրիշն է օգտագործել Մակրոէկոնոմիկա տերմինը[11]։ Սովորել է Օսլոյի համալսարանում, պաշտպանել դոկտորական դիսերտացիա և աշխատել այնտեղ որպես պրոֆեսոր։ Նրա պատվին Էկոնոմետրիկիկան միության կողմից 1978 թ. սկսած շնորհվում է նրա անվան շքանշան։

Ռանգար Ֆրիշը ամուսնացած է եղել 2 անգամ, առաջին անգամ 1920 թ. Մարիե Սմեդալի հետ, նրանք ունեցել են մեկ աղջիկ՝ Ռագնա, իսկ երկրորդ կինը իր մանկության ընկեր Աստրիդ Յոհանսոնն է եղել, նրանք ամուսնացել են 1952 թ.[12]։

Remove ads

Երկեր

Նշանավոր աշխատություններն են[13]`

  • «Զուտ տնտեսագիտության հիմնահարցի մասին» (1926)
  • «Սահմանային օգտակարության չափման նոր մեթոդներ» (1932)
  • «Խնայողությունները և շրջանառության պլանավորումը» (1933)
  • «Մուլտիպլիկացիոն մեթոդ գծային ծրագրավորման համար» (1955)
  • «Էկոնոմետրիկան ժամանակակից աշխարհում. ներածություն, աճ և առևտուր» (1970)

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads