Ռաֆայել դե Նոգալեզ Մենդես

From Wikipedia, the free encyclopedia

Ռաֆայել դե Նոգալեզ Մենդես
Remove ads

Ռաֆայել Ինչաուսպե Մենդես (իսպRafael Inchauspe Méndez, հոկտեմբերի 14, 1879(1879-10-14)[1], Սան Քրիստոբալ, Վենեսուելա - հուլիսի 10, 1937(1937-07-10)[2], Պանամա, Պանամա), առավել հայտնի որպես Ռաֆայել դե Նոգալեզ Մենդես (Rafael de Nogales Méndez), վենեսուելացի զինվորական, գրող։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918) ծառայել է Օսմանյան կայսրության բանակում։

Արագ փաստեր Ռաֆայել դե ՆոգալեսՄենդես Rafael de Nogales Méndez, Ծնվել է ...

Մանուկ տարիքին Նոգալեսը ուղարկվել է Եվրոպա և սովորել Գերմանիայի, Բելգիայի և Իսպանիայի համալսարաններում, սահուն կերպով տիրապետել է մի քանի լեզուների։

Չնայած ստացած բարձրագույն կրթությանը, Նոգալեսը որոշում է դառնալ զինվորական և առաջին իսկ բռնկված պատերազմի դեպքում մեկնել ծառայության։ Այդ կերպ Նոգալեսն իր մասնակցությունն է ունեցել 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի մի շարք հակամարտություններում. 1898 թվականին մասնակցել է իսպանա-ամերիկյան պատերազմին (կռվել է իսպանական ուժերի շարքում), 1901 թվականին մասնակցել է Վենեսուելայի ազատագրական հեղափոխությանը (Revolución Libertadora) և 1904 թվականին՝ ռուս-ճապոնական պատերազմին։ 1908 թվականի վերադարձել է հայրենիք։ Երկրի նոր նախագահի հետ թշնամական հարաբերություններ ունենալու պատճառով արտաքսվել է Վենեսուելայից։

Remove ads

Առաջին համաշխարհային պատերազմ

Պատերազմի բռնկվելուց հետո Նոգալեսին չի հաջողվում համալրվել եվրոպական երկրների ռազմական ուժերի կազմում, ուստի որոշում է ընդգրկվել Օսմանյան բանակում։ Նոգալեսն ստանում է մայորի կոչում և նշանակվում Կովկասյան ճակատում։ Վանի ինքնապաշտպանության ժամանակ Նոգալեսը գլխավորում է թուրքական ժանդարմերիան, սակայն ավելի ուշ թուրքական իշխանություններին խնդրում է իրեն ազատել առաջադրանքից, քանզի թուրքերի կողմից հայերի հանդեպ կատարած գործողությունները որակում է որպես «քրիստոնյաների չհիմնավորված կոտորածներ»[3]։ Նոգալեսը կարծում էր, որ Վանում և շրջակայքում հայերի կոտորածների հրահրիչը Խալիլ բեյն էր, ով հանդիսանում էր այն զորքի հրամանատարը, որում Նոգալեսը ցանկություն էր հայտնել ծառայելու[3]։

Remove ads

Գրականություն

  • De Nogales, Rafael. Four Years Beneath The Crescent. London։ Charles Scribner's Sons, 1926. Most recently republished as։ Four Years Under the Crescent (Sterndale Classics) ISBN 1-903656-19-2
  • De Nogales, Rafael. Memoirs of a soldier of Fortune. New York։ Garden City Publishing Company, Inc., 1932. Recently republished in paperback.
  • McQuaid, Kim, The Real and Assumed Personalities of Famous Men։ Rafael De Nogales, T.E. Lawrence. and the Birth of the Modern Era, 1914–1937, London. Gomidas Institute, 2010, ISBN 978-1-903656-97-6
Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads